Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Arménie et T.............. Ven 9 Oct - 21:51
Երթն անցավ խիստ կազմակերպված
ՀՅԴ բազմահազարանոց երթն, այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկելով, անցկացվեց խիստ կազմակերպված:
Երթի մասնակիցները գոռում ու իրենց պահանջները վանկարկում էին, երբ նրանց ուղեկցող բեռնատար մեքենայի վրայից բարձրախոսով հայտարարում էին այդ մասին: «Դադարեցնել բանակցությունները թուրքերի հետ», «Ոչ մի զիջում թուրքերին», «Ոչ թուրքական պայմաններին» եւ այլ ցուցապաստառները, ինչպես նաեւ' եռագույն ու ՀՅԴ զինանշանով դրոշները պարզած երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Միություն, պայքար, հաղթանակ», «Ոչ թուրքական նախապայմաններին», «Նախագահ մի զիջիր», «Ոչ մի զիջում թուրքերին»: Նրանցից շատերը կամ ձեռքերին, կամ կրծքին փակցված ունեին կարմիր թերթիկներ, որոնց մեծ, սեւ տառերով գրված էր «Ոչ»:
Երբեմն-երբեմն նրանք երգում էին ազգային-ազատագրական երգեր, փայտերով խփում «Ոչ թուրքական պայմաններին» փոքրիկ ցուցապաստառի վրա: Մայթերին կանգնած մարդիկ նայում էին երթի մասնակիցներին, իսկ վերջիններս նրանց կոչ էին անում միանալ իրենց:
Երթը Հանրապետության հրապարակից հասավ ՀՀ նախագահի նստավայր, իսկ ապա' Ծիծեռնակաբերդ: Երթը գլխավորում էին ՀՅԴ անդամներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը եւ այլոք: Նրանց հետ էր նաեւ կոմպոզիտոր-երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Երթի ամբողջ ճանապարհահատվածը ոստիկանների կողմից փակվել էր միայն միակողմանիորեն:
Հասնելով նախագահական նստավայրի մոտ' Արմեն Ռուստամյանը բարձրացավ բեռնատար մեքենայի վրա ու ընթերցեց իրենց դիմում-պահանջը: Այն այնուհետեւ փոխանցվեց երթի մասնակիցներին ընդառաջ դուրս եկած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին: Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց. «Յուրաքանչյուր քաղաքացու, առավել եւս քաղաքական ուժի, առավել եւս ընդդիմադիր ուժի կարծիք մեզ համար խիստ կարեւոր է: Մենք այն կվերցնենք եւ մեր հետագա գործողությունների ընթացքում հաշվի կառնենք նաեւ այս առաջարկները: Կարծում եմ' օգտակար կլինի»:
Մինչ երթը կհասներ նախագահական նստավայր, այստեղ էին արդեն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության մի շարք անդամներ, որոնք «Սերժ Սարգսյան դու ընտրված նախագահ չես», «Թալեաթ, Ջեմալ, Էնվեր հավասար է Սերժ Սարգսյան» ցուցապաստառներով վանկարկում էր «Սերժիկ հեռացիր», «Սերժիկ դավաճան», «Հող հանձնողը դավաճան»: Սա, ինչպես «Ա1+»-ին պատմեց նախաձեռնության անդամ Հրայր Սադյանը' ոստիկաններին դուր չէր եկել, եւ նրանք բավականին կոպիտ ձեւով այս ակցիայի մասնակիցներին հրել էին Սիրահարների այգի ու մի որոշ ժամանակ անց ազատ թողել:
Déja au mois de juillet on avait bien senti le vent venir pendant que d'autres criait haut et fort qu'il ne se passerait rien !
(voir le troisième message) !
Ամոթ...ամոթ։ Սրանք ինչպես պիտի նայեն իրենց զավակների աչքերին։ Մեր նահատակների ոսկորները վաճառվում են…
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Arménie et T.............. Ven 9 Oct - 23:54
Երեւանի Կեդրոնէն Ծիծեռնակաբերդ՝ 60,000 Մարդ Բողոքի Երթով «Ոչ» Ըսաւ Արձանագրութիւններուն
ԵՐԵՒԱՆ.- Հոկտեմբեր 9ին հայոց մայրաքաղաք Երեւանի Հանրապետութեան հրապարակէն սկսաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինին կազմակերպած բողոքի երթը դէպի նախագահին նստավայրը: Շուրջ վաթսուն հազար հայորդիներու մասնակցութեամբ տեղի ունեցած այս երթը ապա ուղղուեցաւ Ծիծեռնակաբերդ, ուր տեղի ունեցաւ հանրահաւաք: Նախագահի նստավայրին առջեւ, երթի մասնակիցներուն անունով դիմում-պահանջք վերնագիրով գրութիւն մը փոխանցուեցաւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարէն կարապետեանին, որպէսզի զայն փոխանցէ երկրի ղեկավարին:
Դիմում-պահանջքը կը հրատարակենք առանձին: Բողոքի երթի կարգախօսներն էին՝ «Ո՛չ թուրքական նախապայմաններին», «Ո՛չ մի զիջում Թուրքիային», «Հայոց ոգին չի նահանջելու», «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»: «Երկիր» թերթը այս իրադարձութիւնը տեղեկագրելով՝ կը նշէ. «Հանրապետութեան հրապարակը խորհրդանշում է անկախութիւնը, Ծիծեռնակաբերդը՝ մեր յիշողութիւնը, իսկ միակամութիւնը երաշխիքն է մեր ապագայի: Կանգնե՜նք կողք-կողքի եւ միասնաբար ո՛չ ասենք թուրքական նախապայմաններին, ապացուցենք, որ մենք արժանապատուութիւն եւ ապագայ ունեցող ժողովուրդ ենք: Նման կոչով դիմեց Դաշնակցութիւնը մեր ժողովրդին, եւ թերեւս այս գիտակցումն էր, որ բողոքի երթին մասնակից դարձրեց շուրջ 60 հազար հայորդու, ում համար առաջնային է ազգային ինքնութիւնը»: «Երկիր Մետիա» լրատու կայանի թղթակիցին հետ զրուցելով, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան յայտնեց, թէ ցոյցի մասնակիցներու թիւը ապացոյց է այն փաստին, որ անցեալ հինգ շաբաթներու ընթացքին կազմակերպուած նստացոյցին ու հացադուլին, ինչպէս նաեւ բացատրական այլ աշխատանքներու շնորհիւ, կարելի եղած է ժողովուրդը արթնցնել: «Դժբախտաբար, կարելի չեղաւ իշխանութիւնները արթնանցել», յայտնեց Մարգարեան՝ աւելցնելով, որ տակաւին մեր առջեւ կայ արձանագրութիւնները վաւերացնելու հանգրուանը, եւ մինչ այդ կը յուսանք, որ կը կարենանք սթափեցնել իշխանութի՛ւնն ալ, կամ՝ զայն տուն կ՛ուղարկենք: Ստորեւ՝ երթի մասնակիցներուն անունով նախագահ Սերժ Սարգսեանի յանձնուած դիմում-պահանջքին բնագիրը. Պարոն Նախագահ, Մենք՝ 2009թ. Հոկտեմբերի 9ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը շեղուել է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները առանց նախապայմանների կարգաւորելու ուղեգծից: Նախաստորագրուած արձանագրութիւններում առկայ են մեր պետութեան եւ ժողովրդի համար խիստ վտանգաւոր դրոյթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնութեանը: Ներքաղաքական քննարկումների համար սահմանուած վեց շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը՝ թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում, դէմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը: Միայն մէկ վայրում՝ Հանրապետութեան հրապարակում, ստորագրահաւաքին միացել են 50 հազարից աւելի Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ: 12 կուսակցութիւններ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ: Փաստաթղթերին բացասաբար են արձագանգել 60ից աւելի հասարակական կազմակերպութիւններ: Եւ սա այն դէպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերութիւնները, մասնակի բացառութեամբ, արձանագրութիւններին դէմ արտայայտուողներին փաստացի զրկել էին մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարաւորութիւնից: Դէմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ յարաբերութիւններ հաստատելու քաղաքականութեանը՝ մենք վճռական «Ո՛»չ ենք ասում սերունդների իրաւունքը ոտնահարող, մեր պետութեան եւ ժողովրդի անվտանգութեանն ու արժանապատուութեանը սպառնացող այս արձանագրութիւններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք: Հակառակ պարագայում, Դուք էք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար: 09 Հոկտեմբեր, 2009թ.
http://www.asbarez.com/arm/2009/10/09/67100
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 7:59
60 հազար "ՈՉ"` հայ-թուրքական արձանագրություններին
09.10.09 Հայոց մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն այսքան մարդաշատ լինում է միայն ապրիլի 24-ին: Առանք տարիքի ու քաղաքական համոզմունքների խտրականության, մարդիկ հավաքվել են` մի վերջին ճիգով ընդդիմանալու հակահայ քաղաքանության դրսեւորմանը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ամբիոնից հնչել է համոզմունք, որ եթե ստորագրվեն փաստաթղթերը, դա հիմք է դառնալու իշխանափոխության արդար պահանջի, ինչը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է փոխվի ժողովրդի կարծիքի հետ հաշվի չնստող համակարգը: Համատեղ ճակատով պայքարելու հայտարարությանը միացած կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել առավել ամրացնել միասնականությունը` ընդգրկելով նաեւ այլ ուժերի:
"Ոչ մի զիջում թուրքերին", "Միություն, պայքար, հաղթանակ" կարգախոսներով ու պաստառներով այսօր հանրապետության հրապարակից ժամը 17-ին մեկնարկեց բազմահազարանոց երթ` դեպի նախագահական նստավայր, ուր ցուցարարները հանձնել են երկրի ղեկավարին ուղղված հայտարարությունը: Այնուհետեւ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի հանրահավաք է տեղի ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Այսպիսով, Դաշնակցության ավելի քան մեկ ամիս տեւած հացադուլն ու նստացույցն ավարտվեցին ընդդեմ արձանագրությունների բողոքի այս գործողություններով` վերահաստատելով նախապայմաններ պարունակող փաստաթղթերին "ոչ" ասելու հաստատակամությունը:
Հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող ստորագրվել այս տեսքով: Արդեն մեկ ամիս է` այս պահանջով հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների: Հանրապետության հրապարակից, որ վերջին շաբաթներին վերածվել էր բողոքի ամբիոնի, մեկնարկեց բազմահազարանոց երթ` դեպի նախագահական նստավայր:
Ամիրյան փողոցն ու Մաշտոցի պողոտան ծայրից ծայր լեցուն է մարդկանցով: "Ոչ մի զիջում թուրքերին", "Նախագահ, մի զիջիր" կոչերով եւ պաստառներով շուրջ 60 հազար հոգի մեկ մարդու նման շարժվում է Բաղրամյան փողոց: Երթի մասնակիցներին իրենց զորակցությունն ու միասնականությունն են հայտնում նաեւ մայթերին հավաքված մարդիկ: Երթին միացել են մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, շարքային քաղաքացիներ:
Օրեր շարունակ ցուցարարները փորձում էին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մեջ քողարակված նախապայմանների ու վտանգների վրա հրավիրել հայրենակիցների եւ իշխանությունների ուշադրությունը: Սթափության կոչ էին հնչեցնում նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները: Պաստառներով, դրոշներով ու բացականչություններով լեցուն քաղաքի կենտրոնական փողոցները, հակառակ շատ պնդումների, վկայում են, որ մարդիկ անտեղյակ եւ անհաղորդ չեն իրենց ապագային վերաբերող գործընթացներին:
Արձանագրությունների դեմ նախաձեռնված ստորագրահավաքին միայն Հանրապետության հրապարակում մասնակցել էր շուրջ 60 հազար մարդ: Այս ստորագրահավաքի արդյունքներն ու երկրի ղեկավարին ուղղված` Հայաստանի շահերը ոտնահարող քաղաքականությանը վերջ տալու պահանջով հայտարարությունը, որին միացել են 12 կուսակցություններ եւ ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ, հանձնվեց նախագահի աշխատակազմի ղեկավարին:
Անընդհատ մեծացող բազմությունը համառ ու անզիջում կոչերով շարժվեց Ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր` մասնակցելով հանրահավաքի:
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 11:32
Sur la frontière, les Turcs déchirés entre l'espoir d'une vie meilleure et le poids du passé LE MONDE | 09.10.09 | 15h36
Igdir et Kars Envoyé spécial
Rien n'a bougé à Alican. Au bout de la route, le poste-frontière avec l'Arménie, gardé du coin de l'oeil par des soldats turcs, est envahi d'herbes folles. De l'autre côté, le bâtiment des douanes arméniennes tombe en ruines. Quelques miradors se dressent au milieu de champs dorés. En dépit des apparences, la porte d'Alican, près de la ville turque d'Igdir, pourrait rouvrir, aux alentours de la fin de l'année selon le gouvernement turc, et ouvrir ainsi une brèche dans la frontière entre la Turquie et l'Arménie, hermétique depuis 1993. Le point de passage permettrait de ressusciter cet ancien axe de communication et de désenclaver les régions de l'ouest de l'Arménie.
Editorial du "Monde" Arménie-Turquie A leur arrivée en terre turque, après quelques kilomètres en direction d'Igdir et du mont Ararat, les visiteurs arméniens ne pourront éviter de passer devant un monument installé à l'entrée de la ville : une épée de marbre de quarante mètres de haut, entourée de drapeaux turcs, se dresse en hommage aux "martyrs turcs victimes des massacres arméniens". Dans le "musée" attenant, des livres rongés par l'humidité moisissent dans des vitrines. Les documents évoquent, pêle-mêle, les villageois musulmans tués en 1918 dans cette région située aux confins de l'empire ottoman et de la Russie bolchevique, et les diplomates turcs assassinés dans les années 1970 et 1980 par les commandos terroristes arméniens de l'Asala. Le monument, inauguré en 1999, était la réponse de l'Etat turc aux pressions pour lui faire reconnaître le génocide de 1915. La Turquie admet des massacres de plusieurs centaines de milliers d'Arméniens mais nie toute planification et oppose à l'Arménie ses propres victimes.
"C'est un génocide des Turcs par les Arméniens", lance Göksel Gülbey, le président de "l'association de lutte contre les accusations mensongères arméniennes". Cet ancien responsable des Loups Gris, une milice ultranationaliste, ne veut pas entendre parler du rapprochement engagé par le gouvernement turc. "La Turquie et l'Azerbaïdjan sont deux Etats pour une même nation. Si la frontière est ouverte, l'Azerbaïdjan va perdre son principal moyen de pression sur l'Arménie", déplore-t-il.
A Igdir, dont la moitié de la population est d'origine azérie, le projet rencontre une forte hostilité. "Tant que les territoires occupés au Haut-Karabakh ne seront pas rendus et que les réfugiés ne seront pas rentrés, nous serons contre. Ce serait une trahison d'ignorer cette réalité", clame Serdar Ünsal, membre d'une association azérie et correspondant de la télévision publique TRT. Dans toutes les villes de la région frontalière, la communauté azérie se mobilise, comme à Kars, plus au nord, où une manifestation a été organisée par le consulat contre la venue de Serge Sarkissian en Turquie, mercredi, pour le match de football. Dans le vieil immeuble russe qu'il occupe, le consul Hasan Zeynalov se dit déçu par l'attitude d'Ankara. "Ce protocole ne sert que les intérêts de l'Arménie, proteste le diplomate. Mais il y a un lien de sang entre la Turquie et l'Azerbaïdjan. Ils nous ont attaqués parce que nous sommes un peuple turc".
L'enclavement maintient pourtant cette poche orientale de la Turquie dans une situation économique désastreuse. Le petit village rural de Halikisli croupit au bord de la rivière Araxe qui marque la frontière, dans une zone militaire interdite aux étrangers. En face, un village arménien subit le même sort. Coupés l'un de l'autre depuis seize ans, les deux hameaux sont reliés par un téléphérique bricolé par les habitants, mais réservé aux officiels. Une ou deux fois l'an, les militaires et les fonctionnaires se retrouvent sur l'une des rives de l'Araxe, raconte le maire, un paysan bourru.
A Kars, le revenu par habitant est inférieur de cinq fois à la moyenne du pays et le taux de chômage dépasse les 50 %. Une unique usine produit du sucre et dans les boutiques on ne vend quasiment que les produits locaux : pommes, fromage et miel. Kars pourrait revivre avec l'ouverture de la frontière. "Ici 90 % des gens sont favorables. Le chemin de fer entre Kars et Gumri de l'autre côté pourrait être remis en service et nous ouvrir la route de l'Asie centrale, jusqu'en Sibérie, note Alican Alibeyoglu, un homme d'affaires et militant local du dialogue. Au moins 6 millions de tonnes de marchandises pourraient transiter dès 2010. Le tourisme va se développer car Kars et les ruines d'Ani (une ancienne capitale arménienne), comptent parmi les sites les plus importants pour les Arméniens".
Dans cette ville, les initiatives favorisant le rapprochement culturel se sont multipliées. En 2004, 50 000 habitants ont signé une pétition pour l'ouverture. L'ancien maire avait également organisé un festival caucasien, avec la participation d'artistes arméniens, et fait construire une sculpture monumentale à flanc de montagne, représentant deux mains serrées en signe d'amitié. Inachevée, elle pourrait cependant être détruite par son successeur.
Pour Fuat Doganay, un entrepreneur de Kars, la réconciliation avec l'Arménie passera avant tout par une sévère autocritique, y compris sur la question du génocide. "Une société qui ne peut pas résoudre cette question ne peut pas se purifier. Il faut assumer ses responsabilités et s'il doit y avoir un dédommagement aux victimes, il faudra le payer, assure-t-il. L'Allemagne a résolu son problème depuis longtemps. Nous aussi nous pouvons demander pardon, ce ne serait pas honteux. Au contraire, ce serait un honneur."
Guillaume Perrier Article paru dans l'édition du 10.10.09
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 14:58
https://www.youtube.com/watch?v=yqE2B5COO4s
du coté des victimes (en arabe)
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 17:58
Nous y avons droit en direct sur la H1.
Dans quelques minutes...
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 18:00
On vient d'appercevoir Nalbandian et Clinton en train de rire...
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 18:02
Et moi j'ai Dele Yaman dans la tete............
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 18:11
la capitulation approche...
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 18:48
Le programme a changé, toujours en attente...
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 20:24
retard à cause du discourt prévue de la Turquie qui demandait le départ IMMEDIAT des troupes Arméniennes en Artakh !!!
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 21:30
http://www.panarmenian.net/news/eng/?nid=37669
Armenia-Turkey Protocols signed in Zurich 10.10.2009 23:20 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ Armenia’s Foreign Minister Edward Nalbandian and his Turkish counterpart Ahmet Davutoglu signed the Protocols envisaging normalization of Armenian-Turkish relations on Saturday.
As a PanARMENIAN.Net correspondent reported from Zurich, the ceremony took place in presence of Swiss Foreign Minister Micheline Calmy-Rey, U.S. Secretary of State Hillary Clinton, French Foreign Minister Bernard Kouchner, Russian Foreign Minister Sergey Lavrov, EU Foreign Policy Chief Javier Solana, Armenia’s Ambassador to Switzerland Charles Aznavour and Turkey’s Ambassador to Switzerland Oguz Demiral, Slovenia's Foreign Minister, Chair of CoE Committee of Ministers Samuel Zbogar.
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Sam 10 Oct - 21:40
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Arménie et T.............. Lun 12 Oct - 13:10
Ո՛չ, 1000 անգամ ո՛չ, պրոտոքոլներին: 1000 համբույր Արամ Կաթողիկոսի պայծառ ճակատին: 1000 անեծք պրոտոկոլները ստորագրողներին…. և 10 հազար անեծք այն վավերացնողներին: ԱՄՄԵՆ:
Catholicos Aram Speech on Armenian Turkish Protocols Part 1
Catholicos Aram Speech on Armenian Turkish Protocols Part 2
Catholicos Aram Speech on Armenian Turkish Protocols Part 3
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
Sujet: Re: Arménie et T.............. Lun 12 Oct - 16:19