Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Un grand mariage en Artsakh Jeu 13 Nov - 2:19
Արցախյան մեծ ազգային հարսանիք
Большая Арцахская свадьба 16 октября 2008 Сегодня на центральном стадионе Степанакерта крупнейшее мероприятие ! Одновременная массовая свадьба для 700пар. Организатор и спонсор этого приятного мероприятия достойный и уважаемый сын Арцаха Левон Айрапетян. С 18 00 по местному времени начало суперсвадьбы , лично для меня это одно из самых значимых мероприятий в Арцахе , от всей души желаю молодоженам счастья здоровья и много детей Огромная благодарность Левону Айрапетяну за его идеи и вклады в Арцах , это истиный патриот , он уже очень многое сделал для нас и делает беспрерывно , вообщем не буду долго писать но я восхищен и благодрен таким людям , жаль что их так мало.
Un grand mariage en Artsakh 16 octobre 2008 à 18H00, heure locale. Aujourd'hui, à la centrale de Stepanakert stade plus grand événement! Simultanée de masse de mariage pour 700 couples. Organisateurs et commanditaires de cet événement agréable et respecté digne fils de l'Artsakh Levon Sargsyan. Il est l'un des événements les plus marquants de l'Artsakh, souhaite de tout coeur les jeunes mariés beaucoup de bonheur et de santé des enfants!!! Un grand merci à Levon Ayrapetyanu pour ses idées et les contributions de l'Artsakh, c'est le vrai patriote, il est très bien fait pour nous et est en train de faire continuellement, de façon générale ne sera pas long à écrire, mais je l'admire et blagodren ces personnes, il est dommage que si peu.
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Un grand mariage en Artsakh Jeu 13 Nov - 2:27
Արցախյան Մեծ հարսանիք
Աննախադեպ պսակադրություն՝ 675 զույգերի մասնակցությամբ Երեկ եկեղեցական արարողությամբ հավատարմություն հայտնելով իրար, միանգամից 675 երիտասարդ զույգեր երջանկացան՝ կազմելով նոր ընտանիքներ։ Ասել է թե՝ իրականություն դարձավ Արցախում (գուցե եւ աշխարհում) իր նախադեպը չունեցող համազգային Մեծ հարսանիքը, որին նորապսակները, քավորներն ու հովանավորները, հարազատները, ողջ արցախահայությունը վաղուց էին սպասում։ Առավոտվանից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը ժողովրդական տոնախմբության մեջ էր ու յուրահատուկ «հարսանքատուն» էր դարձել, ուր նորապսակներին ծաղիկների ու ժպիտների հետ բարեմաղթանքի եւ օրհնանքի իրենց խոսքերն էին մաղքում հազարավոր արցախցիներ, հյուրեր։ Եզակի տոնախմբություն է՝ մեծ հարսանիք, երկար է մնալու մարդկանց հիշողության մեջ։ Իսկ այն մինչ հուշ դառնալը՝ իրողություն է, եւ հարսանքավորների (Արցախում բոլորն էլ հարսանքավորներ էին) ուրախությունը չափ ու սահման չունի։ Փորձում եմ զրուցել նորապսակների հետ։ Նարեն այս տարի է ավարտել պետական համալսարանը եւ արդեն աշխատանք ունի, մասնագիտությամբ մանկավարժ է։ Երեք տարի առաջ էր ծանոթացել Գեւորգի հետ, որը բարձրագույն ռազմական կրթություն է ստացել ու այժմ պաշտպանության բանակի սպա է, հայրենիքի զինվոր։ Սկզբնական շրջանում ծնողների հետ կապրեն, հետո, հավանաբար, հիպոթեքային վարկ կվերցնեն ու բնակարանային խնդիրը կամաց—կամաց կփորձեն լուծել։ «Մոսկվան հո միանգամից չի կառուցվել։ Կարեւորն այն է, որ գտել ենք միմյանց ու երջանիկ ենք։ Դե, պարզվում է, որ մեր միացման խնդրում մեծ դերակատարություն ունի եւ ճանաչված բարերար Լեւոն Հայրապետյանը, որի հովանավորությամբ այսօր իրականություն դարձավ մեծ հարսանիքը,–ասում է Գեւորգը։–Առիթից օգտվելով, մեր խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել նրան ու մյուս հովանավորներին, երկրի իշխանություններին։ Այս հոգատարությունը մեզ շատ բան է պարտավորեցնում, եւ կձգտենք շիտակ անցնել մեր ճանապարհը, օրինակելի ընտանիք կազմել ու ավանդապահ լինել մեր ծնողների պես»։ Բացառիկ պսակադրության առիթով իրենց ուրախությունը թաքցնել չեն կարողանում նորապսակներ Արմանն ու Գայանեն։ Առաջինը՝ բազմանդամ ընտանիքի զավակ է, տան 7—րդ որդին։ Զինծառայությունից հետո եղբոր հետ Ռուսաստան էր մեկնել՝ «լավ աշխատանք» փնտրելու եւ «մեծ գումար» վաստակելու ակնկալությամբ, սակայն մեկ տարի չանցած,
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Un grand mariage en Artsakh Jeu 13 Nov - 2:28
նրանք հիասթափված տուն են վերադարձել։ Ծնողների հորդորները, անշուշտ, իրենց ականջներին օղ են արել։ «Համոզվել եմ, որ գյուղում էլ կարելի է լավ վաստակել ու ապահով ապրել։ Սեփականաշնորհված հողատարածք ունենք՝ մի մասը հացահատիկայիններ ու բանջարեղեն ենք ցանում, երեք հեկտարը զբաղեցնում է խաղողի նորատունկ այգին, որն այս տարի իր առաջին բերքն է տվել։ Զբաղվում ենք եւ անասնապահությամբ, ավելի քան 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք ու մեր սեփական տնտեսությունն ենք վարում։ Մտադիր ենք նոր տուն կառուցել, ինչի համար որոշակի գումար արդեն հայթայթել ենք։ Դե, Գայանեն էլ բուժքույր է՝ պարապ չի մնա, կհետեւի, որպեսզի տանը հիվանդացող չլինի, եւ կարողանանք անփորձանք մեր գործով զբաղվել»,–կատակում է Արմանը եւ հարսնացուի ճերմակ գլխաշորը խնամքով ուղղելով՝ թեւանցուկ նրան առաջնորդում է դեպի իր սեփական ավտոմեքենան, որ բոլորովին վերջերս է գնել... Հատկանշական է, որ աննախադեպ հարսանիքը կազմակերպված անցկացնելու եւ աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիմիր Խաչատրյանի գլխավորությամբ։ Ու պիտի ասել, որ մինչեւ հանդիսությունների մեկնարկը, հսկայածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել՝ նորոգելով, կահավորելով ու ճաշակով ձեւավորելով հրապարակներն ու հանդիսությունների սրահները, փողոցներն ու եկեղեցի տանող ճանապարհները, Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտը, որը եւ դարձել էր պսակադրության, հանդիսավոր արարողությունների գլխավոր հավաքատեղին։ Վ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ պսակադրությունը կայանում է եկեղեցական ու ազգային բոլոր ավանդույթների համաձայն։ Մոմ վառելու եւ սրբազան հոր օրհնանքը ստանալու համար նրանցից 150 զույգեր Գանձասարի վանք են ժամանել Մարտակերտի, Շահումյանի եւ Ասկերանի շրջաններից։ Մյուս 525 զույգերը պսակադրվում են Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցում։ Մեծ հարսանիքի գլխավոր հովանավորն ու կնքահայրը Լեւոն Հայրապետյանն է,
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Re: Un grand mariage en Artsakh Jeu 13 Nov - 2:28
նորապսակների քավորի կարգավիճակում են նաեւ այնպիսի հայտնի բարերարներ, ինչպիսիք են՝ Ռուբեն Վարդանյանը, Գեւորգ Մեհրաբյանը, Գագիկ Զաքարյանը, Դանիել Խաչատրյանը, Սերգեյ Սարգիսովը, Արարատ Թավադյանն ու էլի 2 տասնյակ նվիրյալներ։ Ամուսնության վկայականները եւ հարսանեկան նվերները նորապսակներին են հանձնվելու Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում (ուշագրավ է, որ գյուղական բնակավայրերից Գանձասարի վանքում պսակադրված զույգերին տրամադրվել է նաեւ մեկական կով)։ Հավելենք, որ թե՛ Գանձասարում եւ թե՛ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում կազմակերպված եկեղեցական արարողություններին հաջորդել են մշակութային միջոցառումները։ Այնուհետեւ նորապսակները հյուրընկալվել են մայրաքաղաքի հանդիսությունների սրահներում, որտեղ եւ կազմակերպվել է ճաշկերույթը։ Վերածծնդի հրապարակում նրանց դարձյալ հաճելի անակնկալ էր սպասում, ուր ավանդական զուռնա—դհոլի երաժշտության ներքո հարազատների ու մտերիմների հետ շուրջպար էին բռնել զույգերը։ Այնուհետեւ հաղորդավարը բարձրախոսով հայտարարում է արցախյան մեծ հարսանիքի ավարտական փուլը, եւ ամուսնացող զույգերը հանդիսավորությամբ հրավիրվում են մարզադաշտ, ուր նրանք տեղեր են զբաղեցնում զարդարված տոնական սեղանների շուրջ։ Ազդարարվում է տոնական մեծ համերգի սկիզբը, եւ ժողովրդական տոնախմբությունը նոր թափ է առնում։ Մարզադաշտում կայացած աննախադեպ միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ղեկավարները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, հովանավորներ, բազմաթիվ հյուրեր։ ԼՂՀ նախագահը ջերմ բարեմաղթանքներ հղեց նորապսակներին։ Պսակադրության արարողությունը լուսաբանելու նպատակով Ստեփանակերտ էին ժամանել նաեւ մեծ թվով լրագրողներ արտերկրից։ Արցախյան մեծ հարսանիքը եզրափակվեց տոնական հրավառությամբ՝ ավելի խաղաղ, զորեղ, հիշարժան ու խորհրդավոր դարձնելով օրը։ Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Լուսանկարը՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ 17-10-2008 http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20081017_29&flag=am