Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment : -56%
Ampli Home Cinema Denon AVR-X1700H à 349€
Voir le deal
349 €

 

 Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian

Aller en bas 
+9
tseghakron
viola
Dzovinar
Van
tagyhi
Karin
Narguès
Vartanouch
Admin
13 participants
Aller à la page : Précédent  1, 2, 3, 4, 5, 6
AuteurMessage
tagyhi

tagyhi


Nombre de messages : 2513
Date d'inscription : 06/04/2007

Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Empty
MessageSujet: Re: Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian   Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Icon_minitimeDim 3 Jan - 14:31

http://france-armenie.net/spip.php?article1165#form16

Pour la volonté du peuple arménien


le 2 janvier 2010




L’ancien commandant de l’escadron de Chouchi, Jiraïr Sefilyan croit en l’unité de la volonté du peuple arménien, qu’il dit être une grande réussite.
Revenir en haut Aller en bas
Dikranagert




Nombre de messages : 834
Date d'inscription : 06/09/2009

Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Empty
MessageSujet: Re: Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian   Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Icon_minitimeMar 26 Jan - 6:43

L'affaire Jirayr Sefilyan devant la Cour Européenne des Droits de l'Homme

http://www.western-armenia.eu/news/Armenie/2010/L-affaire-Jirayr-Sefilian-devant-la-Cour-Europeenne-des-Droits-de-l-Homme=260110.htm
Revenir en haut Aller en bas
Dikranagert




Nombre de messages : 834
Date d'inscription : 06/09/2009

Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Empty
MessageSujet: Re: Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian   Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Icon_minitimeMer 3 Mar - 8:53

AIDONS JIRAYR SEFILYAN !

http://www.western-armenia.eu/news/Actualite/2010/COMITE-DE-SOUTIEN-POUR-JIRAYR-SEFILYAN.pdf
Revenir en haut Aller en bas
Dikranagert




Nombre de messages : 834
Date d'inscription : 06/09/2009

Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Empty
MessageSujet: Re: Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian   Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Icon_minitimeDim 6 Mar - 1:28

ԻՄ ՆԱՄԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ
(Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին)

Բարեկամուհիս ինտերնետում կարդացել էր իմ հեղինակած "ԼՌԵ՞Լ, ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ" (Բաց նամակ նախագահին)
www.louysworld.com/2011/01/30/լռե՞լ-մինչեվ-ե՞րբ/
հոդվածս ու վախեցած աճապարել էր զանգել ինձ ու զգուշացնել,-
- Դու քո ընտանիքի, քեզ համար չե՞ս վախենում: Ես վախենում եմ քո կյանքի համար... (պարզ է, որ նա վախենալու պատճառ ուներ...)
Մի կերպ հանգստացրի բարեկամուհուս ու նրան հիշեցրի հայտնի ժողովրդական խոսքը. վախկոտ մարդն ամեն օր է մեռնում, իսկ անվախը' մեկ ագամ... (ճիշտ է ինձ համար չեմ վախենում, բայց ընտանիքի՞ս...)
Հեռախոսազանգից հետո իմ մեջ որոշում կայացրի, որ այլևս չեմ գրելու, բայց հետո ինձ զգացի ողորմելի, փոքոգի մի արարած. մարդ, որ պետք է ապրի վախվորած, մեկուսացված, չհարգելով ինքն իրեն...
Հաճախ եմ փորձում լռել, բերանս գոցել, աչքերս փակել, կտրվել իրականությունից, ապրել ընտանիքիս առօրյա հոգսերով, ցավոք չի ստացվում. էությունս է այդպիսին...
ՈՒ քանի մտքերս չեն լքել դեռ ինձ, քանի շնչում եմ, կենդանի եմ, կամ, ձայնս չեն կարող կտրել ինձանից, չեմ լռի իմ մահիճում անգամ.
Այս նամակս գրելու' չլռելուս առիթը Արմենիա TV-ով "Բարի գիշեր հայեր" հաղորդաժամի հյուր' Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարձրագոչ այն հայտարարությունն էր, որ իր էլ.փոստին հասցեագրված բոլոր նամակներն անխտիր անպատասխան չեն մնում: Ցավում եմ, որ իրականությանը չի համապատասխանում, քանզի 2009թ փետրվարին էր. «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»- ից մի խումբ երիտասարդներ Հայաստանից նամակ գրեցին ինձ, որ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքով դիմեմ Սփյուռքի նախարարին' Ձեզ, որ միջնորդեք նրան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանա: Չմերժեցի, այն խորին համոզմամբ, որ անկախ ամեն ինչից ձեր "ԱՐԻ ՏՈՒՆ" կարգախոսը համայն հայության վար է տարածվում, ոչ ընտրովի' ով հարուստ է, հնազանդ է, քծնող...
Աչքս ջուր կտրեց հենց Ձեր էլ. փոստին ուղարկած իմ նամակի պատասխանին սպասելով:
Իսկ Ձեր ինքնագոհ բավարարվածությունը "ԱՐԻ ՏՈՒՆ" ծրագրից, որ իբր "փայլուն փորձություն է բռնել", ա'յ այդ կարծիքը չեմ կիսում Ձեզ հետ, քանզի Ձեզ հասցեագրած իմ նամակը մի սովորական մարդու մասին չէր, այլ մեր Արցախյան հերոսներից մեկի' Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու խնդրանքին էր ուղղված. ու որպեսզի մերկապարանոց չհնչի խոսքերս, իմ արխիվում դեռ պահպանվում է այդ նամակն, ահավասիկ.

ՀԱՐԳԱՐԺԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԿԻՆ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Օգտվելով առիթից, ընդունեք շնորհավորանքս
ձեզ Սփյուռքի նախարարի պաշտոոնին նշանակելու առիթով:
Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք ի բարօրություն մեր' աշխարհասփյուռ
հայության և ձեր "ԱՐԻ ՏՈՒՆ" կարգախոսին' կանաչ ճանապարհ, որ սփյուռքում հայտնված հայ մարդը վստահ լինի, որ իր տունը' միակ օթևանը մեր համայն հայության հույսի օազիս Հայաստանն է. հայը լիարժեք հայ է իրեն զգում միայն մայր հայրենիքում. տողերիս հեղինակի խորին համոզմունքն է, որ ձեր ջանքերի շնորհիվ շուտով իր դրական պտուղները կտա "ԱՐԻ ՏՈՒՆ" ծրագիրը:
Եվ քանի որ Դուք ջանում եք հայ մարդուն տեսնել իր տանը, ուստի հարկ եմ համարում խնդրանքով դիմել ձեզ ու անսալ ձեր գործուն աջակցությունը սատարելու
Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Քանի որ ազգային ժողովը սփյուռքահայության ներուժը միավորելու նպատակով
ի ուրախություն աշխարհասփյուռ հայության վաղեմի բաղձանքի վերջապես
ընդունեց ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ, դատապարտելի է մեր հայրենակիցներին որակավորել օրենքը կիրառելու պարագայում:
Աղասի Այվազյանի խոսքերով արտահայտվեմ. "Հայի ու հայի մեջ տարբերություն չդնենք" առավել ևս Ժիրայր Սեֆիլյանի նման նվիրյալ հայորդու, որն ազգի օրհասական պահին առաջին դիրքերում էր. պատերազմի թեժ գծում:
Մենք չենք կարող լիարժեք պետություն կառուցել ու հզորանալ, եթե հիմքում ընկած է փոխադարձ վրիժխնդրությունը: Մենք պետք է իրար ներել
ու սիրել կարողանանք. այդպես միայն մեր ազգը կձերբազատվի այսօրվա ներքաղաքական լարվածությունից, որը երկիրը պահում է քաոսային վիճակում,
ստեղծում ոչ բարենպաստ մթնոլորտ. այս անհանդուրժողականությունն ու պառակտվածությունն ու՞ր են տանում մեր ազգին, երբ մեր ազգը բազում ազգային խնդիրներ ունի լուծելու: Աշխարհագրական անբարենպաստ դիրքը, թշնամիներով շրջապատված ու շրջափակման մեջ հայտնված մեր երկիրը, որը աշխարհի քարտեզի
վրա մի կետ է հիշեցնում, միայն ու միայն ազգային միաբանությամբ կհաղթենք աշխարհի մեծերի խարդավանքներին: Չմոռանանք,, որ այսօրվա դեմոկրատիա ու ժողովրդավարություն ներմուծող պետություններն այդ կարգախոսներն օգտագործում են փոքր ու աղքատ ազգերին ճնշելու նպատակով: Այդ կարգախոսները մտրակի դեր են կատարում, որ ենթարկվենք իրենց խաղի կանոններին:
Մեր պարագայում պետք է առաջնորդվենք Չարենցյան մարգարեական
*"Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքականության մեջ է" պատվիրանով:
(Իմ Չարենցին նվիրած պոեմից)
Հավաքական ուժն է ազգի
Գաղափարը միշտ անմեռ,
Փրկությունն ա'յս է հայի,
Միակ ճանապարհը մեր...
*
Թեկուզ տարիներ ի վեր ապրում եմ սփյուռքում, սակայն քաջ տեղեկացված եմ
ամբողջ ԶԼՄ-ների TV- ների ինֆորմացիային. անգամ այնտեղ է արտացոլվում այն անջրպետը, որ մեր ազգին տանում է պառակտման, որը գնալով ավելի է խորանում:
Որպես հայ մտավորական, առաջիններից էի, որ "Հետքի" ինտերնետային էջում
որպես ի պաշտպանություն Սեֆիլյանին իմ բողոքի ձայնը բարձրացրի, այնուհետև
"ԱԶԳ"-ում, երբ Ֆորումի հյուրն էր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, իսկ պատասխանը չգոհացնող անհեթեթություն, որը չէի ասի, թե մարդու իրավունքների պաշտպանի պատասխան էր:
Վստահ եմ, որ Սեֆիլյանի հանդեպ մեր իշխանությունները շատ անշնորհակալ գտնվեցին, եթե ինչ-որ տեղ նա սխալ էր թույլ տվել, կարելի էր հարթել խաղաղ ճանապարհով, բայց նա շատ թանկ վճարեց. երկար ժամանակ ' (18 ամիս) գտնվելով ազատազրկման մեջ, որը խայտառակություն էր մեր իշխանությունների համար: Այսօր, երբ ներքաղաքական լարվածությունն ահավոր սրված է, Սեֆիլյանի դիմումի մերժումն է'լ ավելի է խորացնում ժողովրդի անվստահությունը, կարծիք
ձևավորում իշախանությունների կամայականության, որն էլ առիթ է ստեղծում ցնցումների մեջ պահել երկիրը:
Հարգարժան Սփյուռքի նախարար,
տիկին Հրանույշ Հակոբյանին.
Խնդրում եմ օգտագործեք ձեր բոլոր ջանքերն ու հեղինակությունը և օգնեք, սատարեք Ժիրայր Սեֆիլյանին դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
նա վաստակել է այդ իրավունքը:
Վստահ եմ, հարգարժան Հրանուշ Հակոբյան, որ դուք ի զօրու եք հարթել ստեղծված իրավիճակը ի պաշտոնե:
Կանխավ շնորհակալություն'
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս, "հայ-դատի" պաշտպան)
Այս նամակս, որը բավականին բարեհամբույր է ու ակնկալիքներով լի, կարծեմ նախարարը առիթ չուներ անպատասխան թողնելու ...
Իսկ թե ինչու՞ նամակս անպատասխան մնաց, պատասխանը մեկն է. նախարարի ուժերից վեր է իշխանությունների կամայականությանը դեմ գնալ, կամ էլ ինչու՞ պետք է տիկին Հակոբյանը խնդիրներ ունենար իր վերադասների հետ հանուն Սեֆիլյանի, իհարկե , պաշտոնը, աթոռը թանկ բան է ու ամեն մարդ չէ որ հանուն արդարության նման ռիսկի կդիմի, թեկուզ ազգային հերոս չէ, ով ուզում է լինի:
Այս պատնեշը, որ ստեղծվեց Սեֆիլյանի շուրջ, ուղղակի նորմալ մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ասես նույն 37թ. Ստալինյան ժամանակների ուրվականն է կրկին շրջում Հայաստանում:
Եթե մարդն այլախոհ է, ուրեմն հայ չէ՞, ուրեմն նրան տեղ չունի՞ հայրենիքում: ՈՒրեմն 2008-ի մարտի 1-ի հեղաշրջման պատրաստ հազարավոր ցուցարարնե՞րն էլ հայ չէին, որ այդպես դաժան պատժվեցին:
Այսքան քենախնդրությամբ, այսքան վրեժխնդիրությամբ լեցուն, դեռ ծրագրե՞ր եք մշակում դյուրահավատ սփյուռքին մինչև ուղն ու ծուծը քամելու՞...
Բոլորովին վերջերս տիկին Հրանուշ Հակոբյան Ձեր կողմից շրջանառության մեջ դրվեց սփյուռքահայերի ներգրավածությամբ Երկպալատանի Պառլամենտ ունենալու « փայլուն» գաղափարը, որը զուտ դեմագոգիա է, ինչպես "ԱՐԻ ՏՈՒՆ" կարգախոսը, որը աբսուրդ է, քանզի բացակայում է վստահությունը հայրենի կառավարության հանդեպ.
Մի պահ ուզում եմ կոկորդով մեկ գոռալ,-
-Բա'վ է խաղաք սփյուռքահայության զգայուն ինքնասիրության հետ ու հետևողականորեն ծառայեցնեք զուտ ձեր ակնկալիքներին.
Զարմանում եմ.
Այդ ո՞ր օրվանից սփյուռքի կարծիքը, ձայնը ձեզ համար ընդունելի դարձավ.
տիկին նախարար դեռ աչքիս առաջ է Հայ-թուրքական պրոտոկոլների ստորագրման համար ինչպես էիք ուղեկցում նախագահին ու սփյուռքի գրեթե բոլոր գաղթօճախներում (Հատկապես Ֆրանսիայում) ձեզ դիմավորում էին մեր հայրենակիցների բազմահազարանոց բողոքի ցույցերը' ընդդեմ պրոտոկոլների.
դուք լսեցի՞ք նրանց բողոքի ձայները, կիսեցի՞ք նրանց կարծիքը...
Տիկին նախարար, երբ ձեզ մոտ մտահղացումներ են ծնունդ առնում կապված սփյուռքի հետ, աշխատեք ազնվության վրա կառուցել համագործակցելու այդ կամուրջը, որ այն ամուր լինի ու վստահություն ներշնչի:
Իմ այս վրդովմունքի պատճառը վստահության բացակայությունն է ձեր ղեկավարած նախարարության ու հայրենի կառավարության հանդեպ, քանզի տիկին նախարար, մինչ դուք ծրագրեր եք մշակում Սփյուռքին Հայաստանի հետ մերձենալու, մինչ տուն եք կանչում օտար ափերում ծվարած սփյուռքահայությանը, սթափ նայեք ձեր շուրջը. հայաթափվում է Հայաստանը ու դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում կանխարգելիչ, ի՞նչ ծրագրեր եք մշակում արտագաղը կանխող. ես կպատասխանեմ, բայց դա ուրիշ թեմա է, հաջորդ հոդվածի նյութ:
Տիկին նախարար, ինչքան էլ ծրագրեր մշակեք, ինչան էլ մեծ հաջողություններ արձանագրեք ձեր ղեկավարած նախարարության աշխատանքներում, միևնույնն է.
Ձեր բռնած դիրքը Ժիրայ Սեֆիլյանի հանդեպ այն սև բիծն է Ձեր գործունեության, որ ցուցանում է Ձեր առհամարական վերաբերմունքը ազգային հերոսի, նրա խեղված ճակատագի նկատմամբ, երբ այդ հայրենատեր ու հայրենապաշտ երիտասարդը արժանի է մեծարանքի ու փառաբանման:
ՈՒ քանի դեռ Ժիրայր Սեֆիլյանը չունի Հայաստանի քաղաքացիություն, ես
"ԱՐԻ ՏՈՒՆ" կարգախոսը աբսուրդ եմ համարում, դեմագոգիա, սփյուռքի վստահությունը սիրաշահող գայթակղիչ խայծ' ուրիշ ոչինչ:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս, "հայ-դատի" պաշտպան Բրյուսելում")


Revenir en haut Aller en bas
Contenu sponsorisé





Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Empty
MessageSujet: Re: Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian   Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian - Page 6 Icon_minitime

Revenir en haut Aller en bas
 
Jirayr Sefiliani Hartse/ L'Affaire Jirayr Séfilian
Revenir en haut 
Page 6 sur 6Aller à la page : Précédent  1, 2, 3, 4, 5, 6
 Sujets similaires
-
» Lettre ouvert AUX Djavakhktsi par Jirayr Sefilian

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: République d’Arménie-
Sauter vers: