Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքում սպանվել է մեկ հայ
Ախալքալաք 02.Ապրիլի Այսօր Վրաստանի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանում Ածղոր-Ախալցխա ճանապարհահատվածի վրա տարածաշրջանային պարեկային ոստիկանության վրացի աշխատակիցը ծառայության ժամանակ հրազենային ԱԿՍ մակնիշի ինքնաձիգով սպանել է ախալցիխեյի բնակիչ ` 28-ամյա Միշա Կիրակոսյանին:
Միշա Կիրակոսյանը Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ էր:
Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս նրան իբր փորձել է կանգնեցնել վրացի ոստիկանը, եւ իբր չկանգնելու համար կրակել է:
Ակատատեսների վկայությամբ Միշան ճանապարհատրանսպորտային որեւէ խախտում չի կատարել, եւ հնարավոր է եղել որ գլխին սաղավարտ կրելու պատճառով չնկատեր ոստիկանի կանգնեցնելու ազդանշանը: Իսկ ոստիկանը, եթե այդքան անհրաժեշտ էր համարում մոտոցիկլետիստի կանգնելը, պետք է նախազգուշացման համար սկզբում գոնե դեպի օդ կրակեր:
Նշենք, որ Ախալցիխե քաղաքում մոտոցիկլետների ընդհանուր թիվը չի անցնում10-ից, իսկ Միշա Կիրակոսյանի «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետը տարբերվում էր մնացյալ բոլորից:
Ախալցիխե քաղաքում սա առաջին դեպքն է, երբ ճանապարհային ոստիկանը կրակ է բացում «օրինազանցի» վրա:
Միշա Կիրակոսյանն ամուսնացած էր ուներ երկու երեխա:
Ջավախք-ինֆո 02.04.2007 թ.
www.javakhq.info