Մոսկվայում կրկին հայ է սպանվել
Մոսկվայում երեկ կրկին հայ է սպանվել: 24-ամյա Հովհաննես Հայրումյանը դարձել է ֆուտբոլային ֆանատների զոհը, որոնք հարձակվել են նրա վրա եւ դանակահարել: ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ արտգործնախարարությունը մշտապես կապի մեջ է իրենց գործընկերների եւ ռուս իրավապահների հետ, որոնք վստահեցնում են, թե սպանություններն անպատիժ չեն մնում:
Վլադիմիր Կարապետյան, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ.«Մշտապես երկխոսության մեջ ենք ռուս իրավապահների եւ մեր կոլեգաների հետ: Նրանք մեզ զեկուցում են, որ նման դեպքերը չեն մնում անպատիժ եւ իրավապահները զբաղվում են իրենց գործով: Նաեւ փորձ է արվում կանխարգելել նման դրսեւորումները»:
http://www.yerkirtv.org/?lang=arm&page=1&id=4859&nc=7