Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment :
Réassort du coffret Pokémon 151 ...
Voir le deal

 

 DOUBLE ATTENTAT - Au moins 39 morts dans le métro de Moscou

Aller en bas 
AuteurMessage
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

DOUBLE ATTENTAT - Au moins 39 morts dans le métro de Moscou Empty
MessageSujet: DOUBLE ATTENTAT - Au moins 39 morts dans le métro de Moscou   DOUBLE ATTENTAT - Au moins 39 morts dans le métro de Moscou Icon_minitimeMar 30 Mar - 15:37

Մոսկվայի մետրոյում ահաբեկչության զոհերից մեկը հայ է

Հրշեջները մետրոյի «Լուբյանկա» կայարանի մոտ, 29-ը մարտի, 2010թ.
29.03.2010
Արման Հովհաննիսյան, Ռուզաննա Ստեփանյան
Այսօր մոսկովյան հիվանդանոցներում մեկում մահացել է հայազգի Վալենտինա Եղիազարյանը, ով վիրավորվել էր երկուշաբթի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Լուբյանկիա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված պայթյուններից:ԼՐԱՑՎԱԾ
«Այս պահի դրությամբ ճշտված տվյալներով, ցավոք սրտի, հայազգի զոհ կա, որը մահացել է այսօր հիվանդանոցում: 17 տարեկան Վալենտինա Եղիազարյանը, - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Նա նաեւ հավելեց, որ վիրավորված երկու հայերը` Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիներ` 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը եւ 55-ամյա Աննա Պորկաշյանը, գտնվում են հիվանդանոցում, եւ բժիշկները բավարար են գնահատում նրանց վիճակը:

Վերջին տվյալներով` 39 մարդ զոհվել է, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված ահաբեկչական երկու պայթյունների հետեւանքով:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության վարչության ղեկավար Իրինա Անդրիանովան ավելի վաղ հայտնել էր 38 զոհերի եւ 65 վիրավորների մասին:

Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության նախնական տվյալներով` տուժածների թվում երեխաներ չկան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, տուժածների թվում կան :

«Լուբյանկա» կայարանում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:56, «Պարկ կուլտուրի» կայարանում` ժամը 8:40:

Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի «Ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով:

Ըստ նախնական տվյալների` պայթյունները իրականացրել են երկու կին մահապարտ ահաբեկիչներ, որոնք օգտագործել են մինչեւ 3 կիլոգրամ տրոտիլի հզորության պայթուցիկ սարքեր:

Պայթյուններից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում, մասնավորապես` տրանսպորտում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ երկրում տեռորի ճնշման եւ ահաբեկչության դեմ պայքարի գիծը պետությունը շարունակելու է «առանց տատանվելու եւ մինչեւ վերջ»:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին վճարել 300-հազարական ռուբլի (10 հազար դոլար), ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած անձանց` 100-հազարական ռուբլի, թեթեւ վնասվածքներ ստացած անձանց` 50-հազարական ռուբլի փոխհատուցում: Բացի այդ, ինչպես հայտնել է վարչապետի խոսնակը, երկրի կառավարության կարգադրությամբ միջոցներ են հատկացվելու Մոսկվայի կառավարությանը` զոհվածների եւ տուժածների ընտանիքներին միանվագ դրամական օգնության համար, ինչով զոհվածների ընտանիքներին հատկացվելիք ընդհանուր գումարը կկազմի 1-ական միլիոն, տուժածներին` 200-400-ական հազար դոլար:

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտնել է, որ մարտի 30-ը Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր է հայտարարվելու:

Տեղի ունեցածը դատապարտել են բազմաթիվ պետություններ, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Եվրախորհուրդը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ցավակցություն հայտնելով Ռուսաստանի ժողովրդին, իր ուղերձում վստահեցրել է, որ «ամերիկացի ժողովուրդը Ռուսաստանի ժողովրդի հետ միասին կանգնած է ընդդեմ ծայրահեղականության եւ արգահատելի ահաբեկչական հարձակումների»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած ցավակցական ուղերձում, որի տեքստը տարածել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին: Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»:

Զոհվածների ընտանիքներին ցավակցություն է հայտնել նաեւ Վրաստանի արտգործնախարարությունը:
http://www.azatutyun.am/content/article/1996352.html
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
 
DOUBLE ATTENTAT - Au moins 39 morts dans le métro de Moscou
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Le 24/01/2008 encore un frère a été assassiné à Moscou.
» LA DECLARATION DE MOSCOU
» La bagarre massive à l'est de Moscou
» CONFÉRENCE A MOSCOU SUR LA SYRIE
» Encore un frère a été assassiné à Moscou.

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: SOCIETE :: Sécurité-
Sauter vers: