Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
Sujet: LA PROTECTION DES RESSOURCES GENETIQUES D'ARMENIE Mer 18 Jan - 19:40
Կոչ գործարարներին
Հարգելի հայրենակիցներ,
Վերջին տարիներին ահռելի չափերի է հասել մեր հայրենիքի բնության ավերումն ու բնական ռեսուրսների անխնա շահագործումը: Չկա բնապահպանական որեւէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի:
Այս պայմաններում, ՀՀ իշխանությունները, բնության ավերումը կանխարգելելու եւ երկրի բնական ռեսուրսները բանական օգտագործելու ուղիով շարժվելու փոխարեն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ /հատկապես Համաշխարհային Բանկի/ որդեգրել են բոլոր հասանելի հանքավայրերը շահագործելու եւ ռեսուրսները Հայաստանից արտահանելու քաղաքականություն: Երկիրը բռնել է էկոգաղութացման եւ հարուստ երկրների հանքահումքային կցորդի վերածվելու ճանապարհ: Այս ընթացքին նպաստում է տեղի օլիգարխիկ համակարգը /անկախ կուսակցական պատկանելիությունից/, որը հաջողությամբ սերտաճել է արտերկրի նմանատիպ համակարգերի հետ:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական: Միայն 2004-2011թ.թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրությունների համար տրվել է 221 լիցենզիա, իսկ 2003-2011թ.թ. օգտակար հանածոների արդյունահանման համար՝ 522 լիցենզիա: Ստացվում է, որ հաստատված օգտակար հանածոների հանքավայրերի առյուծի բաժինը շահագործվում է կամ պատրաստվում է շահագործման...
Այս իրավիճակն ուղեկցվում է բնակչության, հատկապես գյուղական համայնքների «կամավոր» ճորտացմամբ կամ արտագաղթով, քանի որ.
1. ՀՀ բնակչության, հատկապես փոքր համայնքների գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է՝ աշխատատեղերի բացակայության, տնտեսության խիստ մոնոպոլացման եւ այլ երկրներից, օրինակ Թուրքիայից, պատրաստի արտադրանքի ներմուծման մեծ ծավալների պատճառով,
2. Պետության կողմից փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագրերն անարդյունավետ են, որի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում բազմաթիվ ընկերություններ Հայաստանից տեղափոխվեցին հարեւան Վրաստան, ավելին՝ տնտեսության աջակցման անվան տակ իշխանություններն ավելի են ամրապնդում օլիգարխիկ համակարգը՝ նրանց տալով հարկային եւ վարկային արտոնություններ,
3. Պետության կողմից հատկապես գյուղատնտեսության զարգացմանը խթանող որեւէ իրական գործողություն չի կատարվում, այլ արվում են ցուցադրական քայլեր,
4. Բավարար չեն գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման հզորությունները, որի արդյունքում գյուղացիներն իրենց արտադրանքը շատ դեպքերում չեն կարողանում իրացնել, հասու չեն նաեւ շուկաները, ինչը բերում է նաեւ չմշակվող հողատարածքների աճին եւ այլն:
Փաստորեն, մեր նորօրյա հանքատերերը, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում նախկին եւ ներկա պաշտոնյաները, պատգամավորները կամ նրանց մերձավորները, օգտվելով պետության «մեղմ» քաղաքականությունից եւ բնակչության ծայրահեղ աղքատ իրավիճակից, նոր աշխատատեղեր ստեղծելու անվան տակ, հեշտությամբ տիրանում են երկրի հարստությանը եւ բնակչությանն օգտագործում որպես սեւագործ բանվորներ: Հանքավայրերում աշխատող բնակչության մոտ ստեղծվել է այսպիսի մի կարգախոս. ավելի լավ է թունավորվենք, քան սովից մահանանք:
Այսպես այլեւս չի կարող շարունակվել:
Մենք՝ Թռչկանցիներս, կոչ ենք անում բոլոր հայրենասեր գործարարներին, Հայաստանի խոցելի համայնքներում, հատկապես նոր հանքավայրերի մերձակա գյուղերում, սկսել իրականացնել տնտեսական ծրագրեր, որոնք կստեղծեն այլընտրանքային, իրական եւ կայուն աշխատատեղեր բնակչության համար: Այս ծրագրերը կարող են լինել թե՛ գյուղատնտեսական արտադրանքի ավելացման եւ իրացման, թե՛ դրանց վերամշակման, թե՛ թեթեւ արդյունաբերության զարգացման,թե՛ ցանկացած այլ ոլորտներում:
Հավատացեք, մեր զրույցները հանքավայրերում «ստիպողաբար» աշխատող մեր հայրենակիցների հետ փաստում են, որ իրենք ստիպված են գնում այդ քայլին, քանի որ չկա այլընտրանք:
Ստեղծելով տնտեսական այլընտրանք, մենք կկարողանանք էլ ավելի արդյունավետ դարձնել մեր արդար պայքարը հանուն հայրենիքի փրկության եւ ժողովրդի բարեկեցության:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
Sujet: Re: LA PROTECTION DES RESSOURCES GENETIQUES D'ARMENIE Jeu 19 Jan - 18:04
Վարչապետը սենսացիոն հայտարարություն չի անի, դրված է գյուղի տեղահանման հարցը