Րաֆֆի Հովհաննիսյանը թուրքական թերթին. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը եւ փոխհատուցի ամբողջապես
Թուրքիան, սեփական շահերից ելնելով, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ձգտի ամբողջական փոխհատուցման Ցեղասպանության ու դրա հետեւանքների, վերականգնի հայոց մշակութային ժառանգությունը, ապահովի հայերի անվտանգ վերադարձը։ Այս մասին թուրքական «Hürriyet Daily News»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իր ընտրվելու դեպքում ջանք չի խնայի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
«Մորս ընտանիքը Կարինից էր (այժմ Էրզրում՝ Hürriyet Daily News), հորս ընտանիքը Խարբերդից (այժմ Էլյազըգ՝ Hürriyet Daily News)։ Տատս՝ Խնկենին, փրկվել է Ցեղասպանությունից թուրք ընտանիքի օգնությամբ, պապս՝ Գասպարը, փրկվել է՝ քուրդ ընտանիքի օգնությամբ»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ այցելել է Արեւմտյան Հայաստան։
Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ 2015 թ.-ին, Հայոց Ցեղասպանության 100 տարելիցի արարողություններում պետք է նաեւ հարգանքի տուրք մատուցվի այն ընտանիքներին, որոնց միջոցով հայերը փրկվել են Ցեղասպանությունից։
Ceci est une réponse, reste à savoir pour la question de la signature des protocoles Sarkisso-Gül.....