Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
Sujet: Compétence de la Cour constitutionnelle Mar 12 Jan - 16:04
Հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող
Սահմանադրական դատարանի նիստը, 12-ը հունվարի, 2009 12.01.2010 Անուշ Մարտիրոսյան, Ռուզաննա Ստեփանյան 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները ճանաչվեցին Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող: Նման վճիռ կայացրեց Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը կայացած նիստում:
Սահմանադրական դատարանի` ժամը 11:00-ին սկսված նիստի հրապարակային մասը տեւեց 4 րոպե, ինչից հետո դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշվել է հարցը քննարկել գրավոր ընթացակարգով, եւ դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:
«Միջազգային պայմանագրերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելով` դատարանը որոշել է գործի քննությունը կազմակերպել գրավոր ընթացակարգով», - ասաց Գագիկ Հարությունյանը:
Հայաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր:
Գրավոր ընթացակարգի նախընտրությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց իրավագետ Հրայր Թովմասյանը, պայմանավորված է Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սովորական ռեժիմ է, ինքնաբացառություն չէ, որ միայն այս պայմանագիրն էր, որ քննվեց գրավոր ընթացակարգով», - ընդգծեց իրավագետը: http://www.azatutyun.am/content/article/1927252.html