|
| Point de vue NJDEH sur l'économie libérale | |
| | Auteur | Message |
---|
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Point de vue NJDEH sur l'économie libérale Ven 28 Aoû - 17:43 | |
| Point de vue NJDEH sur l'économie dite "libérale".
Գ.Նժդեհի տնտեսագիտական ընկալումների մասին Գարեգին Նժդեհի գրավոր ժառանգությունում առանձնակի տեղ է գրավում տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ նրա տեսլականը։ Ընդ որում, ինչպես անանց արժեք է Նժդեհ-երեւույթն ինքնին, այնպես էլ խիստ արդիական եւ ուսումնակարոտ են նրա տնտեսագիտական ընկալումները։
Վերջիններս սփռված են Նժդեհի` տարբեր տարիների երկերում, ստեղծված են զանազան ազգային, քաղաքական թնջուկների պայմաններում, սակայն ունեն կուռ ու կառուցիկ շղթա, տրամաբանական հստակ դիրքորոշում։ Այս հոլովույթում եւս ակնառու է որոշակի զուտ նժդեհյան առանձնահատկություն` դա գիտական, տեսական հիմնավոր մտապաշարն է, որը բեկվելով նրա ընդհանրական տեսության մեջ` ձեռք է բերել էաբանական-իմացաբանական բնույթ։
Այսպես. Նժդեհն աշխատանքը համարում է «կեանքի ամենամե՛ծ ոյժը, ամենամե՛ծ արժէքը, ամենամե՛ծ աստուածութիւնը...»։1 Եվ ավելացնում. «Աշխատա՛նքն է օրէնքների օրէնքը հայու համար»։2
Այս մտքերն, անշուշտ, բխում են համաշխարհային տնտեսագիտության «հայր» Ադամ Սմիթից, որը բազում էջերում աշխատանքի իրավունքը համարում էր մարդկային բոլոր իրավունքներից բարձրյալը եւ մասնավորապես նշում. «Սեփականության ամենասրբազան եւ անձեռնմխելի իրավունքը սեփական աշխատանքի իրավունքն է, քանզի դրանից են բխում սեփականության մյուս բոլոր իրավունքները»։ 3
Կասկածից վեր է, որ Նժդեհն ուսումնասիրել է Սմիթին, քանզի այդ մասին ուղղակիորեն նշում է. «Ադամ Սմիթը, որից սկսվում է տնտեսագիտությունը, ստեղծեց էկոնոմիկական լիբերալիզմը։ Ըստ նրա, ինչպես տիեզերքը մի մեխանիզմ է, որ հետեւում է իր օրենքներին, կատարյալ ներդաշնակության մեջ, առանց կարիքն զգալու Աստծո միջամտության, այնպես էլ հասարակությունը մի մեխանիզմ է, որ ինքն է ղեկավարում իր ուժերը եւ օրենքները, եւ այսպիսով ձեռք բերում անհրաժեշտ ներդաշնակությունը»... Ապա հավելում. «Այսպես տնտեսագիտությունը արտացոլեց էպոխայի գաղափարները` ազատություն, անհատապաշտություն, ռացիոնալիստական լավատեսություն եւ էգոիզմ, իբրեւ օրենք գոյության պայքարի։ Պոզիտիվիզմը ետ մղելով հավատը եւ մետաֆիզիկան` կտրեց մարդկային միտքը գերբնական իրականությունից։ Այսպիսով ծնունդ առավ մատերիալիզմը, որը ավելի եւս ազդեց տնտեսագիտության վրա»։4
Այսինքն` ակնհայտ է, որ Նժդեհն ուներ տնտեսագիտական լուրջ տեսական հենք եւ, բնական է, դա պետք է ներդներ իր կենսափիլիսոփայության մեջ, կիրառեր հայկականության, հայ իրականության հանդեպ։ | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: Point de vue NJDEH sur l'économie libérale Ven 28 Aoû - 17:44 | |
| Հարկ է շեշտել, որ Նժդեհի վերաբերմունքը հայոց կապիտալի եւ նրա կրողների հանդեպ խիստ բացասական է։ Հայ իրականության մեջ ազգակից դրամատերերի հանդեպ մերժողական կեցվածքը նորություն չէր. դրա դրսեւորումները բազմաթիվ են մեր գրականությունում եւ մամուլի էջերում։ Նժդեհի դատավճիռը նվազ ահեղաձայն չէր. «Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին։ Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում։ Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են։ Սրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից։ Պարտականութիւններ չունեն սրանք։ Մարդ չեն սրանք։
Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ. որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն։ Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ»5։ Սակայն Նժդեհի ժխտողականությունն ուներ այլ բնույթ. դա թելադրված էր հայրենակորուստ, գաղթական դարձած եւ բոլշեւիկյան բռնապետության մեջ խարխափող հայության ապագայի հանդեպ մտահոգությամբ։
Ելակետ ունենալով ներցեղային բարոյականը` Նժդեհը բանաձեւում է. «Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար»։6 Այդ իսկ պատճառով գրում է. «Ազգային բարոյականի տեսակէտից` մի Գիւլբենկեան աւելի չարժէ, քան` Հայաստանի մի գեղջուկ, եւ մի զօրավար, մի ուսուցչապետ, քան` մի համեստ արհեստաւոր, էականը յաւիտենական հայկականութիւնն է, որ ազգութիւնը նուիրագործում է իր ամէն մի անդամի մէջ»։7 Եվ հավելում. «...Հայ օտարասէրը եւ հայ մեծահարուստը` թշուառականներ, որոնց որքան աւելի ժպտայ բախտը, այնքան հոգեպէս կը հեռանան իրենց ցեղի կեանքէն»:8 Ահա՛ Նժդեհի մերժողականության պատճառաց պատճառը` ցեղի կյանքից, հավիտենական հայկականությունից հեռանալը։ | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: Point de vue NJDEH sur l'économie libérale Ven 28 Aoû - 17:44 | |
| Նժդեհը սոսկ փութավճիռ դատաստան կայացնող կամ անսիրտ մերկացնող չէ, նա փորձում է վերլուծել հայոց տնտեսական վիճակի այլեւայլությունները եւ գրում է. «Աշխարհագրական եւ հոգեբանական այս ցրուածութեան միանում են նաեւ նիւթական աննպաստ պայմանները, որպիսիք են`
– Տնտեսական տկարութիւն հայ միջակորեար դասի, որի հետեւանքով ազգի մեծագոյն մասը մնում է ճնշուած օրուա հացի պայքարի մղձաւանջի տակ եւ համակւում` աւելի գործ փնտռելու, քան թէ գործ ստեղծելու տրամադրութեամբ, որով` էապէս զրկւում է նախաձեռնական ոգուց, ինչպէս նաեւ անանձնական բարձր նպատակներով տեւաբար ապրելու հնարաւորութիւնից.
– Հայկական առեւտրի ոչ-համագործակցական` անհատական նկարագիրը, որ զարգացնում է` հոգեւոր մենասիրութիւն եւ եսական շահապաշտութիւն.
– Հայկական դրամագլխի մեծակշիռ չլինելը եւ նրա ոչ-արդիւնաբերական հակումը, որ դժուարացնելով գործարանային դրութեան ստեղծումը` անկարելի է դարձնում հայ մտաւորականի, արհեստագէտի, դրամատիրոջ եւ բանուորի ճիգերի համախմբումը - մի բան, որ կարող էր այնքա՜ն նպաստել ազգային կեանքի օրգանական կազմակերպման»։9
Այս դրույթներն ըմբռնելու համար խորամուխ լինելու անհրաժեշտություն կա։
Առաջին կետը լիակատար ճշմարտություն է. դա եւս մի փաստում է առ այն, որ Ցեղասպանությունից տարիներ անց գաղթական հայության մեծ մասը, հիրավի, օրահաց վաստակելու խնդիր էր լուծում։
Երկրորդ կետը` հայոց առեւտրի ոչ-համագործակցական, անհատական նկարագրի վերաբերյալ, հիմնականում նույնպես անվիճահարույց է։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ դա առարկայական հիմքեր ուներ. օտարության մեջ` լեզվական, մշակութային, քաղաքակրթական խորթ բարքերի ու սովորույթների իրողություններում հայտնված հայը, բնականաբար, պիտի դառնար հոգեպես մենասեր ու եսականորեն շահապաշտ։ | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: Point de vue NJDEH sur l'économie libérale Ven 28 Aoû - 17:44 | |
| Վիճահարույց է երրորդ պնդումը` հայկական դրամագլխի (իմա` կապիտալի) մեծակշիռ չլինելու եւ նրա ոչ-արդյունաբերական հակման վերաբերյալ։ Մեծ դրամագլուխ ունեցող հայեր կամ խոշոր հայ արդյունաբերողներ կային թե՛ Նժդեհից առաջ, թե՛ նրա օրոք: Բայց Նժդեհի պնդումն իր մեջ երազանք է պարունակում` կապիտալի շնորհիվ հայոց տարբեր դասերի համախմբում` հանուն ազգային կյանքի օրգանական կազմակերպման, ինչն անհնար էր սփյուռքի պայմաններում։ Բիզնեսն ազգային պատկանելություն չի ճանաչում, ազգային կարող է եւ պետք է լինի բիզնեսի արդյունքը` կապիտալը։ Եվ հենց վերջինիս այդպիսին չլինելը Նժդեհի պատկերացումներին համապատասխան` զայրույթի աստիճանի հուսահատեցնում էր հայկականության շեփորահարին։
Ասելով վիճահարույց` ամենեւին մտադրություն չունենք դույզն-ինչ կասկածի տակ դնել Նժդեհի ճշմարտացիությունը։ Առաջին հերթին այն պատճառով, որ նա ասում էր. «Նրանք, որոնք մեզ դեռ չեն հասկանում, զուրկ են հասարակագիտական անհրաժեշտ պատրաստությունից»։10 Եվ այդ ճշմարտացիության խտացումը հետեւյալն է, որ հանճարի պարզությամբ մատնանշում է Նժդեհը. «Նա (հրեան–Խ.Դ.) յաղթեց, որովհետեւ նրա մօտ գերագոյն հակակշիռը պատկանում է ազգին, որը ներկայացւում եւ արտայայտւում է իր ընտրանիի միջոցաւ։ Նա յաղթեց, որովհետեւ նրա մէջ պարտականութիւն է անհատական երջանկութեան ձգտիլը, սակայն, յօգուտ Իսրայէլի բարօրութեան. գովելի է փառասիրութիւնը, բայց Իսրայէլի փառքի համար. արդար է հարստանալու տենչը, հարստութիւնը, բայց դա ո՛չ թէ որպէս նպատակ, այլ որպէս միջոց` զայն Իսրայէլի դատին ու ազդեցութեան ծառայեցնելու համար։ Եւ հէնց այդ է պատճառը, որ հրէութիւնը այսօր տէր է մի անպարտելի ոյժի - ոսկու եւ խելքի եղբայրութեան - իր ծոցի մէջ։
...Մեր պատմութեան ընթացքում... մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց։ Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ Հայաստան գնել։ Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին` պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան...
Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ վերջինի լեզուն` կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէոպագների մէջ»։11
Նժդեհի տնտեսագիտական ընկալումները հանգում են տրամաբանական եզրակացության. նա մատնացույց է անում «հրեական ուղին»։ Այդ մոդելն անհրաժեշտ է ոչ թե կապկել, այլ ստեղծագործաբար յուրացնել, այն հագեցնել հայկականության վերանորոգված ոգիով, որի երաշխիքը ինքնիշխան Հայաստանի պետությունն է։
Հայրենական եւ աշխարհացրիվ կապիտալն է այն բանալին, որն ի վիճակի է բացելու կողպած դռները։ Իսկ որպեսզի կապիտալը եսածառայականից, անձնապաշտայինից վերածվի ազգայինի` անհրաժեշտ է միավորիչ գաղափարաբանություն, որի անվանումն է Նժդեհականություն։ | |
| | | tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: Point de vue NJDEH sur l'économie libérale Ven 28 Aoû - 17:45 | |
| Խաչատուր Դադայան
1Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Ե., 2006, «Ամերիկահայութիւնը – Ցեղը եւ իր տականքը», էջ 255։
2Նույն տեղում, «Բանտային գրառումներ», էջ 356։
3А. Смит, Исследования о природе и причинах богатства народов, т. I, СПб., 1866 г., стр. 284. Ա. Սմիթն իր հիմնարար աշխատությունը` The Richs of the Nations («Ազգերի հարստությունները») վերնագրով, գրել է 1775-ին. մենք օգտվել ենք ռուսերեն հրատարակությունից։
4Գարեգին Նժդեհ, Հատընտիր, «Մետապոլիտիկա։ Պատմության փիլիսոփայությունը», էջ 667, 668։
5Նույն տեղում, «Էջեր իմ օրագրէն», էջ 38։
6Նույն տեղում, «Բանտային գրառումներ», էջ 347։
7Նույն տեղում, «Խօսակցութիւն մը Զօրաւար Գ. Նժդեհի հետ», էջ 651։
8Նույն տեղում, «Բաց նամակ Մայքլ Արլէնին», էջ 469։
9Նույն տեղում, «Ամերիկահայութիւնը – Ցեղը եւ իր տականքը», էջ 187-188։
10Նույն տեղում, «Մեծ գաղափար», էջ 637։
11Նույն տեղում, «Բաց նամակ Մայքլ Արլէնին», էջ 467, 468։
http://www.noravank.am/am/?page=print&nid=715 | |
| | | Contenu sponsorisé
| Sujet: Re: Point de vue NJDEH sur l'économie libérale | |
| |
| | | | Point de vue NJDEH sur l'économie libérale | |
|
Sujets similaires | |
|
| Permission de ce forum: | Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
| |
| |
| |