Բան չմնաց, արդեն երկու նավ ունենք
Հայկական «Հայաստան» նավը մայիսի 28-ին շուրջերկրյա նավարկում կսկսի: Այդ մասին երեկ «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է ուղեւորության կազմակերպիչներից մեկը, ով, սնահավատություններից ելնելով, ցանկացել է անհայտ մնալ: «Համաձայն ծովային սովորույթների՝ դեռ չսկսված նավարկության մանրամասները բացահայտելը վատ նախանշան է: Կարող եմ միայն հայտնել, որ այժմ մենք գտնվում ենք Իսպանիայում, իսկ նավարկության նախապատրաստումը համարյա ավարտված է: Մեր նավարկությունը շուրջերկրյա է լինելու, «Հայաստանի» մեկնումը կկայանա մայիսի 28-ին՝ իսպանական որեւէ նավահանգստից»,- հաղորդել է նա:
Նշենք, որ առաջիկա շուրջերկրյա նավարկության կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկը հասարակական գործիչ Զորի Բալայանն է: 2004 թվականին Բալայանն արդեն մասնակցել է «Կիլիկիա» առագաստանավի նավարկությանը: Վերջին 800 տարիների ընթացքում սա կլինի առաջին նավը, որը հայկական դրոշի ներքո կուղեւորվի մեծ նավարկության՝ կրկնելով «Կիլիկիայի» առեւտրականների երթուղին: Նավագնացների հագուստը, օրակարգը եւ նավարկության սարքերը ճիշտ այնպիսին են, որպիսին եղել են նավարկության մեկնող «Կիլիկիայի» առեւտրականներինը: Նավը վերականգնվել է միջնադարյան ձեռագրերի եւ մանրանկարների հիման վրա եւ կառուցվել է միջնադարյան տեխնոլոգիաներով:
http://www.aravot.Am