Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment :
Pokémon EV06 : où acheter le Bundle Lot ...
Voir le deal

 

 MIATSUM

Aller en bas 
4 participants
AuteurMessage
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: MIATSUM   MIATSUM Icon_minitimeSam 25 Avr - 12:06

22.04.2009
«Միացում» նախաձեռնության հերթական բողոքի ցույցը
Հասմիկ Սմբատյան
«Միացում» ազգային նախաձեռնությունը չորեքշաբթի օրը բողոքի ցույց էր կազմակերպել Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ` ընդդեմ արտաքին քաղաքականության հարցում «հակահայկական զարգացումների»:
Բողոքի ակցիայի մասնակիցները վարկարկում էին՝ «Հող հանձնողը դավաճան է», «Արցախ, Հայաստան, միացում» եւ պարզել էին նույնաբովանդակ պաստառներ:
«Հավաքվել ենք, որ հերթական անգամ ասենք արտգործնախարարության պաշտոնյաներին եւ հատկապես Մինսկի խմբի օտարեկրյա դիվանագետներին, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ամեն ինչ կանեն, որ թույլ չտան հակահայկական զարգացումներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պնդելով, թե հասարակության շրջանում խորը անվստահություն կա իշխանությունների եւ հատկապես նրանց վարած արտաքին քաղաքականության նկատմամբ:
«Ապազգային մոտեցումները, սակարկումները, դիլետանտական մոտեցումները, այս ամենը մեզ մտահոգում է, որովհետեւ, մեզ թվում է, ժողովուրդը լավ չի պատկերացնում այն վտանգը, հատկապես ազատագրված տարածքների համար, որը կախված է մեր գլխին ամիսներ շարունակ», - հավելեց նա:
«Միացում» ազգային նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի «ներկայիս իշխանությունները շարունակում են վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության համակարգի հիմնասյուները խարխլող եւ Հայոց պետականության շահերին տրամագծորեն հակասող անհեռանկար քաղաքականություն»։
Նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով` վտանգը «շարունակվում է հիմնականում հայկական կողմի խիստ պարտվողական կեցվածքի պատճառով»։
«Ամեն անգամ, երբ բանակցություններ ենք սկսում, մենք փոխանակ առաջընթաց վիճակով սկսենք այդ բանակցությունները, ճիշտ հակառակն է տեղի ունենում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սեֆիլյանը: - «Տեղի է ունենում մի քանի հետքայլ,
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeSam 25 Avr - 12:06

եւ հաջորդ անգամվա բանակցային ընթացքի ելման կետը լինում է հետընթաց վիճակում: Այսինքն՝ այսօր հայերը բանակցության սեղանին են նստում՝ այլեւս զիջելու ոչ մի բան չունենալով, որովհետեւ ամեն ինչ զիջելու իրենց պատրաստակամությունը արդեն հայտնել են»:
«Միացում» ազգային նախաձեռնությունը բազմիցս նամակներով դիմել է արտաքին գերատեսչական մարմին` պահանջելով հանդիպում արտգործնախարարի հետ` ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների քաղաքական եւ քրեաիրավական հետեւանքների եւ արցախյան հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում իրավապաշտպան դիրքորոշումների որդեգրման անհրաժեշտության վերաբերյալ արտգործնախարարին իրազեկելու նպատակով։ Սակայն ստացել են պատասխան, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գերզվաղված է, փոխարենը առաջարկել են հանդիպում արտգործնախարարության այլ բարձրաստիճան աշխատակիցների հետ, մինչդեռ նախաձեռնության անդամները ցանկանում են հանդիպել միայն անձամբ արտգործնախարարին։ «Միացում» նախաձեռնությունը իր վերջին նամակում դատապարտում է արտգործնախարար Նալբանդյանի խուսափողական կեցվածքը։
«Այս հավաքը կանխարգելիչ եւ նախազգուշական բնույթ ունի։ Պիկետները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չի համաձայնում ընդունել ինքը` արտգործնախարարը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ժիրայր Սեֆիլյանը։
--------------------------------------------------------------------------------
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան ©️ 2009


http://www.azatutyun.am/content/article/1613709.html
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeSam 25 Avr - 12:08

MIATSUM 981FF25A-D784-48D0-A3F4-CE54FD27B3F3_mw800_mh600
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeMar 19 Mai - 22:28

ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
“Հայաստան” համահայկական հիմնադրամը կարևորելով պատմական Արցախի մայրաքաղաք Շուշին հայության համար հոգևոր, պատմամշակութային և կրթական կենտրոն դարձնելու անհրաժեշտությունը, պատրաստվում է այսուհետ նյութական մեծ ներդրումներ կատարել նշված խնդիրը լուծելու համար:

20-րդ դարավերջին, 1992թ. մայիսի 8-ին Շուշին հայ ազգի համար դարձավ նաև ռազմական մտքի, հայ զինվորի անօրինակ քաջության և հաղթելու աննկուն կամքի խորհրդանիշ:

Շուշիի ազատագրումը հնարավորություն ընձեռեց Արցախին փաստացի միանալու Մայր Հայրենիքին:

Շուշիի ազատագրմանը իր մասնակցությունը ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ ստորաբաժանումը, որը այնուհետև հայտնի դարձավ որպես Շուշիի առանձնակի գումարտակ:

ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանը, ում ապրած կյանքը, կատարած գործերը կարող են լավագույն օրինակ ծառայել հայ երիտասարդությանը հայրենասիրությամբ դաստիարակելու գործում և պատիվ կբերեն ցանկացած ազգի ունենալ այդպիսի զավակ, առ այսօր չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին:

Դիմում ենք Ձեզ, ակնկալելով Ձեր օժանդակությունը և միջնորդությունը ՀՀ Նախագահին, Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու գործում:

“Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե”
Համակարգող Աղավնի Սահակյան
19.05.09. թ. Երևան

http://www.lragir.am/src/index.php?id=lrahos||society&pid=26707
Revenir en haut Aller en bas
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeVen 25 Sep - 20:02

«Արցախ-Հայաստան. միացում»
25/09/2009

MIATSUM 8a0a8939202a4ca49c34c9f9a0fd30c9

MIATSUM 2ec5ce162fde778d17ee9d5fe7ef186b

MIATSUM 0d4e24444e9d3a58ff8e34dcd448de48

MIATSUM Ffa889e7568cbf6fa598756989adc464

MIATSUM 81928a833d0073b2000d9ca66406bb20

MIATSUM 422753403e44243722cb5eb119b916dd


ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանությունների մուտքերի առաջ այսօր ժամը 15.30-ից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները շղթա էին կազմել:

Հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ ԼՂ հարցում իշխանությունների դեմ ուղղված «Միացում» ազգային նախաձեռնության հերթական ակցիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունների մոտ էր: «Միացման» անդամները Մյասնիկյանի արձանի մոտից երթով այսօր նույնաբովանդակ նամակներ հանձնեցին բոլոր 3 դեսպանություններին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին' Հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն հրահրելու վերաբերյալ» վերնագրված նամակում նշված է, որ Մադրիդյան սկզբունքները հակասում են Հայոց պետականության գոյատեւմանը. «Մադրիդյան սկզբունքներին եւ հայ-թուրքական արձանագրությունների կեղծ հաշտեցմանը հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու եւ հայ պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն»:

MIATSUM 9760de808896c2716b2989b6a84da9cc


Dernière édition par tseghakron le Ven 25 Sep - 20:03, édité 2 fois
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeVen 25 Sep - 20:02

Ֆրանսիայի դեսպանության մոտ նամակի ընթերցումից հետո «Միացման» անդամ Տիգրան Խզմալյանն «Ա1+»-ին ասաց, որ այն նախազգուշացում է դեսպանություններին եւ միաժամանակ կոչ մեր ժողովրդին:

«Մենք արթնացնելու ենք այս երկիրը: Այն ինչ իրենք նախատեսել են, այն ինչ համար հովանավորվում են Սերժ Սարգսյանին չի ստացվելու: Մենք ցավում ենք, որ ՀՀ նախագահը այդքան ենթակա է արտաքին ճնշումներին: ՀՀ նախագահը պետք է ենթակա լինի միայն իր ժողովրդի ճնշմանը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Ոստիկանները, որոնք այսօր ուղեկցում էին բողոքի ակցիան' «Միացման» անդամներին առաջարկեցին ՌԴ դեսպանությունից ավելի կարճ ճանապարհով հասնել ԱՄՆ դեսպանութուն: Սա ՀՀ-ում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության թերեւս առաջին համագործակցության դեպքն էր:

«Այպիսի լավ բանը չեք գրի, չէ՞»,- «Ա1+ին» ասաց ոստիկաններից մեկը:

«Հող հանձնողը` դավաճան» «Միացման» հիմնական կարգախոսին այսօր նաեւ ավելացել էր. «Արցախ-Հայաստան միացում»:

http://www.a1plus.am/am/politics/2009/09/25/miatsum
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeVen 25 Sep - 20:05

«Միացում» Ազգային նախաձեռնության հայտարարությունը

ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահող երկրների նախագահների
հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն հրահրելու վերաբերյալ

Արձանագրելով արցախյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ «Մինսկի խմբի» մշակած և համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ հրապարակված «Մադրիդյան սկզբունքների ակներև անհամատեղելիությունը Հայոց պետականության գոյութենական շահերին,
Հաշվի առնելով, որ «Մադրիդյան» հորջորջված սկզբունքերի ամբողջական կամ մասնակի իրագործումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար հղի է համապարփակ բնույթի կործանարար հետևանքներով, այդ թվում.
- ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության վերացմամբ,

- խաղաղ բնակչության անվտանգության միակ երաշխիք հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի ամբողջական փլուզմամբ,

- որպես վերոնշյալ կետերի անմիջական հետևանք` ՀՀ և ԼՂՀ դեմ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի վերսկսման անխուսափելիությամբ,

- անվտանգության բացարձակ կորստյան պայմաններում ԼՂՀ և ՀՀ զգալի հատվածի խաղաղ բնակչության շուտափույթ և անդառնալի հայաթափությամբ,

- ՀՀ քաղաքական և ռազմական համընդհանուր շրջափակման խորացմամբ:

Փաստելով, որ ՀՀ և ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կասեցման և ՀՀ միջազգային իրավունքով վերապահված տարածքների մի մասի ազատագրման շնորհիվ ձևավորված ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի միակողմանի ոչնչացման դիմաց առաջարկվող «խաղաղապահ գործողությունն» իսպառ անընդունակ է ադրբեջանաթուրքական ցեղասպանական նկրտումներից ՀՀ և ԼՂՀ պաշտպանելու,

Անհեթեթ և ապօրինի գնահատելով միջազգային բոլոր հիմնարար ակտերի հիման վրա ինքնորոշված և միջազգային իրավունքով ՀՀ վերապահված տարածքի մի մասում բնակվող ՀՀ արցախաբնակ քաղաքացիներին անորոշ «կամարտահայտությամբ» իրավազրկելու փորձերը,
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeVen 25 Sep - 20:05

Հաստատելով, որ ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահող երկրների նախագահների հետապնդած հայ-թուրքական «հաշտեցումը» միտված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վիժեցնելուն և հայ ժողովրդի ցեղասպանական բնաջնջման հետևանքով ձևավորված այժմյան տարածքային ապօրինի իրողություններն իրավաբանորեն ամրագրելուն,

«Միացում» ազգային նախաձեռնությունը հայ ժողովրդի հայրենաբնակ և սփյուռքաբնակ հատվածների անունից, առաջնորդվելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն, կայունություն և միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու անկոտրում կամքով, փաստում է, որ «Մադրիդյան սկզբունքներին» և հայ-թուրքական կեղծ «հաշտեցմանը» պաշտոնական հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու և Հայոց պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն:

«Միացում» ազգային նախաձեռնությունը զգոնության և սթափության կոչ է հղում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին` զերծ մնալու հայ ժողովրդի նոր ցեղասպանություն սադրելու փորձերից, հրաժարվել ընթացիկ աշխարհաքաղաքական կասկածելի օգուտները քաղելու ակնկալիքով թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը սատարելու հանցավոր ոտնձգություններից և ձեռնամուխ լինել տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը և Հայաստանի Հանրապետության ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքների համակողմանի վերականգնմանը:

«Միացում» ազգային նախաձեռնությունն ի դեմս`
Ալեք Ենիգոմուշյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի, Գրիզելդա Ղազարյանի, Սեդա Մելիքյանի,
Տիգրան Խզմալյանի, Ալեքսանդր Քանանյանի:
25-ը սեպտեմբերի 2009թ. Երևան

http://hetq.am/am/society/miatsum-11/
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeVen 2 Oct - 18:55

«Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք»
MIATSUM 3a9865de5e07092aa43cda9f2bbcacc0

MIATSUM 64b8f6769ac41934245b5265f4469bd2

MIATSUM Ce1b00854c23b5d3df8291e95926c2d7

MIATSUM 0b95f65ee66b62abfc6844615132548d

MIATSUM C78ef5e0c9c12cf9741b116bb9ba78ec

MIATSUM 967e24e98503c833ddbf30edf562b34c
Մայրաքաղաքում ոստիկանների կուտակումներից կարելի է կռահել, թե որտեղ է նախատեսված հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի գործընթացը դատապարտող «Միացում» ազգային նախաձեռնության հերթական բողոքի ակցիան:

Այսօր նախատեսված միջոցառումից մոտ մեկ ժամ առաջ ոստիկանները շրջապատել էին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը: Առանց վանկարկումների եւ պաստառների «Միացման» անդամներն այսօր նամակ հանձնեցին ԼՂ ներկայացուցչությանը:

«Համոզված ենք, որ Արցախում բնակվող հայությունը, նրա քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը իսկապես գնահատում են այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը եւ կդրսեւորեն համապատասխան կամք կանխելու հայակործան այն քաղաքականությունը, որը փորձում են իրականացնել գերտերությունների անմիջական պարտադրմամբ ՀՀ իշխանություններին: Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս դավաճանական ընթացքը, եւ անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է»,- նշված է ԼՂՀ իշխանություններին ուղղված նամակում:

«Միացման» անդամ Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ Սերժ Սարգսյանը չի կարող կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների ոչ հայանպաստ ընթացքը:

Սեֆիլյանի կարծիքով ԼՂՀ-ում հավատում են, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի ոչ հայանպաստ փաստաթղթերի տակ. «Եթե մոտ օրերս Ստեփանակերտում իրենց բողոքը բարձրացնեն, ապա հնարավոր կլինի այս դավաճանական գործընթացը կասեցնել առանց ցնցումների»:

Իսկ ի՞նչ հիմք ունենք ասելու, որ ԼՂՀ-ում հավատում եւ վստահում են Սերժ Սարգսյանին'«Ա1+ի» հարցին' Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք ինֆորմացիա ունենք, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար ԼՂՀ իշխանություններին վստահեցնում է, որ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրելու, սակայն մենք նրան չենք հավատում»:

Այս իրավիճակում Սեֆիլյանը մեկ ելք է տեսնում. «Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ գտնի եւ հրաժարական տա կամ խարակիրի լինի»:

«Միացման» մյուս անդամները նախապատվություն տվեցին Սերժ Սարգսյանի «խարակիրի» լինելուն, ինչը խիստ զայրացրեց մինչ այդ ԼՂՀ ներկայացուցչության մոտ պատ կազմած ոստիկաններին առաջնորդող ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանին:

«Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք: Ձեզ ո՞վ է բարոյական իրավունք տվել նախագահին կամ որեւէ մեկի վիրավորել: Նենց չանեք, որ ես ձեզ կարգի հրավիրեմ' համապատասխան վայրում»,- «Միացման» անդամներին զայրացած ասաց Օսիպյանը:

Բորբոքված կանայք սկսեցին նրան բացատրել, որ «խարակիրին» հայհոյանք չէ, սակայն պարոն Օսիպյանին չհամոզեցին. «Կին եք, գնացեք ձեր տներում ճաշ եփեք, լվացք արեք, ի՞նչ եք ստեղ դեմագոգություն անում»:

http://www.a1plus.am/am/politics/2009/10/2/jirayr-sefilyan
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeVen 2 Oct - 19:03

Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

MIATSUM Empty
MessageSujet: Re: MIATSUM   MIATSUM Icon_minitimeMar 6 Oct - 21:31