Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment : -25%
-100€ Barre de son Hisense Dolby Atmos 5.1.2
Voir le deal
299.99 €

 

 "MIATSOUM"I mamloasoulise (conférence)

Aller en bas 
5 participants
Aller à la page : 1, 2  Suivant
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeLun 3 Nov - 12:32

http://www.azadakrum.org/azatagrum/conferences/miatsumconfer31oct08.html
Revenir en haut Aller en bas
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 13:55

ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ՆՈՒՅՆԸ ԱՅՍՏԵՂ՝
Նորաստեղծ ՚Միացում'ի Մամուլի Ասուլիսը
«Ցանկացած զիջում` տանելու է պատերազմի»
31/10/08
"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Miatsum

«Ես ապրում եմ այդ տարածքում, տուն ունեմ այդ տարածքում, ունեմ ընտանիք, հայագիտական մեծ գրադարան` 2 հազար անուն հայերեն գրքեր, թաղված ընկերներ, այնտեղ ամեն քայլի կան հայկական խաչքարեր, եկեղեցիներ, այդ տարածքում ձեւավորվել են ընտանիքներ, եւ մենք բոլորս չենք լքելու մեր տները, այնպես որ` այդ ծրագրի հեղինակները թող մոռանան դրա մասին», - երեկ նորաստեղծ «Միացում» նախաձեռնության հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Քարվաճառում (Քելբաջար) բնակվող քաղաքագետ-աստվածաբան Ալեքսանդր Քանանյանը:

Նա Երեւանից տեղափոխվել ու 2001թ.-ից բնակվում է Քարվաճառում: Ըստ նրա` 2005-ից հետո մոտ 2 անգամ նվազել է բնակչության թիվը ազատագրված տարածքներում, ինչն արդեն իսկ խոսում է տարվող քաղաքականության մասին: «Իսկ 94թ. սկսած` այս տարին առաջին տարին է, երբ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում ոչ մի տուն չի կառուցվել», - մտահոգություն հայտնեց Քարվաճառի բնակիչը:


Dernière édition par tseghakron le Mar 4 Nov - 14:00, édité 2 fois
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 13:56

«Միացում» նախաձեռնության անդամները միավորվել են վերականգնելու 88-ի` «Հայաստան-Արցախ-միացում» շարժումը եւ «ոչ» ասելու ԼՂ հարակից ազատագրված տարածքների վերադարձին: Նոյեմբերի 2-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը, որտեղ քննակվելու է կարգավորման, այսպես կոչված, «մադրիդյան» տարբերակը. ազատագրված տարածքների փաստացի վերադարձ, դրանցից հայկական զորքերի դուրսբերում, ադրբեջանական փախստականների վերադարձ այդ տարածքներ, որոշ ժամանակ անց անկախության հանրաքվե Ղարաբաղում: Հայտնի է, որ ամերիկյան ղեկավարությունն արդեն ողջունել է ՌԴ նախաձեռնությունը, իսկ հանդիպումից մեկ օր առաջ` նոյեմբերի 1-ին Մոսկվա են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` եկել է իրերը իրենց անունով կոչելու, ջայլամի քաղաքականությունից հրաժարվելու ժամանակը, եւ այսօրվա Արցախը` ներկա սահմաններով ու ազատագրված տարածքներով պետք է լինի Հայաստանի մարզ: Ըստ նրա` եթե անգամ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի առանց ազատագրված տարածքների, իրենք դեմ են նման ճանաչմանը: «Այսուհետ ցանկացած անձ, ով պետք է ցանկանա գործել քաղաքական դաշտում` պետք է ընդունի, որ Հայաստանի այդ տարածքը նվիրական, գերագույն արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել ոչ հայոց պետականությունը, ոչ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը առհասարակ: Կարող է թյուր տեսակետ ստեղծվել, որ մեր դիրքորոշումը իբր ծայրահեղական դիրքորոշում է: Իրականում հերիք է մի քիչ փորձագիտական հմտություն ունենալ, պարզապես աչք եւ հայացք նետել քարտեզին, պարզապես մեկ անգամ այցելել ԼՂՀ, որ հասկանանք, որ այն բոլոր ազատագրված տարածքները, որոնք ձեռք ենք բերել 1992-94թթ. ազատամարտի ընթացքում, այն նվազագույնի նվազագույնն է, որը կարող է ապահովել մեր երկրի տարածքային, տնտեսական կենսունակությունը», - հավելեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը` շարունակելով. «Ցանկացած զիջում, որը բերելու է անվտանգության համակարգի խարխլմանը եւ փլուզմանը միանգամից հանգեցնելու է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը մեզ համար խիստ ոչ նպաստավոր պայմաններում: Ցանկացած այլ որոշում, ենթադրություններ` մի քանի շրջան տալու հանուն թվացյալ խաղաղության կամ կայունության, կամ բաց ճանապարհներ ձեռք բերելու, պարզապես ռոմանտիզմ է, որը հիմնված չէ իրավիճակի սթափ գնահատման վրա»:
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 13:56

Նախաձեռնությանը միացած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ ԼՂ հարցում որեւէ փոխզիջման մասին խոսակցությունները նշանակում են, որ այն համակարգը, որը ներկայումս գործում է եւ ստեղծվել է շուրջ 18 տարիների ընթացքում, վտանգված է: «Յուրաքանչյուր խախտում սահմանի, որը ներկայումս գոյություն ունի, կարող է հրահրել պատերազմ, որը, իհարկե, ցանկալի չէ երկու պետությունների համար: Պետք է հասցնենք մեր ժողովրդին, որ փոխզիջումների վերաբերյալ փաստարկներն անընդունելի են եւ վտանգում են ՀՀ ու Արցախի բնակչության յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքը», - ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ ներկայումս իրավական փաթեթ է նախապատրաստվում` Հայաստան-Արցախ հարաբերություններին եւ դե ֆակտո միացմանը իրավական տեսք տալու համար: Նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը նկատեց. «88-ին մենք միավորվեցինք «Միացում» գաղափարի շուրջ: Ինչպես ստացվեց, որ 20 տարի անց մենք նորից կարծես թե դոփում ենք տեղում: Մեր` կեղծիքներով ձեւավորված, այսպես կոչված, ընտրանին սխալ, երբեմն դավաճանական քաղաքականությամբ հասցրել է երկիրը այն վիճակի, որ մենք ստիպված նորից ներքեւից փորձում ենք իրականացնել միացման սուրբ գաղափարը»:

Նախաձեռնությունն առայժմ ունի 8 անդամ` Ժիրայր Սեֆիլյան, Զարուհի Փոստանջյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Տիգրան Խզմալյան, Գրիզելդա Ղազարյան, Սեդա Մելիքյան, Ալեքսանդր Քանանյան, Ալեք Յանիգոմշյան: «Միացում» նախաձեռնության որոշ անդամներ Հայ Ազգային Կոնգրեսի անդամ են: Լրագրողների հարցին, թե Հայաստանում քաղաքական ո՞ր ուժն է ի վիճակի իշխանության գալով արտաքին ճնշումներից զերծ քաղաքականություն վարել, նախաձեռնության անդամները պատասխանեցին` լեգիտիմ իշխանությունը, որը ընտրված կլինի ժողովրդի կողմից եւ կունենա վստահություն: Սեֆիլյանի խոսքերով` Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է Հայաստանում սահմանադրական կարգը, մեր պետականությունը վերականգնելու համար, եւ իրենք մտածում են, որ երկրում վերականգնվի օրինականությունը, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն լինի, որից հետո հնարավոր կլինի քննարկել եւ որոշել` կարգավորման որ տարբերակն է ճիշտ:
Մարինե Խառատյան
http://www.azadakrum.org/azatagrum/conferences/miatsumconfer31oct08.html
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 20:31

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 33417193

31/10/2008 «Նորից կարող ենք հայտնվել երկու, եթե չասենք՝ երեք-չորս կրակի արանքում»

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆՆ ու յոթ այլ համախոհներ՝ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ, ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՍԵԴԱ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱՆԱՆՅԱՆ, ԳՐԻԶԵԼԴԱ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱԼԵՔ ԵՆԻՔՈՄՈՒՇՅԱՆ, «Իրավունք de facto» ակումբում ազդարարեցին «Միացում» ազգային նախաձեռնության ծնունդը։
Ի՞նչ առաքելությամբ է հանրությանը ներկայանում «Միացումը», որի հիմնադիրները, գաղափարական համախոհներ լինելով հանդերձ, սկզբունքային նշանակություն ունեցող քաղաքական մի շարք հիմնահարցերում տարբեր հարթությունների վրա գտնվող ճանաչված անհատներ են։ Առաքելությունը, Ժիրայր Սէֆիլյանի ձևակերպմամբ, մեկն է՝ վիժեցնել արցախյան հարցում հերթական դավադիր ծրագիրը, որն այս օրերին դարձել է հայրենաբնակ ու աշխարհասփյուռ ողջ հայության մտասևեռման առանցքը։ Ազգային նորաստեղծ նախաձեռնությունը երեկ «Իրավունք de facto» ակումբում լրագրողներին փոխանցեց նաև իր անդրանիկ ուղերձը հայ ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «ՀՀ որևէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու և երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու գնով իշխանական լծակներն ու տնտեսական ապօրինի մենաշնորհային արտոնությունները պահպանելու անիրագործելի մտադրությունից։ Հայաստանի քաղաքական դաշտը պետք է որդեգրի սթափ և լրջմիտ կեցվածք՝ երկրի տարածքային և ռազմական անվտանգության նկատմամբ ներքին ու արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու և պատժելու ուղղությամբ։ Հայաստանի անկախությունն ու ազատագրված միացյալ Արցախն այլևս անշրջելի իրողություն են: Այսօր մենք, վերստին տեր կանգնելով հայոց հաղթանակող ավանդին և ոգուն, վերահաստատում ենք հայոց ազատագրված տարածքի սրբազան ամբողջականությունը պաշտպանելու, ազատագրված շրջանները վերաբնակեցնելու և երկրում հայոց քաղաքակրթության անանցանելի արժեքների հիման վրա արդար, սահմանադրական և ժողովրդավարական պետություն կերտելու մեր մշտնջենավոր վճռականությունը»:
Ինչո՞ւ են արցախյան խնդրով մտահոգ գործիչներն իրենց նախաձեռնություն-շարժումը կոչել «Միացում»:
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 20:32

«Անվանակոչումը պատահական չէ,- ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը:- Ավարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հասկացության առկայությամբ միջազգային բեմերում խուսանավելու մարտավարական փուլը: Մենք այդ էջը համարում ենք փակված: Եկել է ավելի հստակ, ավելի ուղիղ գործելու, իրերն իրենց անուններով կոչելու, ջայլամի քաղաքականությունից զերծ մնալու ժամանակը, երբ առանց վարանելու պետք է ասել, որ այսօրվա Արցախն իր փաստացի սահմաններով, ՀՀ գերիշխանության տակ գտնվող տարածքներով պետք է հռչակվի Հայաստանի Հանրապետության մարզ, ինչն արդեն ապագայի խնդիր է»:
Ընդգծելով, որ հատկապես վերջին օրերին արցախյան հիմնախնդրին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել, Ժիրայր Սէֆիլյանը խոսքը փոխանցեց իր մյուս համախոհներին, որոնց դիտարկումներից առանձին հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
«Այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն առանց միմյանց չեն կարող որպես պետություն գոյատևել, իրողություն է,- շեշտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:- Ներկայումս մենք պետք է ամրագրենք այնպիսի մի գործընթաց, որով այդ իրողությունը կարողանանք հասցնել ժողովրդի գիտակցությանը, թույլ չտալով, որ նրան նախապատրաստեն մեկ այլ իրողության թվացյալ անխուսափելիության գաղափարին, ասել է թե՝ պարտադրված ենք գնալու փոխզիջումների, այդ թվում` տարածքային: Սահմանների որևէ փոփոխություն կարող է պատերազմ հրահրել, որը ցանկալի չէ ո՛չ Հայաստանին ու Արցախին, ո՛չ էլ Ադրբեջանին»:
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 20:32

Իր գոհունակությունն արտահայտելով վերջին շրջանում տարերայնորեն ու ինքնաբուխ ձևով հիմնադրվող նոր ձևաչափերի առնչությամբ, որոնցում ընդգրկված անձինք համակված են արցախյան վտանգված խնդրի գիտակցությամբ, Ալեքս Քանանյանն իր հերթին շեշտեց, թե տարածքային որևէ զիջում «Միացում» նախաձեռնության համար ընդունելի չէ: «Հայոց անկախության հաստատումից ի վեր մենք այսօր հասել ենք այն կարևոր գիտակցման, որ Հայաստան պետության արտաքին և ներքին քաղաքականությունն այսուհետ պետք է կառուցենք` ելնելով շատ հստակ սկզբունքներից, ոչ թե անձնավորելով մեր քաղաքական կողմնորոշումները: Այսինքն, ցանկացած անձ, ով հետայսու նպատակ ունի գործել Հայաստանի քաղաքական դաշտում, պետք է անվերապահորեն ընդունի, որ մեր պետության տարածքը գերակա արժեք է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ո՛չ հայոց պետականությունը, ո՛չ ժողովրդավարության հաստատումն ու զարգացումը: Թյուր տպավորություն թող չստեղծվի, թե մեր այս դիրքորոշումը ծայրահեղական է: Իրականում բավական է փորձագիտական մի փոքր հմտություն ունենալ, պարզապես հպանցիկ մի հայացք նետել քարտեզին և ընդամենը մեկ անգամ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հասկանալու համար, որ այն բոլոր նվաճումները, ազատագրված բոլոր տարածքները, որոնք ձեռք են բերվել 92-94 թվականների ազատամարտի ընթացքում, այն նվազագույնն է, ինչը կարող է արևելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային ու տնտեսական կենսունակությունը»: Քելբաջարում ընտանյոք հանդերձ բնակվող Ալեքսանդր Քանանյանը համոզված պնդեց, որ անհրաժեշտ է այսօր առանց ավելորդ աղմուկի, իրավական ակտերի շարունակական ընդունմամբ դե-յուրե ամրապնդել վաղուց արդեն դե-ֆակտո կայացած իրողությունը, այն է` Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումը` Հայաստանին վերամիավորվելու բնական պահանջի բավարարման տեսքով:
Փաստելով, որ ազգային դառնալու հավակնություն ունեցող այս նախաձեռնության հիմնադիրներին միավորել է այն նույն կարգախոսը, որը համախմբեց ազգը քսան տարի առաջ՝ 88-ին, Տիգրան Խզմալյանը ոչ հռետորական հարց ուղղեց բոլորիս. «Ինչպե՞ս ստացվեց, որ քսան տարի անց մենք գրեթե դոփում ենք տեղում։ Կեղծիքներով ձևավորված մեր քաղաքական, պետական, այսպես կոչված, ընտրանին իր սխալ, երբեմն էլ դավաճանական քաղաքականությամբ երկիրը հասցրել է այն վիճակին, որ կրկին ներքևից փորձում ենք իրականացնել միացումի սուրբ գաղափարը։ Մենք ելնում ենք այն անհերքելի ճշմարտությունից, որ յուրաքանչյուր հայ մարդ ցանկանում է խաղաղություն, իսկ խաղաղությունը պահել-պահպանելու միակ ձևը, մեր խորին համոզմամբ, Արցախի միացումն է Հայաստանին, քանի որ ցանկացած տարածքային զիջում, ինչպես ներկայացրին իմ համախոհները, իրոք, հանգեցնելու է նոր պատերազմի։ Մենք չենք ուզում պատերազմ։ Մենք խաղաղություն ենք քարոզում և այն պահպանելու համար էլ այսօր հայտարարում ենք այս նախաձեռնության սկիզբը»։
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeMar 4 Nov - 20:32

Հրանտ Տեր-Աբրահամյանն էլ ցավով արձանագրեց, որ անցած քսան տարիներին աննկատ, բայց հաստատապես աղավաղվել են ազգային ու բարոյական շատ արժեքներ։ «Մենք դադարում ենք ըմբռնել, թե ինչ է նշանակում ազգային հող։ Վերջին հազար տարիների ընթացքում բացարձակ առումով մենք հող ենք ազատագրել՝ մեր ազգային հողերը և արդեն տասնյոթ ու ավելի տարիներ մտածում ենք այդ հողը վերադարձնելու մասին։ Սա սկզբունքային խնդիր է, որին «Միացումը» բացարձակապես դեմ է։ Եթե մենք գնանք տարածքները զիջելու ճանապարհով, հենց այսօրվանից սկսած և հաջորդ տարիներին առավել ևս՝ մեր ազգը ոգեպես մահանալու է։ Նրանք, ովքեր այսօրինակ ռոմանտիզմից հեռու մնալու իբր ողջամիտ խորհուրդներ են տալիս, մոռանում են մի շատ կարևոր բան՝ մեր ռազմավարական նպատակն ու մարտավարական հնարավորությունները։ Եթե մենք հստակեցնենք, թե որն է մեր ռազմավարական նպատակը, դրանից հետո կարելի է խոսել նաև մարտավարական զիջումների մասին։ Բայց որովհետև մեր իրականության մեջ ամեն ինչ աղավաղվել է, աղճատվել են նաև այդ կարևոր սկզբունքները։ Եվ եթե այսօր մենք թույլ ենք, դա պայմանավորված է մեր ներքին թուլությամբ։ ՈՒ թեև այս նախաձեռնությունն էլ քաղաքական կուսակցություն չի ներկայացնում, սակայն մենք ողջունում ենք ցանկացած կեցվածք թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սփյուռքում, որը դեմ է արտահայտվում տարածքների հանձնմանը»։
Ասուլիսից հետո պատասխանելով «Իրավունքը de facto»-ի հարցին՝ ի՞նչ կարող ենք ակնկալել նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից, Ժիրայր Սէֆիլյանն ասաց. «Սերժ Սարգսյանն այսօր փաստացիորեն անելանելի վիճակում է հայտնվել։ Որքան շուտ ինքը դա հասկանա և հրաժարական տա, այնքան լավ թե՛ իր անձի, թե՛ մեր երկրի համար։ Իսկ նոյեմբերի 2-ի հանդիպումը ես աննախադեպ վտանգավոր եմ համարում, որովհետև Այսրկովկասում գերտերությունների փոխհարաբերությունների սրման «պլանկան» հասել է իր գագաթնակետին։ Այս իրավիճակում այդ գերտերություններից որևէ մեկը կարող է շատ կոշտ քայլեր ձեռնարկել, և մենք նորից կհայտնվենք երկու, եթե չասենք՝ երեք-չորս կրակի արանքում»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
http://www.idefacto.am/page.php?section=news_more&id=864
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeVen 7 Nov - 0:28

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=65878
Revenir en haut Aller en bas
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 2:43

Ալեքսանդր Քանանյան. « Ազատագրված տարածքներից մի քանի կիլոմետրերի նահանջն անգամ բերելու է մեր ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը»
"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 1108-miacum
Շուշանիկ Ստեփանյան Նոյեմբեր 03, 2008
«Ես այսօր ազատագրված տարածքում` Քարվաճառում, տուն ունեմ, երկու հազար հայագիտական գրականություն ունեմ, այդտեղ թաղված ընկերներ ունեմ, ընտանիք ունեմ, և ով ինչ զիջում ուզում է պարտադրի, ես իմ տնից, իմ լեռներից, իմ վանքերից, որոնք հարյուրավոր են` ամեն քայլափոխի, իմ ազգի սրբություններից չեմ հրաժարվի և այսօր իմ տունը հանդիսացող տարածքից դուրս չեմ գալու, այդ մասին մտածողները թող այդ մասին մոռանան»,- ասում է 2001-ից Ղարաբաղի Քարվաճառ շրջանում բնակություն հաստատած Ալեքսանդր Քանանյանը:


Նա երբեւէ որեւէ կազմակերպության անդամ չի եղել, սակայն Ղարաբաղյան խնդրի «մադրիդյան սկզբունքների» հիման վրա մոտալուտ կարգավորման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները եւ քաղաքական գործընթացների լրջությունը նրան ստիպեց համախոհների հետ հիմնել «Միացում» անունով միավորումը:

Նախաձեռնող խմբի անդամներ են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժսոր Տիգրան Խզմալյանը, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, Սեդա Մելիքյանը, Ալեք Ենիգոմշույանը, Գրիզելդա Ղազարյանը:

«Միացումը» Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարբերակ է առաջարկում` Ղարաբաղը միացնել Հայաստանին, քանի որ միավորումը դեմ է 1991 թ. տարվող քաղաքականությանը, ըստ որի` Ղարաբաղը առանձին հանրապետություն է: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի` հակամարտության կարգավորման գործընթացում պետք է հանդես գալ §Ղարաբաղը Հայաստանի մարզերից մեկն է¦ մարտավարությամբ, քանի որ, ինչպես ինքն է նշում. «Ղարաբաղը պատմական Հայաստանի տարածքն է, Ղարաբաղում Հայաստանի բանակն է, Հայաստանը փող է հատկացնում Ղարաբաղին, Բակո Սահակյանը ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել է Երեւանից»:

Քանի որ Արցախը կայացել է որպես իրողություն, ուստի Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ այդ իրողությանը պետք է տրվի իրավական տեսք, ինչը եւս միավորման խնդիրը կդառնա: Նոր ձեւաչափի խնդիրները հիմնված են մեկ հիմնական սկզբունքի վրա, որը միավորում է բոլորին` Հայաստանի տարածքային ամբողջականության գաղափարի գիտակցում:

Իսկ Ադրբեջանին որեւէ տարածք զիջելու դեպքում, ըստ Ա.
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 2:43

Քանանյանի, ոչ միայն տարածքային ամբողջականությունն է խարխլվում, այլեւ` Հայաստանի անվտանգությունը, քանի որ « բոլոր ազատագրված տարածքները այն նվազագույնն են, որը կարող է արեւելյան ճակատում ապահովել մեր երկրի տարածքային- տնտեսական կենսունակությունը: Այսօր Հայաստանի ցորենի մի զգալի մասը արտադրվում է հենց այս տարածքներում, ուստի ազատագրված տարածքներից մեկ շրջանի, մի քանի կիլոմետրերի նահանջը անգամ բերելու է մեր ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը, ինչը հիմք է դառնալու Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը»:

«Այսօր մեզ պահողը մեր 1994 թ. ոգեղեն հաղթանակն է, տարածքներ զիջելու դեպքում մեր ազգը հոգեպես մահանալու է»,- ավելացնում է Ալեք Ենիգոմշույանը: Այս ամենից ելնելով, ըստ նախաձեռնողների, միացման գաղափարն ամենակենսունակն է, իսկ Ղարաբաղի անկախությունը պետք է դիտարկել որպես միջանկյալ իրողություն այդ նպատակին հասնելու համար:

Լինելով Հայ ազգային կոնգրեսի անդամ` Ժ. Սեֆիլյանը դեմ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` փոխզիջումների գնալու տեսակետին, եւ գտնում է, որ ազատագրված տարածքներն առեւտրի առարկա չեն: Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, ըստ միավորման անդամների, ամբողջովին հակասում է հայ ժողովրդի շահերին, եւ այդ քաղաքականության բացասական դրսեւորումներն ակնհայտ են:

Ա. Քանանյանը փաստում է, որ ազատագրված տարածքներն իրապես բնակեցնելու եւ պահպանելու քայլեր չեն ձեռնարկվում. «Խայտառակ փաստ է. այս տարին առջինն է` 1994 թ.-ից սկսած, որ Արաքսի ափից մինչեւ Մռավի լեռնաշղթա, այսինքն` Հայաստանը Արցախին միացնող այս ներքին տարածքում, չի կառուցվել եւ ոչ մի տուն, ինչը շատ մտահոգիչ է»:


Ըստ Ա. Քանանյանի` որպես գործող իշխանությունների զիջողական մտադրությունների փաստ կարելի է ներկայացնել նաեւ Մեղրի-Կապան ճանապարհի բացումը. «Եթե տարածքները զիջելու խնդիր չլիներ, Մեղրիից նույն ճանապարհը կարելի էր տանել մինչեւ Միջնավան, այդտեղից էլ Կուբաթլիով մտցնել Կապան, եւ մինչեւ Խնձորեսկ ճանապարհը կլիներ դաշտավայրային` ավելի հարմար վարորդների համար»: Վերը նշված փաստերին Տիգրան Խզմալյանն ավելացնում է նաեւ այն, որ 2003 թ. Լաչինի եւ Քարվաճառի բնակչության թիվը հասնում էր 12.000-ի, իսկ այժմ կրճատվել է` դառնալով 5000: Նա հարց է բարձրացնում. «Ո±վ է դա արել»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Շուշանիկ Ստեփանյան
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 2:44

«Միացում» ազգային նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ալեք Ենիգոմշյանը կպատասխանեն ընթերցողների հարցերին

Նոյեմբեր 08, 2008


Հետքի հյուրասրահում են «Միացում» ազգային նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ալեք Ենիգոմշյանը: Ընթերցողներին խնդրում ենք իրենց հարցերը ուղղել մեր հյուրերին` դրանք տեղադրելով մեկնաբանությունների դաշտում մինչեւ երկուշաբթի ժամը 15:00-ն: Խնդրում ենք հարցերը գրել հայերեն տառերով:


«Միացում» ազգային նախաձեռնության մասին կարող եք կարդալ այստեղ՝ Ալեքսանդր Քանանյան. «Ազատագրված տարածքներից մի քանի կիլոմետրերի նահանջն անգամ բերելու է մեր ռազմաքաղաքական անվտանգության համակարգի փլուզմանը», «Միացում» ազգային նախաձեռնության հայտարարությունը:
http://www.hetq.am/arm/politics/8521/
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 2:45

“Miatsum Initiative” Representatives Will Respond to Reader Questions

November 08, 2008
ntatives Will Respond to Reader Questions

November 08, 2008





Jirayr Sefilyan and Alek Yenikomshyan, members of the “Miatsum Initiative” will respond to questions posed by Hetq readers. We ask that all questions be placed in the “Commentary Section” of Hetq by Monday, 3:00 pm.





Jirayr Sefilyan and Alek Yenikomshyan, members of the “Miatsum Initiative” will respond to questions posed by Hetq readers. We ask that all questions be placed in the “Commentary Section” of Hetq by Monday, 3:00 pm.

You can read more about the “Miatsum Initiative” in the recent Hetq article entitled: “I Will Not Surrender the Holy Sites of Our Nation” – Declares Karavatchar Resident.”

http://www.hetq.am/eng/politics/8522/
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 2:48

"Miatsum initiative« représentants répondront aux questions de lecteurs.

Jirayr Sefilyan et Alek Yenikomshyan, les membres de l' »Miatsum Initiative" répondra aux questions posées par les lecteurs hetq. Nous demandons que toutes les questions soient placées dans le «Commentaire Section" de hetq le lundi, 3:00 pm.

Vous pouvez en savoir plus sur la "Miatsum Initiative" dans la récente hetq article intitulé: "Je ne vais pas remettre les lieux saints de notre nation" - déclare Karavatchar résident. "

http://www.hetq.am/eng/politics/8522/


Il s'agit d'une traduction automatique d'une page en : Anglais.

http://translate.google.fr/translate?u=http%3A%2F%2Fwww.hetq.am%2Feng%2Fpolitics%2F8522%2F&hl=fr&ie=UTF-8&sl=en&tl=fr
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 16:57

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՔ Է,- ԱՍՎԱԾ Է «ՄԻԱՑՈՒՄ» ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
http://www.nt.am?shownews=1009591
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Միացում» ազգային նախաձեռնությունը դատապարտում է նոյեմբերի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հռչակագրի ստորագրումը` որպես Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող եւ տարածաշրջանում 1994թ.-ի հրադադարի կնքմամբ հաստատված փխրուն կայունությունը խախտելուն միտված վտանգավոր ձեռնարկ:

Հռչակագրի առաջին իսկ կետում կողմերը հաստատում են, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի «միջազգային նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա»: «Հաշվի առնելով բանակցային գործընթացի ողջ պատմությունը` ակներեւաբար հասկանալի է, որ «միջազգային նորմերի ու սկզբունքներիե անվան ներքո ընկալվում են ոչ միայն ազգերի ինքնորոշման, այլեւ այսպես կոչված «տարածքային ամբողջականության» եւ «սահմանների անձեռնմխելիության» նորմերը, որոնք 1991-2008թթ.-ին հայոց դիվանագիտության կրավորական եւ անսկզբունք կեցվածքի պատճառով մեկնաբանվել եւ արձանագրվել են բացառապես հօգուտ Ադրբեջանի պաշտոնական տեսակետների: Հայաստանի դիվանագիտությունը «միջազգային նորմերի եւ սկզբունքների» շրջանակներում պետք է գործի, ելնելով հիշյալ նորմերը մեկնաբանելու եւ գործադրելու անբռնազբոս եւ իրավական դիրքերից: Սա ենթադրում է ոչ միայն նախկին Ադրբեջանական ԽՍՀ պետականակերտ ազգերից մեկի` հայերի իրավահաջորդ պետության` ԼՂՀ ներկայիս ողջ տարածքում ինքնորոշվելու անկապտելի իրավունքի ճանաչումը, այլեւ ԽՍՀՄ իրավական դաշտի նկատմամբ գերակա միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետության անօտարելի մաս կազմող ԼՂՀ ներկայիս ողջ տարածքի վրա ՀՀ ինքնիշխանության վերականգնումը»,- ասավծ է նախաձեռնության նոյեմբերի 7-ի հայտարարությունում:

Հռչակագրի առաջին կետի 2-րդ մասը բացահայտում է, որ փաստաթուղթ ստորագրած ՀՀ նախագահը շարունակում է վարել բանակցային գործընթացը` երկրի եւ հայության ճակատագրի նկատմամբ պատասխանատվության իսպառ բացակայության պայմաններում: «Միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների» վկայակոչմանը հաջորդած «այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա» արտահայտությունն ակնբախորեն վերաբերվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62/243 եւ ԵԽԽՎ 1614 բանաձեւերին, որոնցում միջազգային իրավունքի բուն նորմերի կոպիտ խախտմամբ ճանաչվում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» եւ անվերապահորեն պահանջվում հայոց զինուժի անվերապահ դուրսբերումը ԼՂՀ սահմանադրորեն մաս կազմող Հայաստանի ազատագրված տարածքից:
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 16:59

Այստեղ, ըստ հայտարարության հեղինակների, պատեհ է հիշատակել նաեւ 1999թ.-ին ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի ԵԱՀԿ ստամբուլյան վեհաժողովում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչման արտառոց փաստը:

Հռչակագրի առաջին կետի վերջնամասում երեք նախագահների արտահայտվող լավատեսությունն առ այն, որ հռչակագրի ստորագրումը «բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ համակողմանի համագործակցության համար» սոսկ պարզունակ կեղծիք է կամ` տարածաշրջանային իրողություններին կատարելապես անհաղորդ լինելու վկայություն:

Նշվում է, որ Հռչակագրի 2-րդ կետը ամբողջապես բացահայտում է առաջին կետում միջազգային իրավունքի նորմերի վկայակոչմամբ քողարկված փաստաթղթի բուն բովանդակային էությունը: Այն խարսխված է նկարգավորման հիմնական սկզբունքներիե մադրիդյան փաթեթի վրա, որը ենթադրում է ազատագրված բոլոր տարածքների հանձնում, ադրբեջանցի թուրքերի «վերադարձ», խաղաղապահ ուժերի տեղակայում եւ հակամարտության գոտու ապառազմականացում (այդ թվում ԼՂՀ Պաշտպանության բանակի): Փոխարենը, Արցախի հայությանը տրվում է անհայտ ժամանակով հետաձգվելիք «հանրաքվեի» անցկացման անորոշ խոստում:

«Ինքնին հասկանալի է, որ «կարգավորման» նման տարբերակի անգամ մասնակի գործադրումը հանգեցնելու է տարածաշրջանային կայունության առանցքային եւ միակ երաշխիքը հանդիսացող Հայաստանի ներկա պաշտպանական համակարգի ամբողջական փլուզմանը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ մեծացմանը եւ Հայոց պետականության գոյության մոտալուտ վախճանին: Կարգավորման ցանկացած տարբերակ, որը գեթ տեսականորեն ենթադրում է Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջական կամ մասնակի հանձնում, ինքնաբերաբար մերժելի է:
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 17:00

Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու ոտնձգություններից: Հայոց հանրությունը պետք է որդեգրի անհանդուրժողական կեցվածք` երկրի տարածքային եւ ռազմական անվտանգության նկատմամբ ներքին եւ արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու եւ պատժելու ուղղությամբ»,- ասված է «Միացում»-ի հայտարարությունում:

Հռչակագրի 3-րդ կետում «խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների եւ փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով» արտահայտությունը, ըստ հայտարարության, հաստատում է, որ հայկական կողմը տեսականորեն համաձայնվել է հիմնախնդիրը «կարգավորել» Հայաստանի ազատագրված տարածքի փուլային հանձնման ճանապարհով, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորումը հայոց զինված ուժերից փոխանցել «իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներին»: Այս մտադրության մասին վկայում է նաեւ Սերժ Սարգսյանի Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ հնչած հաստատումը` «միջազգային կազմակերպությունների ու առաջատար երկրների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու» վերաբերյալ: Եղյան
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 17:00

Իշխանամերձ շրջանակների մի մասի հավաստիացումները, որ Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու խոստումները սոսկ հայկական կողմի «մարտավարական հնարքն է», անլուրջ են, անհամոզիչ, անհանդուրժելի եւ մեծապես վտանգավոր: Հայոց Հայրենիքի ազատագրված տարածքի ամբողջականությունը գերագույն պետական արժեք է, որը վեր է եւ գերակա` քաղաքական պատեհապաշտության, տնտեսական նպատակահարմարության կամ անհատական իշխանատենչության նկատառումներից:



Հռչակագրի 5-րդ կետը վերարծարծում է «կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծման» Հայաստանի պարտավորությունը: «Միացումը» գտնում է, որ այն ակնհայտորեն ենթադրում է ԶԼՄ ների եւ քարոզչական այլ մեխանիզմների համատեղ օգտագործամբ արմատավորել եւ խորացնել ՀՀ բնակչության անտարբերությունն ու անիրազեկությունը Հայաստանի ազատագրված տարածքի ռազմավարական ու կենսական նշանակության, ինչպես նաեւ այն փուլայնորեն հանձնելու ներկայիս հռչակագրով ստանձնած պարտավորությունների նկատմամբ:

«Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու քաղաքականությունը, արագ եւ վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով պատկանող ԼՂՀ սահմանադրական ողջ տարածքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ:
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան
Փոխարենը, Արցախի հայությանը տրվում է անհայտ ժամանակով հետաձգվելիք «հանրաքվեի» անցկացման անորոշ խոստում:

«Ինքնին հասկանալի է, որ «կարգավորման» նման տարբերակի անգամ մասնակի գործադրումը հանգեցնելու է տարածաշրջանային կայունության առանցքային եւ միակ երաշխիքը հանդիսացող Հայաստանի ներկա պաշտպանական համակարգի ամբողջական փլուզմանը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կտրուկ մեծացմանը եւ Հայոց պետականության գոյության մոտալուտ վախճանին: Կարգավորման ցանկացած տարբերակ, որը գեթ տեսականորեն ենթադրում է Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջական կամ մասնակի հանձնում, ինքնաբերաբար մերժելի է:
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 9 Nov - 17:01

Հայաստանի որեւէ իշխանություն պետք է իսպառ հրաժարվի Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջականությունը վտանգելու եւ երկրի պաշտպանական համակարգը ոչնչացնելու ոտնձգություններից: Հայոց հանրությունը պետք է որդեգրի անհանդուրժողական կեցվածք` երկրի տարածքային եւ ռազմական անվտանգության նկատմամբ ներքին եւ արտաքին ցանկացած ոտնձգություն կանխելու, բացառելու եւ պատժելու ուղղությամբ»,- ասված է «Միացում»-ի հայտարարությունում:

Հռչակագրի 3-րդ կետում «խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների եւ փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով» արտահայտությունը, ըստ հայտարարության, հաստատում է, որ հայկական կողմը տեսականորեն համաձայնվել է հիմնախնդիրը «կարգավորել» Հայաստանի ազատագրված տարածքի փուլային հանձնման ճանապարհով, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորումը հայոց զինված ուժերից փոխանցել «իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներին»: Այս մտադրության մասին վկայում է նաեւ Սերժ Սարգսյանի Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ հնչած հաստատումը` «միջազգային կազմակերպությունների ու առաջատար երկրների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու» վերաբերյալ:

Իշխանամերձ շրջանակների մի մասի հավաստիացումները, որ Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու խոստումները սոսկ հայկական կողմի «մարտավարական հնարքն է», անլուրջ են, անհամոզիչ, անհանդուրժելի եւ մեծապես վտանգավոր: Հայոց Հայրենիքի ազատագրված տարածքի ամբողջականությունը գերագույն պետական արժեք է, որը վեր է եւ գերակա` քաղաքական պատեհապաշտության, տնտեսական նպատակահարմարության կամ անհատական իշխանատենչության նկատառումներից:



Հռչակագրի 5-րդ կետը վերարծարծում է «կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծման» Հայաստանի պարտավորությունը: «Միացումը» գտնում է, որ այն ակնհայտորեն ենթադրում է ԶԼՄ ների եւ քարոզչական այլ մեխանիզմների համատեղ օգտագործամբ արմատավորել եւ խորացնել ՀՀ բնակչության անտարբերությունն ու անիրազեկությունը Հայաստանի ազատագրված տարածքի ռազմավարական ու կենսական նշանակության, ինչպես նաեւ այն փուլայնորեն հանձնելու ներկայիս հռչակագրով ստանձնած պարտավորությունների նկատմամբ:

«Միացում» ազգային նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու քաղաքականությունը, արագ եւ վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով պատկանող ԼՂՀ սահմանադրական ողջ տարածքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ:
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան
http://www.noyan-tapan.am/news.php?p=0&c=0&t=0&r=0&year=2008&month=11&day=07&shownews=1009591&LangID=4#1009591
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeSam 15 Nov - 10:42

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=66204
Revenir en haut Aller en bas
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeSam 15 Nov - 11:08

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2008թ. առաջին ամիսներին Հայաստանն ու հայությունը ականատես եղավ 1995-ից սկիզբ առած խայտառակ ընտրությունների հերթական ամոթալի դրսևորմանը և դրա դեմ արտահայտվող ժողովրդական բողոքի արյունալի ճնշմանը, որոնցից, իրենց բովանդակ բացասական հետևանքներով, խորապես տուժեցին և պետությունը, և հանրությունը, և յուրաքանչյուր պետության կայունության հիմք հանդիսացող ժողովուրդ-իշխանություն համերաշխությունը:

2008թ. վերջին ամիսները և 2009թ.-ը ավելի մեծ վտանգով են սպառնում Հայաստանին և հայությանը: Վրաց-օսական և վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի, ինչպես նաև ընդհանրապես ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման հետևանքով Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան մրցարշավի են դուրս եկել` Ղարաբաղյան հակամարտությունը յուրաքանչյուրը հօգուտ իր ռազմավարական շահերին ծառայեցնելու նպատակով: Բոլոր ՙմիջնորդությունների՚ և ՙհակամարտությունը կարգավորելու՚ ուղղությամբ կատարվող ՙօգնությունների՚ առանցքը հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքների հանձնումն ու այդ տարածքներում օտար ուժերի տեղակայումն է: Ամենասարսափելին այն է, որ ՀՀ իշխանությունները սկզբունքորեն համաձայն են հանձնմանը և այդ առնչությամբ Ադրբեջանի հետ նրանց տարակարծությունները վերաբերում են մանրամասնություններին և տեխնիկական բնույթի հարցերին, մինչդեռ բուն Ղարաբաղի` Ադրբեջանից անկախանալն ապագայում իրավականորեն երաշխավորվելու պարագայում նրանք պատրաստ են ազատագրված տարածքները հանձնել գրեթե ամբողջությամբ:

Միանշանակ է, որ հերթական անգամ, ու գուցե այսօր նախորդներից ավելի մեծ հավանականությամբ, գտնվում ենք մեր ազգի ու պետության անվտանգությունը սասանող պարտվողական համաձայնագրի կնքմանը ականատես լինելու շեմին:
Revenir en haut Aller en bas
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeSam 15 Nov - 11:09

Արցախյան գոյամարտի ընթացքում մեր ժողովրդի հերոս զավակների արյան գնով ազատագրված տարածքները մեր հայրենիքի անօտարելի մասն են: Նրանք մեր ժողովրդի համար ունեն պատմական արդարությունը վերահաստատելու սկզբունքային նշանակություն: Այդ տարածքները հայկական էթնոսի պատմական ծագումնաբանության արեալի անբաժանելի մասն են: Ազաատագրված հողերի այդ գոտին ազգի ու պետության համար ունի գոյութենական նշանակություն, որովհետև արևելյան սահմանների անվտանգությունը ապահովող միակ երաշխիքն են: Այդ տարածքների ազատագրումը հայոց վերջին հազարամյակի պատմության մեջ շրջադարձային նշանակություն ունի այն առումով, որ հազարամյա տևական նահանջից ու կորուստներից հետո հայկական ոգու վերելքի արդյունքում այն սեփական հողի վերատիրացման առաջին և առայժմ միակ փաստն է:

Վճռականապես մեկընդմիշտ բացառենք հայրենի հողը հանձնելու ցանկացած մտադրություն: Վերջնականապես փակենք ազատագրված հայրենի տարածքների հանձնման առանցքի շուրջ ձևավորված ավելի քան 15-ամյա ամոթալի պարտվողական դիվանագիտության էջը, դիվանագիտություն և զուգահեռ ընթացող ներքին քարոզչություն, որոնց նպատակներից մեկը եղել է վճռական պահին մեր ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստել լուռ համակերպման:
Revenir en haut Aller en bas
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) Empty
MessageSujet: Re: "MIATSOUM"I mamloasoulise (conférence)   "MIATSOUM"I mamloasoulise (conférence) Icon_minitimeDim 16 Nov - 18:32

ՄԻ ՀԱՄԱՐՁԱԿ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ՉԳՏՆՎԵՑ

ԷՋՄԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՓԱԿԵՑ ԴՌՆԵՐԸ

[20:47] 14 Նոյեմբերի, 2008

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 9970

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 9969

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 9968

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 9967

"MIATSOUM"I mamloasoulise (conférence) 9966

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանն այսօր ՚Միացումՙ շարժման առաջ փակեց Էջմիածնի մշակույթի տան դռները: ՚Միացումՙ շարժումը, որը իր առաջ խնդիր է դրել հայ ժողովրդին ներկայացնել ԼՂ-ին եւ ընդհանրապես հայ ժողովրդին սպառնացող վտանգները, այսօր իր խոստման համաձայն այցելեց Էջմիածին: Սա ՚Միացմանՙ առաջին այցն էր եւ Էջմիածնի մշակույթի տանը կազմակերպությունը պետք է ցուցադրեր Տիգրան Խզմալյանի ՚Արաքսից Քուռՙ ֆիլմը եւ դասախասություն ներկայացներ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: