http://www.armweeklynews.am/awn/ms12/ms_1056.htm
Սուրիահայությունը իրավունք ունի զենքով պաշտպանել իր թաղամասերը և եկեղեցիները
Մերձավոր Արևելքում անզեն հայ ընտանիքը նոնսենս է
Երբ ամիսներ առաջ գրում էինք, որ գալու է օր, որ հայ համայնքն էլ է զենքի ձեռքին պաշտպանելու իր կենսական տարածքները թալանչի ու մարդասպան անօրինական խմբավորումներից, որոշ սփյուռքահայ գործիչներ մեղադրում էին armweeklynews կայքին, որ ավելորդ տեղը սրում ենք իրավիճակը:
Այսօր Հալեպում շուրջ երկու հարյուր հայ երիտասարդներ իրականացնում են հայկական թաղամասերի պաշտպանությունը հանցավոր խմաբավորումներից: Ոչ թե հայ զինյալները մասնակցում են իշխանություն –ընդդիմություն մարտերին, այլ ընդամնենը թույլ չեն տալիս, որ իրենց բնակարանները թալանավեն և հարազատները սպանվեն:
Իրականում հայ համայնքը անկողմնակալ դիրք է բռնել Հալեպում և միայն իր շահն է հետապնդում: Այլ ելք չկա: Քրդերը Հալեպում իրենց զինված միլիցիան ունեն և հսկում են քրդական թաղամասերը: Ընդդիմության և իշխանության զինյալ խմբավորումները “մուկն ու կատու” են խաղում քաղաքում` “դու փախիր, թաքնվիր, ես տանկով գամ, բռնեմ”, իսկ առիթից օգտվում են հանցագործները, որոնք թքած ունեն և ընդդիմության և իշխանության նպատակների ու գաղափարների վրա; Այդ խմբավորումները մարդիկ են առևանգում, մեծ գումարների փրկագին պահանջում, հարուստ և միջին խավի բնակիչների տները թալանում և անգամ բացահայտ մարդասպանությամբ զբաղվում:
Մերձավոր Արևելքի բոլոր հանցագործ խմբերը անցել են Սիրիա, ուր անիշխանություն է և ավարն էլ անպաշտպան է: Հալեպում հայկական զինյալների խմբերի գոյությունը ոչ միայն անհրաժեշտ էր, այլ անգամ փոքր ինչ ուշացած էր:
Զինյալ խմբավորումները պետք է հսկեին թաղամասերը ոչ թե այն բանից հետո , երբ թալանչիները հայտնվեին հայկական թաղամասերում, այլ նրանք պետք է նախապես իմանային, որ այնտեղ իրենց սպասում է ավտոմատը ձեռքին հայ տղամարդը:
16.09.12
Surik Asmaryan · Top Commenter
Արդյոք ժամանակ չէ, թե...դեռ մի բան էլ շա՛տ է ուշ...
որ իրեն հայ ազգի Ազգային ժողով հռչակած Ազգային ժողովը հրավիրի ԱԺ արտահերթ նիստ և քննարկման դրվի Սիրիայում, նամանավանդ Հալեպում մեր հայրենակիցների գոյատևման հարցը...
Էլ ինչ անկախ պետություն, էլ ինչ համահայկական հայրենիք, որ կույր ենք ձևանում, չտեսնելով, թե ինչպես են թուրք-ամերիկյան այլանսը Միջին Արևելքից փոզմիշ անում՝ դուրս մղում ամենամեծ հայկական համայնքը...
Ողջ արաբական աշխարհն է պոռում, որ Հալեպում թուրքիայի ֆինասավորմամբ իրականացվում է բացահայտ ագրեսիա...
Հայության դարավոր թշնամին՝ թյուրք գրոհայիններ են մասնակցում Հալեպի վրա նախաձեռնած մասսայական սպանդին...
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ պետք է գիտակցի, որ ՄԱԿ-ի լիիրավ անդամ Հայաստանը, իրեն Ազգային ժողովի, հայտարարությա՛մբ է, թե որոշումո՛վ, ելնելով միջազգային մարդու և ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության կոնվենցիաների նորմերից, ՄԱԿ-ի անդամ երկրների առջև ծանրակշիռ պահանջ է ներկայացնում՝.
ՄԱ՛Կ-ը պետք է երաշխավորի կոնֆլիկտի կիզակետում հայտնված հալեպահայերի կյանքն և սեփականությունը պահպանումը,
պահանջելով Հալեպ մտցնել չեզոք երկրների խաղաղապահ ուժեր:
Ֆեյսբուկի իմ ընկերներ, եկեք միացեք իմ այս նախաձեռնումին՝ մեր ընտրյալներին հարկադրելով գումար ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ և մեր առաջարկած օրակարգով,
Այլապես, Սիրիայում սանձազերծված քաղաքացիական մսաղացի մեջ ոչնչանանլու է սիրիահայ գաղութը...
թու՛ր_քը մինչև վերջ է իրականացնեն իրենց սահմաններին մոտ ապրող սիրիահայության տեղահանումը,
հակառակ դեպքում աշխարհով մեկ ղալմաղալ չդնենք, թե <ճանաչեք սիրիահայության ցեղասպանությունը...>: