ca me plaît trop ..... et je voudrai bien le partager .....
. Հայն իր մանկանը կոչել է Ազատ,
Որ ազատ լինի հողը հարազատ:
Բայց հարձակվել են վայրենի մարդիկ,
Եվ նա զավակին կոչել է Մարտիկ:
Երկիրն է պղծել թշնամին հրեշ,
Եվ հայրը որդուն կոչել է Վրեժ:
Ոպրեսզի որդին կռվի տաքարյուն,
Հայրը ծնվածին կոչել է Կորյուն:
Նահատակներ են պետք եղել հերոս,
Եվ նոր անուն է գտել`Մարտիրոս:
Որպեսզի երկիրն առնի հարություն,
Հայը կոչվել է նաև Հարություն:
Լավ լուրերի է սպասել հավետ,
Եվ իր մանչուկին ասել է Ավետ:
Որ ազգը կռվի և մնա սակայն,
Որդուն կոչել է նա Մնացական: