Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment : -45%
PC Portable LG Gram 17″ Intel Evo Core i7 32 Go ...
Voir le deal
1099.99 €

 

 les rélations entre République de l'Arménie et de l'Artsakh

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

les rélations entre  République de l'Arménie et de l'Artsakh Empty
MessageSujet: les rélations entre République de l'Arménie et de l'Artsakh   les rélations entre  République de l'Arménie et de l'Artsakh Icon_minitimeLun 13 Déc - 22:32

http://www.armar.am/?p=58104

Արմենակ Աբրահամյան.‹‹Ինչո՞ւ ենք սպասում››
Դեկտեմբեր 13, 2010թ. 10:00
‹‹Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ քայլով մենք կլռեցնենք Ադրբեջանին, թույլ չտալով հայտարարարել, թե ընդունում է Արցախի ինքնորոշման իրավունքը`Ադրբեջանի տարածքում››,- ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ հեռախոսազրույցում ասաց Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:

Ա. Աբրահամյանի համոզմամբ, Հայաստանի ու Արցախի միավորման համար նախ պետք է, որ ճանաչված լինի Արցախի անկախությունը: ‹‹Քանի դեռ Արցախը չի անկախացել մենք իրավունք չունենք բարձրացնել միավորման խնդիր: Նախ անկախացում, որից հետո, մյուս փուլում`միացում››: Արցախի անկախության ճանաչումից հետո միայն երկու հայկական կողմերը կարող են պայմանավորվել միավորման շուրջ: Մեխանիզմներից մեկն էլ, ըստ Աբրահամյանի, կարող է լինել հետևյալը. ‹‹Արցախի Հանրապետության խորհրդարանը միավորման հատուկ որոշումով դիմում է Հայաստանի Հանրապետությանը››:

Արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության դեպքում Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով»,- Արմենակ Աբրահամյանն ասաց. «Այսօր Արցախը գտնվում է պատերազմի մեջ: Ես չգիտեմ մի երկիր, որն ամեն օր իր վրա է ընդունում հարևան երկրից եկող ռազմական հարվածները, բայց չի համարում, որ գտնվում է պատերազմի մեջ: Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմ, եթե կան զոհեր, եթե ամեն օր Ադրբեջանի բանակը հայոց բանակի վրա կրակ է բացում, զոհվում են հայ զինվորներ, ու այսպես 15 տարի շարունակ… Ադրբեջանական կողմն օգտագործում է տարբեր տրամաչափի հրազենային տեխնիկա, ուրեմն, ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմ: Բայց գտնվելով պատերազմական վիճակի մեջ, մենք դեռ շարունակում ենք չճանաչե՞լ Արցախի անկախությունը: Հարց է առաջանում, ինչո՞ւ ենք սպասում: Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը օր առաջ պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Միայն այդ կերպ մենք կկարողանանք լուծել մեր անվտանգության հարցերը: Իսկ ճանաչումից հետո Արցախի Հանրապետությունը, արդեն որպես ճանաչված պետություն, միջազգային ատաններում կծավալի իր դիվանագիտական ակտիվ գործունեությունը»:

Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանն անընդունելի է համարում շրջանառվող այն միտքը, թե ազատագրված տարածքները պետք է պահել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունից ելնելով: «Դա սխալ միտք է, այդ տարածքները մեր հայրենիքի մի մասն են կազմում, ուրեմն, նախ հե′նց դրա համար պետք է պատկանեն հայ ժողովրդին: Եվ հետո, ազատագրված տարածքների պահպանմամբ ո′չ միայն Արցախի, այլ, ընդհանրապես, Հայոց պետականության անվտանգության պահպանման խնդիրն է լուծվում»:

ArmAr.am

Revenir en haut Aller en bas
 
les rélations entre République de l'Arménie et de l'Artsakh
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» AMITIE ? RELATIONS ?
» UN MINISTERE CHARGE DES RELATIONS AVEC LA DIASPORA
» DesParallèles entre les événements au Liban et en Kurdistan.
» La honte de la république HK
» REPUBLIQUE du Nagorno KARABAKH

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: Artsakh-
Sauter vers: