Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment : -39%
Ordinateur portable ASUS Chromebook Vibe CX34 Flip
Voir le deal
399 €

 

 Սասունցիների մեծ տոնը.

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

Սասունցիների մեծ տոնը. Empty
MessageSujet: Սասունցիների մեծ տոնը.   Սասունցիների մեծ տոնը. Icon_minitimeDim 29 Juil - 23:18




Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա (Մարաթուկ) սարի հերթական ուխտին են մասնակցել հայաստանցիներ, Սփյուռքից եւ Թուրքիայի տարբեր վայրերից ժամանած հայեր:

Ինչպես Սասունից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Մարութա սարի վերելքն այս տարի կազմակերպել էր «Սասունի եւ Մուտքիի հայերի միության» կողմից: Բոլոր ուխտավորները կարողացան առանց խոչընդոտների բարձրանալ եւ կատարել իրենց ուխտը Մարութա Բարձր Աստվածածին մատուռում, չնայած որ թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սասունի քաղաքապետն ու քայմաքամը արգելել են իրականացնել ուխտը՝ պնդելով, թե այն համընկնում է մուսուլմանների ամենահայտնի տոնին՝ Ռամադանին: Սասունի քաղաքապետարանը նշել էր, թե տոնը տեղափոխվում է սեպտեմբերին՝ հաշվի չառնելով, որ հստակ օր ունեցող տոները չեն տեղափոխվում, այն էլ մի քանի ամիս անց:

Սասուն ժամանած մոտ 100 հայերը հատուկ փոխադրամիջոցներով հուլիսի 28-ի երեկոյան բարձրացան Մարութա սարի լանջը, որտեղ միասին ընթրեցին եւ հայկական երգ ու երաժշտությամբ շարունակեցին տոնական երեկոն:

Առավոտյան ժամը 4:00-ին առաջին խումբը սկսել է վերելքը, որին հետեւել են մյուսները: Մոտ 2 ժամ հետո ուխտավորները հասել են Մարութա Բարձր Աստվածածին մատուռի մոտ, որը գտնվում է Մարութա սարի գագաթին՝ 2973 մետր բարձրության վրա: Ուխտավորները մատուռում մոմ են վառել, միասին աղոթել եւ հոգեւոր երգեր կատարել:

Ուխտագնացության մասնակցում էին «Մարաթուկ» ազգագրական երգին պարի համույթը, Սփյուռքի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլոք:

Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։


http://news.am/arm/news/115243.html
Revenir en haut Aller en bas
 
Սասունցիների մեծ տոնը.
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» «Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է
» Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ
» Արևմտահայերը՝ գործիք Թուրքիայի,
» Մի կողմից տուն են կանչում, մյուս կողմից....
» պայմանագրերի պատմութիւնը

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: Arménie Occidentale-
Sauter vers: