Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
-55%
Le deal à ne pas rater :
Friteuse sans huile – PHILIPS – Airfryer HD9200/90 Série 3000
49.99 € 109.99 €
Voir le deal

 

 V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT

Aller en bas 
AuteurMessage
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT Empty
MessageSujet: V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT   V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT Icon_minitimeLun 21 Sep - 15:58

Բանականը՝ անբանականի կողքին
«Սփյուռքահայությունը կարող է սփյուռքում երազել եւ ատել, իսկ մենք հիմա անկախ պետություն ենք, ու մեր առջեւ նոր խնդիրներ են դրված: Այն, ինչ այսօր պատրաստվում է ստորագրել Հայաստանը, վերաբերվում է միայն Հայաստանի պետությանը»: Վազգեն Մանուկյանի՝ երեկ արտահայտած այս դատողությունից կարելի է անել հետեւյալ եզրակացությունները. ա/ մենք այլեւս համաշխարհային ազգ չենք, բ/ համազգային «տեսլականներ» այլեւս գոյություն չունեն, գ/ ազգային գաղափարախոսությունը վերջապես դարձել է կեղծ քաղաքական կատեգորիա: Ինչ խոսք, Սփյուռքը իսկապես կարող է իրեն շռայլություն թույլ տալ՝ ղեկավարվել էմոցիաներով, ատել թուրքերին եւ երազել «ծովից ծով Հայաստանի» մասին: Մինչդեռ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պետք է մտահոգվենք մեր՝ որպես պետության շահերով: Այդպես էր մտածում «Ղարաբաղ» կոմիտեն 88-90 թվականներին, այդ գաղափարներով էր ղեկավարվում ՀՀ առաջին նախագահը իր իշխանության օրոք: Նույնն են ասում հիմա Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակից Վազգեն Մանուկյանը: Այդ մտածելակերպին հակադրվել է Դաշնակցությունը (միշտ), Վազգեն Մանուկյանը՝ 91-98 թվականներին, դրան այսօր հակադրվում են Կոնգրեսի անդամ որոշ կուսակցություններ: Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես քաղաքական խնդիրների վերաբերյալ որեւէ տեսակետ չուներ, բայց բնազդորեն աշխատում էր հաճոյանալ Սփյուռքին ու Դաշնակցությանը: Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կողմից՝ չի կարող ընկնել ատելության եւ երազանքների գիրկը (դա կհակասեր նրա սկզբունքներին), մյուս կողմից՝ չի կարող ասել, որ այս հարցում ներկայիս իշխանությունը ճիշտ է, որովհետեւ նա ընդդիմության առաջնորդ է: Ինտելեկտի եւ գիտելիքների առումով մի քանի գլուխ բարձր լինելով վերը թվարկած բոլոր գործիչներից ու ուժերից՝ նա, հավանաբար, այսօր կձեւակերպի ինչ-որ «միջին» դիրքորոշում:
Չնայած ներքին քաղաքական եւ, մասնավորապես, «մարտի 1»-ի հարցերում իշխանությունների դիրքերն այնքան թույլ են, որ դժվար ու նուրբ արտաքին հարցերին գործը կարող է եւ չհասնել: Խնդիրը հենց այն է, որ արտաքին գործերում դրսեւորելով ողջունելի պրագմատիզմ՝ մեր իշխանությունը ներքին կյանքում ցուցաբերում է անհասկանալի «պնդաճակատություն»: Երբ ընդամենը երկու քայլ անելով՝ քաղբանտարկյալներին ազատելով ու «մարտի 1-ի» մարդասպաններին պատժելով հնարավորություն կա բարելավելու սեփական դիրքերը թե՛ ընդդիմության ու հասարակության հետ հարաբերություններում, թե՛ արտաքին ճակատում, եւ դա չի արվում՝ դրան ոչ մի բանական բացատրություն չկա: Նիկոյանի հանձնաժողովի զեկույցը այդ իռացիոնալ քայլերից մեկն էր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://new.aravot.am/am/home/archive/0/view/2009-09-18
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT Empty
MessageSujet: Re: V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT   V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT Icon_minitimeLun 21 Sep - 16:05

Ֆրանսիացին՝ հայերի եւ թուրքերի մասին
«Նոյյան տապանը», հղում անելով «Ջիհան» գործակալությանը, տեղեկացնում է, որ Փարիզի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն, Թուրքիայի հարցերով փորձագետ Դիդիե Բիյոնը հայտարարել է, թե հայկական սփյուռքը, որ ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացը, հարկ է, որ նայի ապագային, պետք է վերջ դնի անցյալի շահարկումներով ատելություն սերմանելու փորձերին:

Ըստ ֆրանսիացու, Թուրքիայի հետ մերձեցման հեռանկարում սփյուռքի՝ Հայոց ցեղասպանության փաստը որպես նախապայման առաջ քաշելու պահանջը մեծ սխալ է. «Թուրքական եւ հայկական իշխանությունները շատ խելացի վարվեցին, երբ որոշեցին գործի անցնել առանց որեւէ նախապայման առաջ քաշելու: Արձանագրություններում տեսնում ենք, որ պատմական ուսումնասիրությունների համար թուրք, հայ, շվեյցարացի եւ այլազգի մասնագետներից կազմված ենթահանձնաժողով է ստեղծվելու: Սփյուռքը հայ երեխաներին սնում եւ մեծացնում է թուրքերի նկատմամբ ատելությամբ: Ես հավատացած եմ, որ հնարավոր չէ ապրել միայն անցյալով: Պետք է նայել ապագային: Հայկական սփյուռքի ներսում կան քաղաքական խմբեր, որոնք էլ փորձում են իրենց շահերի համար օգտագործել անցյալի ցավոտ կողմերը: Քաղաքական նախաձեռնությունը ի զորու կլինի հաղթահարել մոլեռանդ ազգայնականությանը»:

Ըստ Դիդիե Բիյոնի, Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ Թուրքիային նույնպես պետք է ներառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Չպետք է մոռանալ ղարաբաղյան հակամարտության մասին, որովհետեւ քանի դեռ այդ հարցը չի լուծվել, որեւէ հարց չի լուծվի»,- ամփոփել է Դիդիե Բիյոնը:

http://new.aravot.am/am/articles/politics/0/view/all
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
 
V.MANOUKIAN DANS LES PAGES D'ARAVOT
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Declaration dans le parlement d'ARTSAKH
» pour la paix dans le monde
» Les Monastères arménien dans la vilayet de VAN
» Reno dans le rôle d’un Arménien
» Aides dans les démarches sociales et administratives

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: République d’Arménie-
Sauter vers: