tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Démarquage des frontières de l'Arménie à la géorgienne Mer 26 Aoû - 16:33 | |
| Démarquage des frontières à la géorgienne. Քաղաքականություն 2009-08-26 «ՍԱՀՄԱՆԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ»՝ ՎՐԱՑԱԿԱՆ ՁԵՎՈՎ Մինչ Վրաստանի սահմանապահները «գրավում են» հայկական հողերը, մերոնք կամ լռում են, կամ անտեղյակ ձեւանում «Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է ձեր կողմից վկայակոչված դեպքերի մասին: Այդ խնդիրները հիմնականում առաջանում են այն հատվածներում, որտեղ սահմանը համաձայնեցված չէ: Վրացական կողմի հետ բանակցությունները այդ ուղղությամբ շարունակվում են»՝ սա ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանն է, որի համար, ի դեպ, պահանջվեց չորս օր: Իսկ խնդիրը հետեւյալն է. մեր տեղեկություններով, հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը: Գյուղացիները ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ եւ համապատասխան քարտեզներ, սակայն վրացի սահմանապահները մեծապես արհամարհում են այդ փաստաթղթերը՝ պնդելով, թե հայ-վրացական սահմանի՝ դեռեւս չհստակեցված հատվածները իրենց կամոք պետք է ձեւավորվեն: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձել էինք ճշտել՝ ՀՀ ԱԳՆ-ն ստացե՞լ է վրացական «ներխուժման» վերաբերյալ ահազանգ: Եթե այո, ապա ե՞րբ եւ ումի՞ց: ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել հարցը կարգավորելու համար: Այժմ ի՞նչ փուլում է կարգավորումը: Ներկայումս խնդիրը բավականին սրված է Բավրա գյուղի հատվածում: Ըստ գյուղապետ Կորյուն Սումբուլյանի, գյուղացիներն այժմ մոտ 3 կիլոմետր երկարությամբ եւ 408 մետր լայնքով զրկված են սեփական հողատարածքները մտնելու հնարավորությունից: «Բայց այդ արգելքն ապօրինի է, եւ մենք կմտնենք, ոչ ոք դեռ չի զրոյացրել մեր սեփականության իրավունքն այդ հողատարածքների նկատմամբ, դատարանի նման վճիռ չկա»,- ասում է գյուղապետը, ով բառիս բուն իմաստով կրակն է ընկել այս պատմության ձեռքը: ՀՀ ԱԳՆ-ում գործող հայ-վրացական դեմարկացիոն հանձնաժողովից գյուղապետին ոչինչ չասող պատասխան են տվել, տարածքային կառավարման նախարարությունից ասել են՝ այդ հողերը ձերն են, տնօրինեք ինչպես կամենում եք, բայց վրացական սահմանապահ զորքը շարունակում է խոչընդոտել: Հայ սահմանապահները լոյալություն են դրսեւորում: Վրացական կողմը հայտարարել է, որ իբր գոյություն ունի 1947 թվականի մի պայմանագիր, համաձայն որի՝ նշյալ տարածքը պատկանում է Վրաստանին: «Սակայն մինչ օրս այդ մասին ոչ ոք եւ երբեք չի խոսել, ու այդ հողատարածքներն էլ մշակվել են տեղի բնակիչների կողմից»,- պատմում է գյուղապետը, ում, սակայն, | |
|
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: Démarquage des frontières de l'Arménie à la géorgienne Mer 26 Aoû - 16:34 | |
| այդպես էլ չի հաջողվել խնդրո առարկա փաստաթուղթը տեսնել: Վրացի սահմանապահների առաջարկած հայ-վրացական սահմանի տարբերակում սահմանն անցնում է Բավրայի հին գերեզմանատան միջով: Ու մինչ գյուղացիները ապարդյուն փորձեր են անում պաշտպանել իրենց սեփականության իրավունքը եւ նախնիների հիշատակը՝ հարցը բավականին սահուն վերաճում է հայ-վրացական միջպետական լրջագույն խնդրի: Ի դեպ, որոշ քաղաքագետների կարծիքով, երկու պետությունների նորագույն պատմության շրջանի առաջին 20-ամյակում այդպես էլ չկարգավորված միջպետական հարաբերություններն այժմ սրացման փուլում են:
Երեկ «Առավոտի» հետ զրույցներում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հրաժարվեցին մեկնաբանություններ անել այս հարցի վերաբերյալ: Միայն «ցավով» նշում էին, որ խնդիրը կա եւ «մի բան պետք է անել»: Որոշ իշխանական գործիչներ էլ այս առիթով քննադատեցին ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության թերացումը՝ պայմանով, որ իրենց անունները չեն հրապարակվի:
Միայն ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը այս առիթը օգտագործելով՝ պատմական որոշ փաստեր հիշեցրեց, | |
|
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: Démarquage des frontières de l'Arménie à la géorgienne Mer 26 Aoû - 16:34 | |
| երբ փորձ է արվել հայկական հողերը զավթելու. «Մի դեպք եղավ, եթե չեմ սխալվում, 1984 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր Վլադիմիր Մովսիսյանը: Նրան ազերիները պատանդ վերցրեցին Նոյեմբերյանում իրենց զավթած հողերի պատճառով: Ծեծով, ջարդով, կտտանքների ենթարկելով՝ նրան հասցրեցին ադրբեջանական գյուղերից մեկը, որտեղ կացինը վզին դնելով՝ ցանկանում էին ստորագրություն ստանալ, թե այդ տարածքները Ադրբեջանին են պատկանում: Ի պատիվ կամքի ուժ ունեցող հայ մարդու՝ Մովսիսյանի, նա հրաժարվեց նման փաստաթուղթ ստորագրել՝ ապացուցելով, որ դրանք հայկական տարածք են: Այս հարցը, բնականաբար, հասավ Մոսկվա, քաղբյուրոյի անդամներից մեկի մակարդակով շատ ու շատ պատասխանատու աշխատողներ հեռացվեցին աշխատանքից, որովհետեւ այդ ժամանակ սոցիալիստական համակարգում բոլոր տիպի ու տեսակի ազգայնամոլական երեւույթները խստորեն պատժվում էին, մանավանդ՝ այնպիսի հարցում, ինչպիսին հողերի գրավումն էր (Վլադիմիր Մովսիսյանի հետ պատահածից հետո հստակեցվել է հայ-ադրբեջանական սահմանը եւ Հայաստանին վերադարձվել մոտ 15 000 հեկտար զավթված տարածք- Ն. Գ.): Այսօրվա նման բարձիթողի չէր՝ ով ինչ ուզի՝ գրավի: Օգտվելով այս խառնաշփոթ վիճակից՝ այսօր նույն բանը վրացիներն են ցանկանում կրկնել: Իրենց անկարողությունից, երբ Վրաստանի վայ-ղեկավարների պատճառով տապալել են ողջ արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանի հետ փչացրել են հարաբերությունները՝ ցանկանում են սադրանքի մեջ քաշել Հայաստանին: Տեսնենք՝ գոնե հիմա մեր ԱԳՆ-ն մի հայտարարությամբ հանդես կգա՞, թեկուզ իր դեմքը փրկելու համար, թե՞ կլռի, ինչպես շատ ու շատ այլ հարցերում: Պետք է վճռական լինել եւ մարդկանց բացատրել, որ դա մենք անտարբերության չենք մատնի»: Ինչ վերաբերում է վրացական կողմի մատնանշած 1947 թվականի փաստաթղթին, Ռուբեն Թովմասյանը հակադարձում է. «1923-24 թթ. «Անդրցիկի» որոշմամբ հաստատված քարտեզ կա, համաձայն որի՝ այդ տարածքները հայապատկան են: Փաստաթուղթը կարելի է գտնել Հողնախագիծ ինստիտուտում»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆhttp://new.aravot.am/am/articles/politics/67343/view | |
|
Contenu sponsorisé
| Sujet: Re: Démarquage des frontières de l'Arménie à la géorgienne | |
| |
|