Մայիսի 31-ին Երևանի ավագանու ընտրությանը ժամը 14–ի դրությամբ մասնակցել է 226 հազար 487 ընտրող։ Այդ տվյալը հրապարակել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը: Այսինքն, ժամը 14-ի դրությամբ արդեն քվեարկել է ընտրողների մոտ 1/3-ը: Երեւանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 771 477 մարդ:
Ավան համայնքում ընտրություններին մասնակցել է 13 հազար 520 ընտրող, Նոր Նորքում՝ 27 հազար 512, Քանաքեռ–Զեյթուն համայնքում՝ 16 հազար 16, Արաբկիրում՝ 20 հազար 409, Դավիթաշենում՝ 9865, Աջափնյակում՝ 24 հազար 718, Մալաթիա–Սեբաստիա համայնքում՝ 26 հազար 643, Շենգավիթում՝ 38 հազար 601, Կենտրոնում՝ 24 հազար 652, Նորք Մարաշում՝ 2961, Էրեբունիում՝ 19 հազար 521, Նուբարաշենում՝ 2069 ընտրող։