ես կասեի Արևմտյան Հայաստանի
Կանադահայ երգչուհի Իզաբել Բայրակդարյանի շնորհիվ Կոմիտասի երաժշտությունն այս տարի կներկայանա «Գրեմմի» երաժշտական ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության հանդիսատեսին: «Լավագույն դասական վոկալ կատարում» անվանակարգում ընգրկված է Կոմիտասի «Անտունի»-ն Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ: Նրան նվագակցել են ամուսինը՝ դաշնակահար Սերոժ Կրաջյանը, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:
51-րդ «Գրեմմի»-ն կկայանա փետրվարի 8-ին՝ մատուցելով 2007թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2008թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում թողարկված երաժշտական ստեղծագորություններ: Իզաբել Բայրակդարյանի «Կոմիտասյան երգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2008թ., ձայնագրությունները կատարվել են Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի դահլիճում:
Լիբանանում ծնված, իսկ ավելի ուշ Կանադայում հաստատված Իզաբել Բայրակդարյանը բավական մեծ ճանաչում ունի արևմտյան աշխարհում՝ որպես դասական վոկալի հմուտ կատարող, ինչպես նաև որպես օպերային երգչուհի: Ի դեպ, առաջին անգամ նա Կոմիտասի ստեղծագործություններից կատարել է 2002թ.՝ ձայնագրվելով կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի համար: