tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: l'Azerbejan a besoin de 20 mil. soldat Jeu 18 Déc - 12:41 | |
| Pour recommencer la gère l'Azerbejan a besoin de 20.000 soldats. ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 200.000 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ»
Փոփոխությունների նախագծեր միանգամից երեք օրենքում
ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, եթե 1990-1992 թվականներին ծնելիությունը պահպանել է 70.000-ի սահմանը, ապա 1995-ին դարձել է 48.000: 2006 թվականին ծնելիության ցուցանիշը հասել է տարեկան մինչեւ 37.000-ի, որից հետո սկսել է բարձրանալ տարեկան մոտ 2 հազարով:
ՀՀ զինվորական կոմիսարի տվյալներով, 1990 թվականին ծնվել է շուրջ 40.000 տղա: Ամեն տարի բանակ պարտադիր ծառայության է մեկնում Հայաստանի զորակոչային ռեսուրսների մինչեւ 70 տոկոսը: «30 տոկոսը ուսանողներն են, առողջության պատճառով ծառայությունից ազատվածները եւ այլն», նշեց ՀՀ զինվորական կոմիսար Կամո Քոչունցը: Պաշտպանության նախարարությունում հաշվարկել են` 2016 թվականին զորակոչիկների թիվը կկազմի ընդամենը 11.000: «Մենք խնդիր ունենք պահպանելու բանակի այսօրվա քանակը», ասաց Կամո Քոչունցը: «Հայկական բանակում այսօր ծառայում է 50.000 զինծառայող, 20.000 էլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում: Ադրբեջանի բանակը 125.000 է: Ադրբեջանում հաշվարկել են, որ պատերազմ սկսելու համար իրենց անհրաժեշտ է մինչեւ 200.000 զինծառայող: Առաջիկա տարիներին նրանք իրենց բանակը կարող են հասցնել մինչեւ 140.000-ի», ասաց արցախյան պատերազմի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Ժողովրդագրական խնդիրների պատճառով բանակի մարտունակության անկումը կանխելու համար պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունները «Զինապարտության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» 3 օրենքներում պատրաստել են փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծեր: ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը նշեց. «Փոփոխությունների համաձայն, 18 տարեկան տղաները, ուսանող են, թե ոչ, պետք է ծառայեն բանակում»: | |
|
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: l'Azerbejan a besoin de 20 mil. soldat Jeu 18 Déc - 12:42 | |
| «Նման փոփոխության դրական արդյունքը կարող է կարճաժամկետ լինել: Կտուժի գիտությունը: Գիտությունների զարգացումը կրթական ուղու անընդհատություն է պահանջում: Սակավ կրթված հասարակություն կունենանք, քանի որ բանակից եկած ոչ բոլոր երիտասարդներն են շարունակում կրթությունը», ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը համոզված է. «Բանակի համալրման խնդիրը համապետական հնչեղություն ունի: Սակայն կրթության ընթացքի ընդհատումն ազդում է որակի վրա: Այսօր մենք ինտելեկտուալ ոլորտում միջազգային մրցակցության պետք է դիմանանք»:
ԵՊՀ ուսանող Հովսեփ Ղազարյանը բանակում ծառայելուն դեմ չէ: Նա պատրաստվում է ծառայել բանակում, սակայն բուհն ավարտելուց հետո: «Ծառայությունն էլ այլ որակ է ստանում, երբ բանակ ես գնում ավարտելուց հետո», համոզված է նա:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ օրինագծին ինքը դեռ ծանոթ չէ: «Ինձ անհանգստացնում է հասարակական քննարկումներում դրսեւորվող երկու ծայրահեղություն: Սկսում են վարկաբեկել կրթական համակարգը հանուն բանակի կամ էլ ճիշտ հակառակը: Ես անգամ հանդիպել եմ «Ո՛չ բանակին, այո՛ կրթությանը» նախադասությամբ պաստառների: Երկու համակարգերում էլ խնդիրներ կան, սակայն նման ծայրահեղականացումը ես անչափ վտանգավոր եմ համարում: Բանակը չպետք է լինի բանվորագյուղացիական: Բանակն այսօր պահանջում է կիրթ մասնագետներ», նշեց Արմեն Աշոտյանը:
Dernière édition par tseghakron le Jeu 18 Déc - 14:10, édité 1 fois | |
|
tseghakron
Nombre de messages : 755 Date d'inscription : 25/09/2007
| Sujet: Re: l'Azerbejan a besoin de 20 mil. soldat Jeu 18 Déc - 12:42 | |
| «Ինչպե՞ս եք պատրաստվում բանակն ապահովել 18-ամյա կիրթ մասնագետներով», հակադարձեց ԵՊՀ ուսանող Դանիել Իոաննիսյանը: Նա կողմ է բանակում ծառայելուն, սակայն ցանկանում է նախ ավարտել կրթությունը: Դանիելն առաջարկում է վերաբացել ռազմական ամբիոնները բուհերում, նշելով, որ ինքը պատրաստ է մինչ բանակում ծառայության անցնելը, ստանալ լրացուցիչ ռազմական գիտելիքներ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը եւս օրինագիծը դեռ չի տեսել: Սակայն վստահ է, բանակն առանց բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների դժվար է պատկերացնել: «Բարձրագույն կրթությամբ երիտասարդներն անհրաժեշտ են կրտսեր հրամանատարական պաշտոններում: Նրանք ավելի փորձառու են, այլ պատկերացումներ ունեն եւ այլ որակ են հաղորդում բանակին», ասաց Արթուր Աղաբեկյանը:
«Զինվոր եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Էմմա Հունանյանին այլ խնդիր է անհանգստացնում. «Օրենքն ընդունման դեպքում արդյոք հավասարապես կտարածվի՞ բոլորի վրա: Պաշտոնյաների տղաները ե՞ւս 18-ը լրանելուց հետո կմեկնեն բանակ: Հարկավոր է բարձրացնել վստահությունը բանակի նկատմամբ, որպեսզի չծառայելն ամոթ համարվի եւ ոչ թե բոլորը ձգտեն բանակից ազատվել»:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը նշեց, որ օրենքների փոփոխությունների փաթեթը կառավարության քննարկմանը կդրվի արդեն 2009 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Մինչ կառավարության հավանությանն ու Ազգային ժողովին ներկայացնելը անցկացվելու են նախագծերի հասարակական քննարկումներ:
ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ http://www.azg.am/AR/2008121706 | |
|
Van
Nombre de messages : 1458 Date d'inscription : 02/04/2007
| Sujet: Re: l'Azerbejan a besoin de 20 mil. soldat Jeu 18 Déc - 14:20 | |
| Je peux donner mon avie sur le sujet ?
La question est:
Les etudiant devont faire leur service avant finir les etudes comme un simple soldat ou apres ses etudes comme un leutenant.
moi je dit que c'est tres dificile de devenir un leutenant si au moin 6 mois ou un an on n'a pas été un soldat, deja une etudiant doit etre motivé pour rapidement devenir un leutenant, doit etre discipliné sans jamais connaitre l' armé.
Donc je propose que une etudiant face
1 ans ou 10 mois une service millitaire comme un soldat apres 1 ere anné de ses etudes a l'université. et de devenir un sergeant (6 mois puit 5 mois travailler comme sergeant)
Et apares ses etudes de faire 1 ans de service comme un leutenant. | |
|
tagyhi
Nombre de messages : 2513 Date d'inscription : 06/04/2007
| Sujet: Re: l'Azerbejan a besoin de 20 mil. soldat Jeu 18 Déc - 15:40 | |
| Je n'ai pas trop compris mais d'apres moi les "galons" se gagnent. | |
|
Contenu sponsorisé
| Sujet: Re: l'Azerbejan a besoin de 20 mil. soldat | |
| |
|