ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԱՍՓՅՈՒՌԸ «ԱԶԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ» Է ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ
Երեկ Շահբազյան Մարտիրոսի անունից տարածվել է հաղորդագրություն, որում ասվում է, որ նոյեմբերի 11-ից սկսվում է հեռարձակվել Արեւմտյան Հայաստանի ձայնասփյուռ (RTWA) կոչվող ռադիոկայանը: Հաղորդագրության հեղինակը առաջարկում է «ունկնդրել եւ փոխանցել առաջարկություններ»: Երբ մենք փորձեցինք հետեւել հեղինակի խորհրդին, ի զարմանս մեզ Արեւմտյան Հայաստանի ձայնասփյուռ կոչվող կայանը հեռարձակում էր «Ազատություն» ռադիոկայանի լուրերը: Թե ինչու է վերջինս «Ազատություն» հեռարձակում, դժվար է ասել, արդյոք դրանք իրար հետ կապ ունե՞ն, թե դա ընդամենը փորձնական շրջանում եթերը լցնելու ձեւ է, անհասկանալի է: Այնուամենայնիվ նշենք, որ տվյալ ձայնասփյուռը կարող եք լսել հետեւյալ հասցեներից` http://rtwa.free.fr եւ http://rtwa.free.fr/radio-western-armenia-wmp+pub.html: