Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment : -20%
Promo sur les Baskets Nike Air Max 2090
Voir le deal
119.97 €

 

 RUSYO GERAGUYN DATARAN@ BEKANEL E DATARANI VTCHIR@

Aller en bas 
AuteurMessage
tseghakron

tseghakron


Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

RUSYO GERAGUYN DATARAN@ BEKANEL E DATARANI VTCHIR@ Empty
MessageSujet: RUSYO GERAGUYN DATARAN@ BEKANEL E DATARANI VTCHIR@   RUSYO GERAGUYN DATARAN@ BEKANEL E DATARANI VTCHIR@ Icon_minitimeMar 25 Sep - 17:13

Ռուսաստանի գերագույն դատարանը բեկանել է սքինհեդի արդարացման դատավճիռը

Ռուսաստանի գերագույն դատարանը այսօր բեկանել է 19-ամյա Արթուր Սարդարյանի սպանության համար մեղադրվող 16-ամյա Ռոման Պոլուսնյակի արդարացման դատավճիռը` դրանով իսկ բավարարելով Մոսկվայի մարզի դատարանում գործով նոր դատավարություն անցկացնելու` տուժող կողմի պահանջը:

Ավելի վաղ Մոսկվայի մարզի դատարանը արդարացրել էր դեռահասին` համարելով, թե «խմբի կազմում ազգային ատելության հողի վրա կատարված սպանության» մեջ նրան առաջադրված մեղադրանքը ապացուցված չէ:

2006 թվականի մայիսի 25-ին Մոսկվա - Սոֆրինո էլեկտրագնացքի երկու դեռահաս ուղեւորներ Կլյազմա կայարանի մոտ հարձակվել էին Արթուր Սարդարյանի վրա եւ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին ու պարանոցին, ինչի հետեւանքով հայ պատանին մահացել է: Ըստ վկաների, հարձակվողները սպանության պահին բացականչել էին` «Կեցցե Ռուսաստանը»:

Թեեւ հարձակվողները երկուսն էին, սպանության համար մեղադրանք է առաջադրվել միայն Մոսկվայի մարզի բնակիչ Պոլուսնյակին, իսկ մյուսի ինքնությունը մինչ օրս պարզված չէ:

Մոսկվայի մարզի դատարանում 12 ատենակալներից 10-ը Պոլուսնյակին անմեղ էին ճանաչել, չնայած դատարանում ցուցմունք տված երկու վկաներ, որոնք եղել են սպանության վայրում` գնացքում, ճանաչել էին նրան:

Սարդարյանները Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ապրում են 1990-ականների սկզբից. նրանք Մոսկվա էին մեկնել Բաքվի հայտնի դեպքերից հետո` որոշ ժամանակ Երեւանում ապրելուց հետո: Ընտանիքի բոլոր անդամները` Էդիկը, Իրինան եւ նրանց միակ կենդանի մնացած որդին՝ Ալեքսանդրը, Ռուսաստանի քաղաքացիներ են: Ռուսաստանի քաղաքացի էր նաեւ Արթուր Սարդարյանը:

«Արթուրը երկու տարեկան էր, իսկ Ալեքսանդրը` չորս, երբ մենք նրանց Մոսկվա ենք բերել... Բաքվից փրկել ենք մեր երեխաներին, որ այստեղ Մոսկվայում կորցնենք» - մայիսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Արթուր Սարդարյանի մայրը:

Ռուսաստանում վերջին տարիներին աճել է այլատյացության հողի վրա կատարվող հանցագործությունների թիվը: Ըստ «Սովա» իրավապաշտպան կազմակերպության տվյալների, 2006 թվականին երկրում այլատյացության հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով սպանվել է 54 մարդ, 413-ը վիրավորվել են:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(Լուսանկարում` Արթուր Սարդարյանը)RUSYO GERAGUYN DATARAN@ BEKANEL E DATARANI VTCHIR@ Artur-Sardarian
Revenir en haut Aller en bas
http://njdeh.free.fr
 
RUSYO GERAGUYN DATARAN@ BEKANEL E DATARANI VTCHIR@
Revenir en haut 
Page 1 sur 1

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: SOCIETE :: Sécurité-
Sauter vers: