Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le deal à ne pas rater :
Où acheter la display japonaise One Piece Card Game PRB-01 One Piece ...
Voir le deal

 

 VAHE AVEDYAN

Aller en bas 
AuteurMessage
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

VAHE AVEDYAN Empty
MessageSujet: VAHE AVEDYAN   VAHE AVEDYAN Icon_minitimeSam 30 Juin - 23:35

Revenir en haut Aller en bas
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

VAHE AVEDYAN Empty
MessageSujet: Re: VAHE AVEDYAN   VAHE AVEDYAN Icon_minitimeSam 30 Juin - 23:35

Revenir en haut Aller en bas
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

VAHE AVEDYAN Empty
MessageSujet: Re: VAHE AVEDYAN   VAHE AVEDYAN Icon_minitimeSam 30 Juin - 23:50

Revenir en haut Aller en bas
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

VAHE AVEDYAN Empty
MessageSujet: Re: VAHE AVEDYAN   VAHE AVEDYAN Icon_minitimeSam 30 Juin - 23:52

Revenir en haut Aller en bas
Karin

Karin


Nombre de messages : 2663
Date d'inscription : 03/04/2007

VAHE AVEDYAN Empty
MessageSujet: Re: VAHE AVEDYAN   VAHE AVEDYAN Icon_minitimeDim 1 Juil - 0:24

Օրուան Թերթերը` Վահէ Աւետեանի Մահուան Սահմռկեցուցիչ Դէպքին Մասին. Հասարակութիւնը Խստագոյն Պատիժ Կը Պահանջէ

10:48 • 30.06.12

Այսօրուան թերթերը անդրադարձած են Յունիս 17-ին «Հարսնաքար» ճաշարանային համալիրին մէջ ծեծի ենթարկուած, ՊՆ կեդրոնական կայազօրի ռազմական հիւանդանոցի ԼՈՌ բաժանմունքի պետ 35-ամեայ Վահէ Աւետեանի մահուան դէպքին` արտայայտելով իրենց ցասումն ու զայրոյթը:

Դէպքին մասին «Հայկական ժամանակ»ը կը գրէ,- «Եւ հիմա աւելի է սրւում հարցերի հարցը` այս սահմռկեցուցիչ յանցագործութիւնը ամբողջութեամբ կը բացայայտուի՞ թէ' ոչ, կը պատժուե՞ն բոլոր յանցագործները, թէ՞ միայն ծեծի անմիջական մասնակիցներից ոմանք: Օրերս պարզուեց, նաեւ ոստիկանութիւնը, ըստ էութեան, պաշտօնապէս հաստատեց, որ ծեծողներից ամենաակտիւը` Գարիկ Մարգարեանը, ոչ թէ «Հարսնաքար»ի անվտանգութեան աշխատակիցն է, այլ այդ ճաշարանի տիրոջ` ԱԺ պատգամաւոր Ռուբէն Հայրապետեանի անձնական թիկնապահը: Բազմաթիւ տեսաքատրեր ապացուցում են, որ Մարգարեանը ամէնուր ուղեկցում է Հայրապետեանին: Ու դժուար է հաւատալ, որ հէնց այդ օրը նա չի եղել իր շէֆի հետ: Ամենահաւանականն այն է, որ ծեծի պահին շէֆը եղել է ճաշարանում կամ իմանալով, որ ճաշարանում ինչ-որ մարդիկ «իրենց լաւ չեն պահում», իր թիկնապահին ուղարկել է չարաճճի յաճախորդներին «դաստիարակելու» գործը տեղում ղեկավարելու նպատակով: Իրաւապահների համար սա դժուար չէ պարզել: Պէտք է ընդամէնը մի քանի պարզ քննչական գործողութիւն կատարել: Մի խօսքով, այս յանցագործութիւնը շատ հեշտ է բացայայտել: Միայն ցանկութիւն է պէտք: Այ հէնց այստեղ է, որ մեղմ, շատ մեղմ ասած` կասկածներ կան: Ախր խօսքը Սերժ Սարգսեանի ամենամտերիմ սակաւապետի` Ռուբէն Հայրապետեանի` յայտնի Նեմեցի մասին է»:

Իր խմբագրականին մէջ «Հրապարակ»ը կը նշէ,- «Բառերն անզօր են նկարագրելու, թէ ինչ է զգում այս պահին մեր հասարակութեան առողջ հատուածը, անսահման վրդովմունքն ու անզօրութեան զգացումը, ափսոսանքն ու վրէժխնդիր լինելու ձգտումը, կարծում եմ, շատերի հոգում է փոթորկւում: Յոյս ունեմ, որ այդ մարդակերպ գազանները խստագոյնս պատժուելու են: Եւ անպայման պատժուելու է նրանց «տէրը»: Այս օրերին շատերն են խօսում այդ թեմայով, չքմեղանալով, թէ ինչ մեղք ունի Ռուբէն Հայրապետեանը, որի ճաշարանում է կատարուել դէպքը: Կուսակիցները փորձում են արդարացնել ու պաշտպանել նրան: Մեղաւոր է, պարոնայք, անպայման մեղաւոր է: Նա ինքն է ձեւաւորել իր շրջապատում այդ «սամասուդ»ի մթնոլորտը: Երբ իր թիկնապահներից մէկին ծեծում էր, երբ լրագրողի էր հայհոյում, երբ ցինիկ ու հեգնական արտայայտութիւններ էր անում ընդդիմութեան ու նրա առաջնորդի հասցէին: Եւ երբ դուք նրա ձեռքը չէիք բռնում, չէիք պատժում լկտի արարքների ու սանձարձակ խօսքի համար, դուք էլ ձեր նպաստն էիք բերում»:

«Չորրորդ ինքնիշխանութիւն»ը ուշադրութիւն կը հրաւիրէ հետեւեալ հանգամանքին վրայ,- «Նեմեցին չեն կալանաւորել: Եւ ամէն անգամ այսպէս է լինում: Սակաւապետի մօտ համպալ աշխատողներին, նման դէպքերում, կալանաւորում եւ մի քանի տարի իբր անազատութեան մէջ են պահում: Տխուր վիճակագրութիւն է, բայց փաստ` համպալները շակալի նման յարձակւում են չկզող քաղաքացու վրայ այն դէպքում, երբ գիտակցում են, որ գործատուն, տուեալ պարագայում` Ռուբէն Հայրապետեանը, կանգնած է «իրենց մէջքին»: Վահէին սպաննելով` Նեմեցի համպալները կասկած չեն ունեցել, որ Նեմեցն առաջին փուլում ամէն ինչ կ'անի, որ մեղմ յօդուածներ առաջադրուեն, ապա ամէն ինչ կ'անի, որ դատարանում նրանք նուազագոյն պատիժը ստանան, յետոյ էլ բերդում տիրութիւն կ'անի, ու մարդասպաններն իրենց գործատուի «պրախոտով» հանգիստ կը ֆռֆռան գաղութում` հարկ եղած դէպքում լաւ տղայ «աշխատելով»:

«Ռուբէն Հայրապետեանը պէտք է զրկել իրաւագրից, պէտք է զրկել խայտառակ անելով` հասարակական պարսաւանքի ենթարկելով: Ռուբէն Հայրապետեանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպէս նաեւ Նեմեցին սպասարկող համպալներն ու նրանց ընտանիքները պէտք է չկարողանան տնից դուրս գալ եւ այս քաղաքում հանգիստ խղճով քայլել:

Ռուբէն Հայրապետեանին ու նրա ընտանիքին պատկանող գործարարութիւնը` «Հարսնաքար» ճաշարանը պէտք է փակել` որպէս սպանդանոց: Ի դէպ` սա առաջին դէպքը չէ, երբ ճաշարան կոչուած այս շէնքում մարդկային ճակատագրեր են խեղւում:

«Ռուբէն Հայրապետեանին պէտք է կանչել պատասխանատւութեան: Նա է պատասխանատու իր վարձու մարդասպանների գործողութիւնների համար, որովհետեւ անվտանգութեան աշխատակիցը առաջնորդւում է բացառապէս «շէֆ»ի ցուցումներով»:

«Սա հերթական ողբերգութիւնն է, որ ապրում է մեր հասարակութիւնը քրէասակաւապետական համակարգի հետեւանքով: Վահէ Աւետեանը հերթականն է ծեծուածների, սպանուածների, ինքնասպանութեան հասցուածների, նուաստացուածների, խաբուածների, իրաւազրկուածների մէջ: Իսկ այդ շարքին արդէն ոչ սկիզբ կայ ու թւում է` ոչ էլ վերջ: Վերջ չի լինի, քանի դեռ հասարակութիւնը չի որոշի, որ այդ ամէնին պէտք է վերջ դնել, քանի որ այլեւս չկայ որեւէ յոյս, որ ինչ-որ մէկի շնորհիւ հնարաւոր է անել դա: Երբ Վահէ Աւետեանի հետ այդ ողբերգական դէպքը պատահեց, շատերը բարձրաձայնում էին, որ այստեղ բանակի, սպայի պատուի խնդիրն է, ու Պաշտպանութեան նախարարութիւնը պէտք է հետամուտ լինի այդ ամէնին, մեղաւորների բացայայտմանը: Իրականում, սակայն, սա հասարակութեան պատուի հարցն է, սա հասարակութեան գոյութեան հարցն է, եւ այստեղ հասարակութիւնն է, որ պէտք է հետամուտ լինի մեղաւորների պատասխանատուութեանը»,- իր հերթին կը գրէ «Ժամանակ»ը:

Նշենք, որ սարսափելի այս պատմութիւնը անասելի վիշտ պատճառած է բոլորին ու քննարկման բուռն թեմա դարձած նաեւ հասարակական ցանցերու մէջ: Այստեղ ստեղծուած են խումբեր, որոնք կը քննարկեն, թէ ինչպէս պէտք է արձագանգել տեղի ունեցածին:

Յիշեցնենք, որ Յունիս 17-ին ԱԺ պատգամաւոր, ՀՖԴ նախագահ Ռուբէն Հայրապետեանին պատկանող «Հարսնաքար» ճաշարանային համալիրին մէջ՝ անվտանգութեան աշխատակիցները ծեծի ենթարկած էին զինուորական հիւանդանոցի վիրաբոյժ Արտակ Բայադեանը, դարմանատան աշխատոց, աւագ հարիւրապետ Գարիկ Սողոմոնեանը եւ Կեդրոնական դարմանատան զինուորական հիւանդանոցի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար Վահէ Աւետեանը, որ օրեր շարունակ կը գտնուէր ծայրայեղ ծանր վիճակի մէջ եւ որ մահացաւ երէկ երեկոյեան:


Լրատւութիւն Հայաստանէն - Թերթ.am
Revenir en haut Aller en bas
Contenu sponsorisé





VAHE AVEDYAN Empty
MessageSujet: Re: VAHE AVEDYAN   VAHE AVEDYAN Icon_minitime

Revenir en haut Aller en bas
 
VAHE AVEDYAN
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Nahabed Koutchak (trad. Vahé Godel)

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: République d’Arménie-
Sauter vers: