Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment : -55%
-54% LEGO Brique de rangement 6 tenons
Voir le deal
14.99 €

 

 Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ  Empty
MessageSujet: Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ    Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ  Icon_minitimeLun 25 Juil - 22:41

http://www.lragir.am/armsrc/politics51066.html
Սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկությունից հետո պատերազմ հայտարարվեց ահաբեկությանը եւ դրա խորհրդանիշ Ալ-Կաեդային: Եւ երբ ԱՄՆ այս տարի ոչնչացրեց Բեն Լադենին, փորձագետները սկսեցին խոսել “թշնամու փոփոխության” մասին:

Չնայած նրան, որ Ալ-Կաեդան առայժմ թշնամի է, Արեւմուտքում աճում է այն բանի գիտակցումը, որ ահաբեկությունն ընդամենն առավել գլոբալ գործընթացի արտահայտություն է` իսլամական էքսպանսիայի: Այդ ընկալումն ակնհայտ դարձավ, երբ եվրոպական երկրների ղեկավարները սկսեցին խոսել բազմամշակութայնության քաղաքականության ձախողման մասին: Ընդ որում, հետաքրքիր է, որ արաբական, աֆղանապակիստանյան, հնդկական, աֆրիկյան եւ նույնիսկ չինական դեմոգրաֆիական էքսպանսիայի մասին խոսվում է ոչ այնքան բացահայտ, որքան` թուրքականի:

Նորվեգիայում մոտ 100 մարդու գնդակահարած Բրեյվիկը դեմ էր Եվրոպայի միգրացիոն քաղաքականությանը, բազմամշակութայնությանը: Նա իր օրագրերում գրել է, որ «Պատմության ընթացքում թուրքերը միլիոնավոր քրիստոնյաների են կոտորել, հարյուր հազարավորների բռնի կերպով իսլամացրել են… Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է։ Այդ ազգը ցեղասպանություն է իրականացրել հայ, հույն և ասորի ժողովուրդների դեմ»: Խոսելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, Բրեյվիկը գրում է, թե այդ օրենքին աջակցելը նշանակում է աջակցել ջիհադին: «Ինչո՞ւ հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը ցանկնում է վերացնել մեզ»,– գրում է Բրեյվիկը՝ նշելով, որ Թուրքիային անհրաժեշտ է վռնդել նաև ՆԱՏՕ–ից:
Արդյոք Նորվեգիայի ողբերգությունը սկիզբ կդնի նոր շարժման, ինչպես ասենք սեպտեմբերի 11-ից հետո: Եվ ո՞վ կդառնա նոր քաղաքականության թիրախ: Չնայած ներկայիս բարեկեցությանը, չի բացառվում, որ արեւմտյան քաղաքական գործիչները արմատական էքսպանսիայի հիմնական օջախ են դիտում Թուրքիան, եւ ներկայում կարելի է սպասել հակաթուրքական քայլեր:

Նման քայլեր արդեն կատարվում են` մի քանի օր առաջ Թուրքիայում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ցուցադրաբար այցելեց քրդական կուսակցության գրասենյակ: Արեւմուտքն ակնհայտորեն օգտագործում է մեկ այլ հակաթուրքական լծակ` հայկական հարցը, նախաձեռնելով հարաբերությունների կարգավորում, իրականում խրախուսելով Հայաստանին պահանջներ ներկայացնել Թուրքիային: Առայժմ Հայաստանը ձեռնպահ է մնում այդ քայլերից, հնարավոր է` Ռուսաստանի շնորհիվ, սակայն եթե Թուրքիայի դեմ ձեւավորվի արեւմտյան ճակատ, հայտնի չէ, թե այդժամ ինչպես կզարգանան իրադարձությունները:

«Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը պետք է վերադարձվի Կիպրոսի հույներին, Արևելյան Անատոլիա կոչվածը՝ Հայաստանին, Արևմտյան Անատոլիան՝ Հունաստանին։ Այդ տարածքները նորից քրիստոնեականացնելու համար պետք է պատերազմ սկսել։ Իսկ ռազմական գործողություններից առաջ պետք է վերացնել Պակիստանի միջուկային զենքերը, քանի որ վերջինս դրանք կարող է տրամադրել Թուրքիային»,– նշում է Անդրես Բերինգ Բրեյվիկը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ



Revenir en haut Aller en bas
 
Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» «Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է
» Արևմտահայերը՝ գործիք Թուրքիայի,
» Մի կողմից տուն են կանչում, մյուս կողմից....
» Կարմիր բերետի առաքելությունը
» Սասունցիների մեծ տոնը.

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: GENOCIDE & CONSEQUENCES :: Actions-
Sauter vers: