http://www.armar.am/?p=59162
Գիտաժողովը սկիզբ էր, որի շարունակության տերը բոլորս ենք
Փետրվար 28, 2011թ. 10:30
11Փետրվարի 26-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում «Հայրենականչ» հասարակական կազմակերպությունը հրավիրել էր գիտաժողով, որի թեման էր` «Արևմտյան Հայաստան. բնիկ ժողովրդի պահանջատիրության իրավաքաղաքական հիմքերը»:
Գիտաժողովի կազմակերպիչներն այն համոզման են, որ եկել է մեր ազգային նպատակների իրականացման ուղղությամբ համատեղ գործելու ժամանակը: Իսկ այս առումով շատ կարևոր է մտավորական ներուժի համախմբումը:
Ժամանակն է, որ կորոսյալ հայրենիքի առասպելը շոշափելիորեն ընկալվի իբրև իրական պահանջատիրություն, տանտիրոջ տունդարձի իրավունք և չափածո խոսքից վերածվի իրավական փաստաթղթերի:
Մեր հայրենքի մի մեծ հատվածը` բռնզավթված Արևմտյան Հայաստանը միֆ չէ, ունենք միջազգային իրավունքով ամրագրված հիմքեր, մեր պահանջատիրությունը ընդունված այդ իրավունքով պաշտպանելու համար.....