Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le deal à ne pas rater :
Disney Lorcana Chapitre 3 : où acheter le Coffret Cadeau Les Terres ...
Voir le deal

 

 azatamartikner ev ardaramartikner

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

azatamartikner ev  ardaramartikner  Empty
MessageSujet: azatamartikner ev ardaramartikner    azatamartikner ev  ardaramartikner  Icon_minitimeSam 4 Déc - 23:44

http://www.armar.am/?p=57952

«Նրանք, ովքեր պայքարում են ազգային նպատակների համար, արդարամարտիկներ են»

Դեկտեմբեր 3, 2010թ. 15:28

azatamartikner ev  ardaramartikner  300-201022308-150x1501981 թվականին 4 հայ տղաներ Բեյրութից տարբեր ճանապարհներով կարողանում են հասնել Փարիզ: Նրանք իրենց հետ զենք-զինամթերք են տանում: Տղաները մտնում են ֆրանսիական հյուպատոսարան, 65 հոգու պատանդ վերցնում եւ ներկայացնում իրենց քաղաքական պահանջները` Արեւմտյան Հայաստանի ազատագրում եւ հատուցում, Արեւմտյան Հայաստանի հուշարձանների պահպանում եւ Թուրքիայի հայ, թուրք եւ քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակում: Բանակցություններ վարելուց հետո հայ տղաները ստանում են համաձայնություն, որ քաղաքական դատ կլինի: Համաձայնությունը ստանալուց հետո տղաները պատանդներին ազատ են արձակում, իսկ իրենք էլ հանձնվում ֆրանսիական անվտանգության ուժերին: Սա Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Վան գործողության» մասին պատմությունն է, որին երեկ «Արմատ» ակումբում անդրադարձավ «Հայերի դատը Փարիզում» գրքի հեղինակ Գրիգոր Ջանիկյանը: Երեկ գրքի շնորհանդեսն էր, գիրքը պատմում է նաեւ «Վան գործողության» մասին: Խոսելով դատավարությունից` Գրիգոր Ջանիկյանը պատմեց, որ Սողոմոն Թեհլերյանի դատից հետո նման դատ Եվրոպայում չէր եղել: Շնորհանդեսին ներկա էին «Վան գործողության» հրամանատար Վազգեն Սիսլյանը եւ մարտիկ Հակոբ Ջուլֆայանը:
«Հայերի դատը Փարիզում» գիրքը հրատարակվել է այս տարի, 500 օրինակով, մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: «Ամաչում եմ ասել, որ ավելի քան 10 տարի գիրքը չէր հրատարակվում, իսկ այն այսօր մեծ պահանջարկ ունի: Եթե կլինի մեկը, որը կուզենա գիրքը հրատարակել առանց որեւէ շահի, մենք ուրախ կլինենք»:
Գիրքը ներկայացնելուց հետո շնորհանդեսի մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին: «Ինչքանո՞վ են արդարացված ԱՍԱԼԱ-ի պայքարելու ձեւերն ու միջոցները» հարցին Վազգեն Սիսլյանը պատասխանեց. «Միջոցներն արդարացված են, նույնիսկ ամբողջ Եվրոպան այդպես որոշեց», իսկ Գրիգոր Ջանիկյանը հավելեց. «Նրանք, ովքեր պայքարում են ազգային նպատակների համար, արդարամարտիկներ են»:
Վերջում անդրադառնալով հայաստանյան խնդիրներինՙ Վազգեն Սիսլյանը նշեց, որ իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ ծանր պարտականություն ունեն կատարելու. «Այսօր Հայաստանում հացի փնտրտուքի խնդիր է: Մեր իշխանությունները, բացի իրենց անձնական շահի մասին մտածելուց, շատ-շատ անելիքներ ունեն»:
<Ազգ> օրաթերթ
ArmAr.am
Revenir en haut Aller en bas
 
azatamartikner ev ardaramartikner
Revenir en haut 
Page 1 sur 1

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: Arménie Occidentale-
Sauter vers: