Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
-43%
Le deal à ne pas rater :
PHILIPS – Machine à café dosette SENSEO Original HD6554/53 + 64 ...
39.99 € 69.99 €
Voir le deal

 

 Տեր-Օհանյանը հրաժարվում է Լուվրից

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

Տեր-Օհանյանը հրաժարվում է Լուվրից Empty
MessageSujet: Տեր-Օհանյանը հրաժարվում է Լուվրից   Տեր-Օհանյանը հրաժարվում է Լուվրից Icon_minitimeSam 2 Oct - 23:04

http://www.tert.am/am/news/2010/10/02/terohanyan2/

Լուվրյան ցուցահանդեսի շուրջ սկանդալը դեռևս շարունակվում է։
Չնայած ռուսական իշխանությունները Լուվրի ղեկավարության հետ բանակցություններից հետո ի վերջո թույլ են տվել հայազգի սկանդալային նկարիչ Ավդեյ Տեր–Օհանյանի «Ռադիկալ աբստրակցիոնիզմ» շարքի նկարների ցուցադրությունը Լուվրում, այդուհանդերձ, արվեստագետը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 14–ից հունվարի 15–ը Ֆրանսիայում Ռուսաստանի օրերի շրջանակում Լուվրում անցկացվելիք ցուցահանդեսին։
Երեկ Տեր-Օհանյանն իր բլոգում հայտարարություն է տեղադրել, որում հայտնել է, որ չի մասնակցի այդ ցուցահանդեսին, քանի դեռ չի լուծվել իր գործընկեր Օլեգ Մավրոմատիի հետ կապված խնդիրը։ Նշենք, որ ՌԴ քաղաքացի Մավրոմատին այժմ առանց փաստաթղթերի գտնվում է Բուլղարիայում. Սոֆիայի ռուսական հյուպատոսությունը հրաժարվում է երկարացնել նկարչի անձնագրի ժամկետը՝ պատճառաբանելով, որ նա հետախուզման մեջ է գտնվում։
Հիշեցնենք, որ Մավրոմատիի դեմ 2000թ. մեղադրանք է առաջադրվել կրոնական թշնամանք հրահրելու համար, քանի որ նա բեմականացումներից մեկում իրեն խաչին էր գամել։
2000–ից նա քաղաքական ապաստան է փնտրում արտասահմանում։
Հիշեցնենք, որ Տեր-Օհանյանը օրեր առաջ Լուվրի ցուցահանդեսի կուրատոր Բերնադակին ուղղված նամակում հայտնել էր, որ կմասնակցի այդ ցուցահանդեսին եթե 1. իր նկարները պաշտոնապես տարվեն Լուվր, 2. Ռուսաստանի ԱԳՆ-ն երկարացնի Օլեգ Մավրոմատիի անձնագրի ժամկետը։
Նրա առաջին պահանջը, փաստորեն, կատարվել է. նրա աշխատանքները կառավարության մակարդակով տարվել են Լուվր։ Տեր–Օհանյանը, սակայն, երեկ հայտնել է, որ դա իր համար էական չէ, իր համար առավել կարևոր է իր գործընկերոջ ճակատագիրը։ Նա մյուս նկարիչներին ևս կոչ է արել բոյկոտել այդ ցուցահանդեսը՝ հանուն Օլեգ Մավրոմատիի, քանի որ նրա կյանքին իրական վտանգ է սպառնում։
Օլեգը սպառնացել է, որ եթե իրեն փաստաթուղթ չտրամադրեն, վերջ կտա իր կյանքին. նա պատրաստվում է իր մահապատիժն իրականացնելու համար օնլայն շոու կազմակերպել, որն անվանել է «հրապարակային ազգային մահապատիժ»։
Նկարիչն ինքն իրեն կապելու է մի սարքի, որը նրան էլեկտրական հարված կհասցնի. ամեն անգամ, երբ ինտերնետից օգտվողները «կողմ» կքվեարկեն հրապարային մահապատժին։
Այդպիսով նկարիչը ցանկանում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել իշխանությունների անհոգի գործողություններից տուժած նկարիչների և այլ մարդկանց վրա։
Revenir en haut Aller en bas
 
Տեր-Օհանյանը հրաժարվում է Լուվրից
Revenir en haut 
Page 1 sur 1

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ART ET CULTURE :: Art et Culture-
Sauter vers: