| | SARDARAPAT | |
| | Auteur | Message |
---|
Hayk
Nombre de messages : 2 Date d'inscription : 30/10/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: SARDARAPAT Ven 30 Oct - 14:45 | |
| Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր "Սարդարապատ" բաժնում կհաղորդակցվեն մեկ-մեկու և ինձ հետ: Հայկ 30.10.09թ. | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Hayk
Nombre de messages : 2 Date d'inscription : 30/10/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Ven 30 Oct - 14:49 | |
| ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ
Արտաքուստ թվացող սովորական, շարքային մի իրադարձություն տեղի ունեցավ 2009թ. հոկտեմբերի 28-ին: ԼՂՀ Ազգային ժողովի նիստից հետո “ՀՅԴ-Շարժում-88” խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, առաջարկելով ԼՂՀ իրավապահ մարմիններին այսուհետ քրեական հետապնդում սկսել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հիմնավորելով, որ ազատագրված տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, հետևաբար զիջումներից խոսելը հակասահմանադրական քայլ է: Անկախ նրանից, թե այս հայտարարությունը երբ կդառնա ԼՂՀ ԱԺ-ում քննարկման նյութ և կստանա օրենքի ուժ, մի բան փաստ է, որ Արմեն Սարգսյանի շուրթերով տրվեց շատ հստակ պատասխան Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացում ընդգրկված բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին: Արմեն Սարգսյանի կատարած հայտարարությամբ արտահայտվեց Արցախի ժողովրդի վճռական կեցվածքն ու դիրքորոշումը, ուղղված այն անձանց ու երկրներին, որոնք փորձում են սակարկության դնել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը և սերունդների ապագան: Այս հայտարարությունով Սերժ Սարգսյանին ասվեց, թե որքան էլ նա դրսում խոսի, որ պատրաստ է ազատագրված յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին, ԼՂԻՄ-ի ինչ-որ կարգավիճակի և թղթի վրա ամրագրված, Արցախում բնակվող հայության ֆիզիկական անվտանգության ինչ-ինչ երաշխիքների դիմաց, Արցախի ազատության համար զոհված նահատակները, Արցախում բնակվող հայերը և իրենց զավակները դեմ են հայրենի հողի որևէ կորստի: Արտերկիր իր հերթական այցելությունից առաջ Սերժ Սարգսյանը փորձեց փարատել համանախագահող երկրների ղեկավարների կասկածներն առ այն, որ Արցախում բնակվող հայերը անհրաժեշտ պահին ընդդիմանալու են և վիժեցնելու են օտարների կողմից քայլ առ քայլ իրականացվող ոչ հայանպաստ ծրագիրը: Արցախում ղեկավարելով ինչ-որ զորավարժություն, հրավիրելով ինչ-որ խորհրդակցություն, նա արտաքին աշխարհին փորձեց ցույց տալ, որ այդտեղ ինքն է միակամ որոշումներ կայացնում, և որ Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը կատարելու է միմիայն իր հրամանները: Սին հույսեր: Շուկայական տրամաբանություն և շուկայական հաշվարկ: Ժողովուրդը հայրենիքը կորցնելու վտանգը զգում է ավելի շուտ, քան նրանք, ովքեր բռնազավթել են իշխանությունը սեփական ժողովրդից և կուրացել թալանած հարստության փայլից: Այսօր արդեն իսկ Սերժ Սարգսյանը և Արցախում բնակվող նրա մանկլավիկները փորձելու են կյանքի կոչել ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու գործընթացի քարոզչական մասը: Տարբեր տրամաչափի այսպես կոչված քաղաքական, մտավորական և շարքային խավերից, անձինք, որոնք իրենց կատարած մեծ ու փոքր հանցանքների, թալանով կուտակած հարստության պատճառով ծնկած են Հայաստանի իշխող ռեժիմի առաջ, փորձելու են Արցախում բնակվող մեր հայրենակիցներին համոզել, որ փոխզիջումը այլընտրանք չունի, և որ վաղ թե ուշ այդ տարածքները պետք է վերադարձվեն թշնամուն: Զգոնության և զգաստության կոչով դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին: Ձեզ փորձելու են մոլորեցնել, վախեցնել պատերազմի վերսկսումով, հրապարակավ այդ քարոզչությանը ընդդիմացողներին սպառնալ տարաբնույթ ձևերով: Որպեսզի ռեժիմի սկսած քարոզչական գործընթացը չհասնի այդ հանգրվանին, շատ է կարևորվում Արմեն Սարգսյանի կատարած քայլը և անհրաժեշտ է դավաճանական քայլերը վիժեցնելու համար նախահարձակ լինել և քարոզչական դաշտում “օձին խեղդել բնում”: Եվ այդժամ ղողանջելու են զանգերը: Այդպես եղավ 1988-ին, այդպես կլինի նաև հիմա: Որևէ անձ, որևէ ուժ ունակ չէ հաղթել մի ժողովրդի, եթե վերջինս չի ցանկանում պարտվել: Արցախյան Ազատամարտի տարիներին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է պատերազմելու և հաղթելու թվապես գերակշռող թշնամուն: Այդ պատերազմում հաղթած հայորդիները և արդեն հասու նրանց զավակներն այսօր վճռական են առավել քան երբևէ պաշտպանելու Հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողը և ներքին և արտաքին թշնամուց: Սարդարապատի հաղթական ոգին է թևածում հայոց Երկնակամարում: Տեր լինենք Ղևոնդ Ալիշանի իմաստուն պատվիրանին. “Թաղեցեալք լինիմք և ոչ խոնարհիմք” “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբ 30-ը հոկտեմբերի 2009 թվական Երևան | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | viola
![viola](https://2img.net/u/1312/54/20/99/avatars/30-95.jpg)
Nombre de messages : 502 Date d'inscription : 24/05/2007
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Dim 15 Nov - 13:47 | |
| http://forum.hayastan.com/index.php?showtopic=40823&pid=897420&st=0&#entry897420 | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Karin
![Karin](https://2img.net/u/1312/54/20/99/avatars/5-73.jpg)
Nombre de messages : 2663 Date d'inscription : 03/04/2007
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Mer 10 Mar - 0:47 | |
| | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Karin
![Karin](https://2img.net/u/1312/54/20/99/avatars/5-73.jpg)
Nombre de messages : 2663 Date d'inscription : 03/04/2007
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Ven 12 Mar - 8:56 | |
| | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Ven 2 Avr - 15:43 | |
| | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Sam 17 Avr - 12:40 | |
| «Սարդարապատ» շարժման կոչը «Սարդարապատ» շարժման առաջարկով է հանդես գալիս ուղղված բոլոր հայերին Հայաստանում և սփյուռքում - այս տարվանից սկսած նշել Հայոց Ցեղասպանության տարելիցը համահայկական Լռության Րոպեյով' ապրիլի 24-ին ժամը 19:15 րոպեին, ինչը խորհրդանշելու է 1915 թվականը: Կոչ ենք անում բոլոր հայերին ուղիղ ժամը 19:15 -ին մեկ րոպե կանգ առնել ու լռել այն վայրում ուր նրանք գտնվում են տվյալ պահին:
Դարձնենք սա մեր համազգային համերաշխության և պայքարի նշան:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ
http://7or.am/hy/news/2010-04-17/13241/ | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Mer 5 Mai - 23:49 | |
| | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Jeu 6 Mai - 0:05 | |
| Սույն թվականի 28.02.10-03.03.10 Վաշինգտոնում տեղի ունեցավ PFA–ի(Policy Forum Armenia) երկրորդ տարեկան համաժողովը «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» թեմայով։ Ստորև ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանի գրավոր զեկույցը ուղղված համաժողովի մասնակիցներին։ Հարգելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ: Ողջունում եմ ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին: Կարևորում եմ այս և նման տիպի ֆորումների կազմակերպումն ու անցկացումը, քանի որ այն անմիջականորեն նպաստելու է համահայկականության հենքի վրա մեր ազգային խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ մարդկային հասարակության առաջընթացի և զարգացման մեջ ունի առաքելություն` ինքնուրույն նպատակ և առանձնահատուկ ներդրում: Փորձեմ ներկայացնել հայ ազգի հարատևման համար անհրաժեշտ մեր մոտեցումները: Հոգու և նյութի ներդաշնակ զուգակցումը պետք է դառնա մարդկային համակեցության զարգացման հիմքը: Ուստի, մեր երկրում նման համակարգի կայացման միջոցով կարելի կլինի ստեղծել բնույթով ազգային, էությամբ համամարդկային պետական կառավարման համակարգ, որն էլ կարող է օրինակ ծառայել մնացյալ ազգերի ու ժողովուրդների համար։ Ամենևին ժամանակավրեպ չեմ համարում խոսել այդքան հավակնոտ նպատակի, այն իրականացնելու ծրագրերի մասին, որքան էլ որ դժգույն է այսօր մեր ներկան: Վերլուծելով հայության ներկա վիճակը, փնտրելով մեր ողբերգությունների բուն պատճառները կարող ենք արձանագրել, որ դրանք առաջին հերթին ներքին են և հետո, որպես մեր թույլ և խոցելի վիճակի հետևանք, արտաքին: Ժողովրդավարություն, ազատականություն, արդարականություն, անկախություն, պետականություն, մարդու իրավունքներ, ահա հակիրճ թվարկումն այն արժեքների, որոնք միջոցից վերածվել են նպատակի։ Մինչդեռ անկախությունն ընդամենը անհրաժեշտ միջոց է, պետությունը՝ լոկ կազմակերպման ձև, ժողովրդավարությունը` սոսկ կառավարման եղանակ է և ոչ նպատակ, ի տարբերություն իրական նպատակների և արժեքների՝ բարոյականության, մարդասիրության, ինքնատիպության պահպանման, կատարելագործման։ Մեր տարածաշրջանում տարատեսակ շահեր ունեցող կենտրոնները Հայաստանում գործող հասարակական, քաղաքական, կրոնական, բարեգործական և այլ կազմակերպությունների միջոցով քաղաքական զանազան ներարկումներ են իրականացնում: Կուսակցությունները, ուղղակի կամ միջնորդավորված, կառավարելի և վերահսկելի են հիշյալ կենտրոնների կամ նրանց կողմից կառավարվող «Հայաստանի իշխանություն» կոչվող խամաճիկային վարչախմբի կողմից: Ո՞րն է արտերկրի հայության ներդրումը Հայաստանի քաղաքական կյանքում, ինչպիսի՞ տեսք ունի այն։ 1991 թվականից իշխանությունները որդեգրեցին նաև այն վնասակար մոտեցումը, թե Հայաստանով պիտի զբաղվեն հայաստանցիները, իսկ արտերկրով` այնտեղ բնակվող հայերը: Այս մոտեցումը ժամանակի ընթացքում դարձավ կարծրատիպ, ինչը դժբախտաբար մինչ օրս շարունակվում է: Օր առաջ անհրաժեշտ է փշրել այդ կարծրատիպը ու հռչակել, որ յուրաքանչյուր հայ, ուր էլ որ նա բնակվի, իրավունք ու պարտականություն ունի զբաղվելու իր հայրենիքի ներքին անցուդարձով, ազգային խնդիրներով, որոնք ուղղակի կապ ունեն մեր երկրի ու ժողովրդի լինելիության հետ: Յուրաքանչյուր մտահոգ հայ մարդ թե’ Հայաստանում և թե’ արտերկրում պիտի ջանա գտնել այն առողջ ազգային միավորը հայրենիքում, որին օժանդակելով հնարավոր կլինի վերջ դնել այլոց կողմից, և Հայաստանի վարչախմբի ձեռքերով մեր երկրի ղեկավարումը: Ինչ վերաբերում է Հայաստան-արտերկիր տնտեսական կապերին, ապա կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել արտերկրից Հայաստան մտնող այն բարեսիրական կամ տնտեսական ներդրումների հոսքը, որոնք սնուցում են օրվա ռեժիմին, երկարաձգելով նրանց կործանարար իշխանությունը: Համոզված եմ, որ նոր զարթոնք ապրող հայ հասարակությունը, ի դեմս հայ երիտասարդության, թե’ Հայաստանում և թե’ արտերկրում փնտրում է նոր ազգային-քաղաքական գաղափարներ, ծրագրեր և առաջնորդներ: Առկա քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարել միայն այն քաղաքական ընտրանին, որն անկախ է օտարից, չի կառավարվում և ֆինանսավորվում նրա կողմից և ազգային շահը գերադասում է հատվածականից: Այժմ մեր անելիքներն ըստ առաջնահերթության. - հայ զինվորի կողմից այսօր հսկվող հայրենիքի մերօրյա սահմաններում հայոց պետականության կայացում, - արտերկրի հայությանը կազմակերպելու և Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները վերականգնելու նպատակով Արևմտյան Հայաստանի աքսոր կառավարության դրոշի ներքո արտերկրի հայության համախմբում, - վերոնշյալ երկու կառույցները համակարգող Համահայկական քաղաքական կառավարման համակարգի ձևավորում։ Կարծում եմ, որ այս ամենի իրականացման հիմքը պետք է դառնա պահի լրջության գիտակցումն ու սարդարապատյան անպարտելի ոգու վերահաստատումը յուրաքանչյուրիս մեջ։ “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլեան 28-02-2010
http://www.azadakrum.org/azatagrum/speeches/jiroyeluyt28feb10.html | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Mer 16 Juin - 22:49 | |
| ՀՐԱՎԵՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում
«Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում սույն թվականի հուլիսի 20-ից 25-ը կայանալիք վրանային ճամբարին: Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, զրույցներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին` sardarapatsharzhum@gmail.com, hsavzyan@gmail.com : | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Dikranagert
Nombre de messages : 834 Date d'inscription : 06/09/2009
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT Lun 21 Juin - 23:46 | |
| INVITATION AUX JEUNES INTELLECTUELS ARMENIENS
Un camp d’été en Artsakh – sur les territoires libérés
Le groupe d'initiative "Mouvement Sardarabad" et l'organisation "Avantoutyun" (tradition) qui opère en Artsakh, invitent les jeunes arménien/nes qui résident en Arménie et ailleurs de participer au camp d’été qui aura lieu du 20 au 25 juillet 2010, sur les terres libérées au prix du sang des guerriers.
Le camp d’été offrira aux jeunes la possibilité de se reposer et de profiter pleinement de leur séjour, sur cette partie libérée de notre Patrie. Il comprend des marches en pleine nature, et des discussions autour des thèmes comme, l'Arménie entre présent et l'avenir et sur l'Etat arménien. Ceux et celles qui veulent participer à ce camp d'été et avoir plus de renseignements, peuvent contacter aux n°s (+374 10)27 77 83, ou (+374 10) 52 81 11 et (+374 93)08 04 85, ou écrire aux adresses e-mails suivantes ; sardarapatsharzhum@gmail.com et hsavzyan@gmail.com | |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | Contenu sponsorisé
![SARDARAPAT Empty](https://2img.net/i/empty.gif) | Sujet: Re: SARDARAPAT ![SARDARAPAT Icon_minitime](https://2img.net/i/fa/icon_minitime.gif) | |
| |
| ![Aller en bas](https://2img.net/i/empty.gif) | | | SARDARAPAT | |
|
| Permission de ce forum: | Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
| |
| |
| |