Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le Deal du moment :
Jeux, jouets et Lego : le deuxième à ...
Voir le deal

 

 CHARLE AZNAVOUR

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

CHARLE AZNAVOUR Empty
MessageSujet: CHARLE AZNAVOUR   CHARLE AZNAVOUR Icon_minitimeMar 19 Mai - 18:11

ԹՄՄ «ԱԴԱՄԱՆԴԱԿՈՒՌ ԱՐԱՐԱՏԸ»` ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


«Այսօր մենք կգտնվինք Թեքեյան մշակութային միության հարկին տակ: Այս միությունը» ստեղծված է Վահան Թեքեյանի անունով, մարդ մը, որ ցեղասպանութենեն, Մեծ եղեռնեն փրկված էր հրաշքով, այնուհետեւ իր գործը եղավ երկար ժամանակ հայ որբերուն խնամք տանիլ, գուրգուրալ` Հունաստանի Կորֆու կղզիեն մինչեւ Կիպրոս եւ այլուր: Եվ այդ օրերուն, ինքը որ կկոչվի «բանաստեղծության իշխան», գրած է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնցմե մեկուն մեջ կըսե. «Այսուհետեւ ապրելու համար հացի, ջուրի, օդի նման/ Մենք պետք ունինք հպարտության»: Շառլ Ազնավուրը այդ հպարտությունը տվավ հայության: Սփյուռքի տարածքին 60-ական թվականներեն մինչեւ այսօր Շառլ Ազնավուրը մեր երիտասարդության հպարտություն տվավ` իր երգով, իր արվեստով, իր բանաստեղծությամբ, վերջապես իր բարեգործությամբ, նաեւ հայկական ցեղասպանության ճանաչումին մեջ իր կատարած անփոխարինելի դերով: Եվ այն ամենուն համար, որ ինքը մեզի տվավՙ այդ հպարտությունը, մենք կուզենք մեր երախտագիտությունը հայտնել այսօր, որուն պիտի միանա ամբողջ հայությունը, ինչու ոչՙ ամբողջ աշխարհը այս պահուն, մեզի հետ, այս սրահին մեջ»: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը` Հակոբ Ավետիքյանը այս խոսքերն ասաց երեկ Թեքեյան մշակութային միության սրահում, որ ասես միավորեց, միախառնեց այն նվիրական զգացումը, որ յուրաքանչյուր հայ, անջատ-անջատ ունի իր հոգում Շառլ Ազնավուրի հանդեպ:

Շառլ Ազնավուրը կրկին Հայաստանում է: Մայիսյան առավոտ-երեւանյան կիսապաղ օդ ու սպասում: Թեքեյան կենտրոնի սրահի տրամադրության մեջ` ներքին լարվածություն, մի տեսակ սարսուռ` ենթագիտակցական այն զգացումի, թե լավ երազի պես անորսալի, անբռնելի պահ է լինելու, եզակի հանդիպման` ներշնչանքի հորինվածքի պես ակնթարթային: Սրահում, ի՜նչ բարեբախտություն, կոկիկ հասարակություն է: Շառլ Ազնավուրի հետ տարիներ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի չկայացած հանդիպումը հիշեցի: Այս անգամ արդեն հնարավորություն` նրան տեսնելու, կարճատեւ, բայց կլինի: Հետո, երբ արդեն ավարտված կլինի, ու սպասման լարվածությունը կթուլանա, կունենաս մի բան, որ 30 րոպե առաջ չունեիր` պահի գեղեցկության լուսանկարը հոգուդ մեջ:

Սրահ մտավ Շառլ Ազնավուրը, որտեղ սպասում կար, սեր կար ու հավատ: Շրջապատվեց մարդկանցով: Բեմ չկար, աթոռներ ու հանդիսականներ նույնպես. Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները» զիլ դիմավորեցին իրենՙ վաղեմի ծանոթների պես. Փարիզում մտերմացել էին արդեն: Իսկ Թեքեյան մշակութային միությունը իր գործունեության շերտերում գնահատանքի մեջ լավագույն ընտրության արժեքը գիտի: Նա, իրապես կարող է գնահատել սակավ արժանավորներից ամենաարժանավորին: Շառլ Ազնավուրը հայ ժողովրդի այդ սակավ արժանավոր զավակն է, եւ որին «Թեքեյանը» առանձնահատուկ ընտրեց. Ռուբեն Միրզախանյանը նրան հանձնեց միության պատվաբեր «Ադամանդակուռ Արարատ»-ը:
Revenir en haut Aller en bas
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

CHARLE AZNAVOUR Empty
MessageSujet: Re: CHARLE AZNAVOUR   CHARLE AZNAVOUR Icon_minitimeMar 19 Mai - 18:13

Ամեն ինչ` այնքան պարզ, անմիջական, առանց սովորական հանդիսավորությունների, ու ներքին սարսուռ կար, ու ամեն ինչ գեղեցիկ էր, ինչպես ակնթարթը լույսի` հայացքում բեկված, ինչպես լռությունը սաղարթների մեջ ամփոփված:

«Հաջողությո՞ւնս: Ես միշտ սարսափել եմ դրա մասին խոսել` անպարկեշտ համարելով երգի «աստղի» կարգավիճակիս ընձեռած առավելությունների ու ճամփորդությունների փողհարումը մի աշխարհում, որ դեռ հեռու է արդար համարվելուց», գրում է Շ. Ազնավուրը «Անցած օրեր» իր հուշերում: Երեկ լուռ էր, սեւ ակնոցի տակից դիտում էր: Հակոբ Ավետիքյանը առաջարկեց մի քանի խոսք, հրաժարվեց` «Չեմ կրնար խոսիլ», հետո հումորով` «Ես ֆրանսերեն ալ չեմ կրնար խոսիլ»:«Շատ դժվար է խոսել: 1988-ին, երբ այդ աղետալի երկրաշարժը եղավ, ես Փարիզում էի եւ առավոտյան, թե ի՜նչ կատարեց Շառլ Ազնավուրի անունը, ոչ միայն Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում... Ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել այդ մեծ անվանը եւ ասել, որ ինքը յուրաքանչյուր հայի խիղճն է, յուրաքանչյուր հայի հպարտությունն է, յուրաքանչյուր հայի մարդասիրությունն է». մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նույնպես հուզված էր: Հետո Տիգրան Հեքեքյանն ասաց, որ իրենք սովորույթ ունեն ու ամեն անգամ մաեստրոյին մի ընծա են նվիրում, այս անգամ այդ նվերը Արթուր Շարաֆյանի «Դիմակով աղջիկը» կտավն էր: «Ինձ շատ չի նմանիր», կատակեց արտիստը:

Հետո արդեն շամպայնի բաժակները զրնգացին. «Քիչ մը կանուխ է», բաժակին նայելով դարձյալ կատակեց: Լռությունը շատ էր, եւ բառերն էլ աղքատ են երբեմն` զգացումի լարվածության դիմաց: Միակ իրարանցումը ֆոտոլրագրողներն էին ստեղծում: Պահը լուսանկարվում էր, արձանագրվում, լռում: Ու տեղին է գալիս, եւ` առանց ավելորդ բանաստեղծականության. «Կանգ ա՛ռ ակնթարթ, ի՜նչ չքնաղ ես դու»:

Արտիստը դրսում մի քանի րոպե եւս մնաց, ու դարձյալ լուսանկար: «Փոքրիկ երգիչները» վերեւից, պատուհանի առաջ շարված, ձեռքով հրաժեշտ էին տալիս: Շառլ Ազնավուրը հայացքը վերեւ բարձրացրեց. «Մեծցեր են, եկող տարի ավելի կմեծնան»: Մեքենան դանդաղ շարժվեց:

Առավոտը-ի՜նչ գեղեցիկ նրբանկար ստեղծեց` խորհրդավորի անդիպչելիությամբ: Այդպիսին են նրանքՙ մեծերը, այդպիսին է մեծ արտիստի, մեծ հոգու հմայքը: Եկավ զգույշ, լռեց խորհրդավոր, հմայեց:

«Մի կշտամբեք ինձ, թե չեք հասկացել դուք հոգին իմ խոր

Ուրի՜շ ցեղից եմ,

Թափառաշրջիկ դերասա՜ն եմ ես, աստվածաշնորհ:

Բեմում է միայն, որ ես ազատ եմ»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.azg.am/AM/print/2009051901
Revenir en haut Aller en bas
 
CHARLE AZNAVOUR
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Sharle Aznavour
» AZNAVOUR MET LE PAQUET
» : un malaise a empêché Aznavour d'assiter aux match

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ART ET CULTURE :: Art et Culture-
Sauter vers: