Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  FAQFAQ  RechercherRechercher  S'enregistrerS'enregistrer  MembresMembres  GroupesGroupes  ConnexionConnexion  

Partagez | 
 

 les djavakhkahays quittent leur pays

Voir le sujet précédent Voir le sujet suivant Aller en bas 
AuteurMessage
viola

avatar

Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

MessageSujet: les djavakhkahays quittent leur pays   Ven 12 Déc - 15:12

Սևակ Արծրունի. Ջավախքահայությունը լքում է իր հայրենիքը

azg.am 05/12/08

Նորաշենը ընդամենը մեկ դրսևորում է մի ամբողջ գործընթացի, որը սկսվել է Վրաստանի անկախացումից հետո և գնալով ահագնանում է: Անկախ Վրաստանի երեք նախագահներն էլ` Գամսախուրդիան, Շևարդնաձեն և այսօր Սաակաշվիլին, երկրի էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ գործում են նույն սցենարով և առաջնորդվում նույն սկզբունքներով` Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններից և ոչ մեկին չտալ որևէ քաղաքական կարգավիճակ, գործնականում նրանց համար ստեղծել ապրելու և զարգանալու համար անընդունելի պայմաններ` մղելով արտագաղթի և ուծացման:

Նորաշենն այդ քաղաքականության ոչ առաջին, ոչ էլ միակ դրսևորումն է: Վրաստանի անկախության տարիներին մի շարք եկեղեցիներ են պայթեցվել, գերեզմաններ քանդվել (հիշենք Խոջիվանքի գերեզմանատան ու Հավլաբարի Շամխորեցոց եկեղեցու ճակատագիրը): Նմանատիպ խնդիրներ ունի նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցին, որը ևս անարդյունք պայքարում է իրեն պատկանած տաճարները հետ ստանալու համար:

Իհարկե, չի կարելի ասել, թե այս երևույթի մասին չի խոսվում: Այսպես, 2007 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել վրաց իշխանություններին՝ վերադարձնել բռնագրավված և չգործող եկեղեցիները իրենց օրինական տերերին, Հայ եկեղեցու վիրահայոց թեմը և Վատիկանի դեսպանությունը պարբերաբար դիմումներ ու բողոքներ են հղում, Վրաստանում տարբեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ, մասնավորապես Ֆրանսիայի դեսպանությունը, եկեղեցիների խնդիրն ընդգրկել են վրաց իշխանությունների հետ իրենց բանակցությունների օրակարգում, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն է հայտարարություններ անում, ԱՄՆ պետքարտուղարությունն է իր զեկույցներում այս հարցն արծարծում և այլն...
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
viola

avatar

Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

MessageSujet: Re: les djavakhkahays quittent leur pays   Ven 12 Déc - 15:16

Մինչ օրս, սակայն, այս բոլոր դիմումները, միջնորդությունները և հանձնարարականները արժանացել են Վրաստանի իշխանությունների բացարձակ արհամարհանքին:



Իսկ ի՞նչ է կատարվում այսօր Ջավախքում:



Ջավախահայությունը լքում է իր հայրենիքը: Վրացական իշխանությունները հետևողականորեն իրականացնում են երկրամասի հայության ուծացման քաղաքականություն: Այդ քաղաքականության տարրերն են` հանրային կյանքի անխտիր բոլոր բնագավառներում, այդ թվում՝ դատարաններում, վարչական մարմիններում պաշտոնական գրագրության մեջ, բնակչության և իշխանական մարմինների հետ բոլոր շփումներում վրացերեն լեզվի հետևողական պարտադրում, Հայաստանի հետ Ջավախքի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կապերի նվազեցում, վրացերենը պարտադրող նորանոր օրենքների ընդունում, ազգային սկզբունքով և փոքրամասնության շահերը պաշտպանող քաղաքական կուսակցությունների ստեղծման արգելում, տեղում հայերենի հիմքի վրա բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծման փաստացի արգելում և այլն:



Ներկա դրությամբ բանտում են կամ արտագաղթել են ժողովրդին առաջնորդելու բնածին հատկություններով օժտված ջավախահայ մի շարք գործիչներ, որոնք իրենց սկզբունքներով հրաժարվեցին առևտուր անելուց: Եվ ընդհակառակը, Ջավախքում այսօր իրենց տեր են զգում ոչ սկզբունքային, սեփական հարստացման մասին մտածող, վարկաբեկված և ժողովրդից մերժված անձինք` հարմարվողներ, ենթարկվողներ, որոնք պատրաստ են հլու-հնազադ կատարել վրացական իշխանությունների ամեն մի հրաման, պատրաստ են կոտրել ժողովրդի ոգին, ծառայել որպես վրացական ուծացման քաղաքականության գործիք...



Բանտում հայտնված քաղաքական գործիչների մասին խոսելով նկատի ունեք Վահագն Չախալյանի՞ն:
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
viola

avatar

Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

MessageSujet: Re: les djavakhkahays quittent leur pays   Ven 12 Déc - 15:16

Այո, առաջին հերթին հենց նրան: 2008-ի հուլիսի 17-21-ը Ախալքալաքում չափազանց մութ և տարօրինակ հանգամանքներում տեղի ունեցած միջադեպերը` շրջանի ոստիկանապետի տան հարևանությամբ պայթյունը և ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանությունը, վրացական իշխանությունները օգտագործեցին որպես պատրվակ` Ջավախքում գործող և ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործունեությամբ հայտնի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի և անձամբ այդ կառույցի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:



Ձերբակալվեցին Վահագն Չախալյանը, նրա անչափահաս եղբայրը և հայրը: Սկզբնապես նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին «զենք-զինամթերքի ձեռքբերում» հոդվածով, սակայն հետագայում Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվեցին մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում ուղղակի ընկած է 2005-06 թթ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես` զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպումը:



Ո՞րն է Վահագն Չախալյանի ձերբակալման իրական պատճառը: Քաղաքական գործընթացից դուրս հանելով անջատողական, հեղափոխական և նմանատիպ արկածախնդրական բնույթի մոտեցումները` Վահագն Չախալյանը և նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» շարժումը Վրաստանի իշխանություններին զրկեցին Ջավախքի անջատողականության խաղաթուղթն աջուձախ շահարկելու հնարավորությունից: Այսինքն՝ Վահագն Չախալյանը ջավախահայությանն առաջարկեց իրավունքների համար պայքարելու իրատեսական և միջազգային հանրության համար ընդունելի միակ ձևը: Ահա այս այլընտրանքից, այլ ոչ թե պարբերաբար հնչող ինքնավարության վիրտուալ կոչերից են երկյուղում վրաց իշխանությունները:



Այսինքն՝ վրացական իշխանությունները պատրաստ չե՞ն երկխոսության:



Մինչ այսօր պատրաստ չէին: Սակայն տարածաշրջանային վերջին զարգացումները գուցե հանգեցնեն այս հարցում իրավիճակի փոփոխության: Բնականաբար Վրաստանը շարունակելու է կառչել Անկարա-Թբիլիսի-Բաքու քաղաքական առանցքից, բայց միաժամանակ նաև ստիպված է լինելու լուրջ քայլեր ձեռնարկել եվրոինտեգրման ուղղությամբ: Այդ գործընթացում ջավախահայության` որպես էթնիկ փոքրամասնության իրավունքները հարկավոր է դարձնել նախապայման: Այս առումով «Երկիր» միության անցած տարիների աշխատանքով ստեղծվել են արդեն անշրջանցելի իրողություններ:



Այսպես, «Երկիր» միության ջանքերի շնորհիվ 2007-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին ուղղված իր հանձնարարականներում ընդգրկեց Հայ առաքելական եկեղեցու գրանցման, Նորաշենի և այլ բռնագրավված եկեղեցիների վերադարձման խնդիրները: Շեշտելով փոքրամասնությունների քաղաքական ներկայացվածության ցածր մակարդակը, կոմիտեն պարտավորեցրեց Վրաստանին`



ա. դիտարկել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում և վարչարարության մեջ փոքրամասնություններին իրենց լեզուների օգտագործումը թույլ տալու հնարավորությունը.

http://www.azadakrum.org/azatagrum/interviews/azginter05dec08.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
Contenu sponsorisé




MessageSujet: Re: les djavakhkahays quittent leur pays   

Revenir en haut Aller en bas
 
les djavakhkahays quittent leur pays
Voir le sujet précédent Voir le sujet suivant Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Voici pourquoi les bretons sont chauvins de leur pays !
» Les kinra girls de Corolle en tenue de leur pays d'origine
» hors série du journal "L'Alsace Le Pays" sur les 25 ans du festival Bédéciné à Illzach
» [Ciné...] Alice au Pays des... cauchemars !!!
» joli sampler ....chez "Au pays des biscornus"

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: Djavakhk-
Sauter vers: