Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
-50%
Le deal à ne pas rater :
-50% Baskets Nike Dunk Low
64.99 € 129.99 €
Voir le deal

 

 Lettre ouvert AUX Djavakhktsi par Jirayr Sefilian

Aller en bas 
AuteurMessage
Van




Nombre de messages : 1458
Date d'inscription : 02/04/2007

Lettre ouvert AUX Djavakhktsi par Jirayr Sefilian Empty
MessageSujet: Lettre ouvert AUX Djavakhktsi par Jirayr Sefilian   Lettre ouvert AUX Djavakhktsi par Jirayr Sefilian Icon_minitimeLun 2 Avr - 19:11

Բաց նամակ ջավախահայությանը

Ախալքալաք. 02. Ապրիլի Ժիրայր ՍէՖիլյանը 02.04.2007 թ. ստորագրությամբ բաց նամակ է ուղարկել ջավախահայությանը, որը Ջավախք-ինֆոն ներկայացնում է ամբողջությամբ:

Սիրելի՛ ջավախքցիներ,

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները ծրագրել են այս տարի սկսել Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը: Հայ մարդիկ դեմ են այս նախագծին ոչ այն պատճառով, որ երկաթուղային հաղորդակցությունը շրջանցում է Հայաստանի հանրապետության տարածքը, այլ այն պատճառով, որ սա շատ վտանգավոր օղակ է Հայաստանը հյուսիսից շրջափակող պանթուրանական ծրագրերում: Այս հակահայ նախագծի հարվածն ուղղված է Ջավախքի սրտին: Նպատակն է հայաթափել այն և բնակեցնել օտար տարրերով, որոնք պետք է թափանցեն երկրամաս որպես շինարարներ և երկաթգիծը սպասարկողներ:

Ցավոք Հայաստանի կառավարությունը այդպես էլ չհասկացավ խնդրի բուն էությունը: Նա թեև դեմ էր արտահայտվում նոր երկաթգծի շինարարությանը, բայց միայն այն պատճառով, որպեսզի դրա փոխարեն գործարկվի յումրի-Կարսը և Հայաստանի բյուջեն էլ մի քանի ցենտի օգուտ ստանա պանթուրքական հաղորդակցությունից: Այնինչ խնդիրը առաջին հերթին քաղաքական է և մեր տարածաշրջանին սպառնում է ամբողջական թրքացմամբ` տնտեսական, մշակութային, քաղաքական, ժողովրդագրական իմաստով:

Ջավախքյան ազգային շարժման վերջին տարիների վերազարթոնքը հույս էր ներշնչում, որ համեմատաբար հեշտությամբ կհաջողվի կասեցնել թուրք-վրացական այս նախագիծը: Սակայն այս դեպքում էլ ազգային շահերին դավաճանող հայաստանյան վարչախումբը ոչ միայն չաջակցեց ջավախահայությանը, այլև ամեն կերպ փորձեց խափանել նրա պայքարը, հուսահատեցնել և զրկել թիկունքից, ձերբակալեց և արտաքսեց հակահայ նախագծի դեմ պայքարող գործիչ Վահագն Չախալյանին: Նման վարքագիծ են դրսևորում նաև վրացական պետությանը ծառայող տեղացի չինովնիկները:

Սակայն ես համոզված եմ, որ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցները շատ լավ են գիտակցում ոչ միայն երկրամասի, այլև ամբողջ հայության գխին կախված սպառնալիքը և իրենց մեջ ուժ կգտնեն խափանելու հակահայ այս նախագիծը: Վստահ եմ, որ վճռական պահին նրանք կունենան նաև համայն հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության աջակցությունը: Ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել հայ ժողովրդի ազատատենչ կամքը: Ուրեմն չվհատվենք և պաշտպանենք մեր երկիրը թրքական շրջափակման աճող սպառնալիքից:

Ժիրայր Սէ‎ֆիլյան
02.04.2007 թ.
Revenir en haut Aller en bas
 
Lettre ouvert AUX Djavakhktsi par Jirayr Sefilian
Revenir en haut 
Page 1 sur 1

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: Djavakhk-
Sauter vers: