Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  FAQFAQ  RechercherRechercher  S'enregistrerS'enregistrer  MembresMembres  GroupesGroupes  ConnexionConnexion  

Partagez | 
 

 BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT

Voir le sujet précédent Voir le sujet suivant Aller en bas 
AuteurMessage
Karin

avatar

Nombre de messages : 2654
Date d'inscription : 03/04/2007

MessageSujet: BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT    Ven 25 Juil - 1:07

ԽՄԲԱԳՐԻ ԱՆԿՅՈՒՆ

ԱՎԵՏԻՍԻ-ի ընթերցողները, հավանաբար, զարմացած են, թե ինչ է տեղի ունենում Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության /ԱՀՎԿ/ ներսում: Որոշ շրջանակներ այդ ամենը փորձում են ներկայացնել որպես երկու անձնավորությունների` արտգործնախարար Արամ Մկրտչյանի և Ազգային Ժողովի նախագահ Արմենակ Աբրահամյանի միջև անհամաձայնության, աշխատանքային մի շարք հարցերում անհամատեղելիության արդյունք, որը բերեց նախ ԱԽ նախագահի ինքնուրույն, կարելի է ասել` դիկտատորական տիպի հրամանագրին` Արամ Մկրտչյանին ԱԳ նախարարի պարտականություններից ազատելու, ապա և Արամ Մկրտչյանի և կառավարության մի շարք անդամների, ԱՀՎԿ-ի աշխատակիցների ոչ պակաս խիստ պատասխանին, որոնք հրապարակվել են ԱՎԵՏԻՍ-ի պաշտոնական բաժնում:Սակայն, ըստ իմ կողմից խնդրի ուսումնասիրության, դա ամենևին էլ երկու անձանց միջև նկրտումների պայքար չէր:

Հենց պաշտոնական կայքը լույս ընծայվեց, միանգամից դուրս ցցվեցին կազմակերպության ներսի թերությունները: Արևմտյան Հայաստանի պահանջատիրության հարցում հայությունը կանգնած է մի այնպիսի իրավիճակի առջև, երբ կազմակերպությունը, անցնելով զարգացման որոշակի փուլ, պետք է իր կադրային, գաղափարական ու նյութական ուժերը ի մի հավաքի, կարգավորի, թափ հավաքի առաջ գնալու ընդդեմ բարդագույն մարտահրավերների:

Վերջին ամիսներին, երբ Փարիզում տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրությունները, ապա և Վտարանդի կառավարության հռչակումը, պարզ դարձավ, որ որոշ մարդիկ, որոնք ղեկավար կազմում կարևոր դիրքեր գրավեցին, իրենց մտածելակերպով, զարգացվածության աստիճանով, բնավորության գծերով չեն համապատասխանում իրենց գրաված դիրքին և խոչընդոտում են ազգային կարևոր ծրագրերի իրականացմանը:

Այսպես, իմ նախաձեռնությամբ և Վտարանդի կառավարության, Ազգային Խորհրդի հավանության պայմաններում ստեղծվեց ԱՀՎԿ ԱՎԵՏԻՍ լրատվական-վերլուծական պաշտոնական կայքը: Սակայն, ԱԽ նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը այն ընդունեցին քար լռությամբ: Նյութական օժանդակությունը մի կողմ թողնենք, սակայն նրանք կարո”ղ էին երկու խոսք ասել, թեկուզ շնորհավորել. Կայքի հայերեն տարբերակի բացումը:

Ի վերջո, մեր հիմնական նպատակներից է նախ թուրքերեն տարբերակի ստեղծումը, որի միջոցով իրականացնենք Արևմտյան Հայաստանի նահանգներում ու ողջ Թուրքիայում ապրող ծպտյալ կամ թաքնված հայության հսկա զանգվածը` դեպի հայ ազգային ու էթնիկ արմատներին բերելը: Ի վերջո, այս խնդրում հաջողությունը կարող է լուծել ԱՀ-ում հայկական պետականության վերականգնման խնդիրը:

Այս մի քանի ամիսներին ես առնչվել եմ միայն Արմենակ Աբրահամյանի ու Տիգրան Փաշաբեզյանի հետ: Արամ Մկրտչյանին երբևէ չեմ հանդիպել, ու կապ ունեմ միայն վիրտուալ միջոցներով: Իմ ժուռնալիստի ու հրապարակախոսի կարողություններով մի քանի անգամ փորձել եմ զանազան լրատվամիջոցներում պաշտապանել ԱՀՎԿ և նրա անդամների շահերն ու գաղափարները:

Լուրջ խնդիր էր Երևանում ԱՀՎԿ ներկայացչության բացումը: ԱՀՎԿ Արդարադատության նախարար, Գլենդելում բնակվող Սուրեն Ղազարյանը երևանյան իր երհարկանի առանձնատունը սիրով տրամադրեց այս գործին: Եթե վարչապետը սկզբից հավանություն տվեց այս ծրագրին, ապա Արմենակ Աբրահամյանը առանց հիմնավորման, կտրականապես մերժեց այն, հրաժարվելով տեսնել շինությունը և որոշումով հաստատելու այն: Ներկայացչությունն անհրաժեշտ է դիվանագիտական կապեր հաստատելու երևանյան դեսպանությունների, պետական ու հասարակական կառույցների հետ, ԱՀ քաղաքացիություն շնորհելու 1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացված եղեռնի զոհերի ժառանգորդներին: Թվում էր, թե պետության գլուխն ու վարչապետը սիրով կընդունեն այս ծրագիրը: Սակայն, անհասկանալի և անընդունելի է նրանց այս պահվածքը: Արմենակ Աբրահամյանը հաճախ է նյարդայնանում, երբ արահայտում են ՍՓՅՈՒՌՔ բառը: Նա արգելել է իր ներկայությամբ այդ խորհրդանշող արտահայտությունը, առաջարկելով դրա փոխարեն օգտագործել Արտերկիր հասկացությունը: Անվիճելի է, որ դրանք իրար համարժեք չեն, քանի որ տարբեր հասկացություններ են: Իսկ ՍՅՈՒՌՔ-ը հայության համար գաղափարախոսություն է: Արմենակ Աբրահամյանը Արևմտյան Հայաստանի մասին հաճախ է խոսում բնիկ ժողովուրդների` քրդերի, թուրքերի, հույների, ասորիների ու հայերի իրավունքների մասին… Նա արգելում է իր ներկայությամբ խոսել Վիլսոնյան Իրավարար վճռի, նրա կենսագործման մասին: Հաճախ է ներկայանում որպես Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայկական բանակի հոգեբանական պատրաստման ուղղությամբ կարկառուն գործիչ, որը չի համապատասխանում իրականությանը: Իսկ Ազգային լեգիոնի ստեղծման` նրա հաճախակի դարձած ելույթները, իրական հիմք չունեն և խանգարում են ազգային որոշ նախաձեռնությունների:

Օրերս Արմենակ Աբրահամյանը “Նոյան Տապան” գործակալությունում մամուլի ասուլիս հրավիրեց: Լրագրողները այդպես էլ ոչինչ չհասկացան նրա ելույթից (17 հուլիս, 2014, “Հրապարակ”) : Նա չպատասխանեց նրանց ոչ մի հարցի: Դրա պատճառը ոչ միայն հայերենի չիմացությունն էր, այլև բացարձակ անտեղյակությունն ու անկարողությունը, իր գրաված դիրքին անհամապատասխանությունը: Վերջին վեց ամիսներին նա Արամ Մկրտչյանի հետ խզել էր նաև վիրտուալ միջոցներով կապը, որի արդյունքում առաջանում էին լուրջ դժվարություններ:

Ինչ վերաբերում է վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին, ապա նա շատ ավելի զարգացած է, համարվում է շատ գաղափարների, մշակումների հեղինակը, սակայն լավ չի պատկերացնում գործադիր մարմնի պարտականությունները: Գաղտնիք ասած չեմ լինի, եթե նշեմ, որ նա ցերեկները քնում է, գիշերները արթնանում ու հոդվածներ գրում, որով էլ հիմնականում սահմանափակվում է նրա աշխատանքը: Նա ամբողջովին ԱԽ նախագահ Արմենակի կամակատարն է ու ինքնուրույն ոչ մի հարց չի լուծում:

Հիմնականում սրանք են պատճառները, որ ԱՀՎԿ մի խումբ անդամներ որոշեցին վիրտուալ կապով կառավարության Արտահերթ նիստ հրավիրել և կատարել այդ հանդուգն ու իրավիճակից ելք որոնող քայլը` ԱնվստահությունհայտնելԱՀՊետությանԳլխին՝Ա.Աբրահամյանին և ՎԿվարչապետին, դադարեցնելԱՀԱԽնախագահիհետաշխատանքայինհարաբերությունները:

ԱՎԵՏԻԱ կայքի միջոցով ցանկացողները կարող են մասնակցել այս խնդրի շուրջ քննարկումներին, մի պայմանով, որ վիրավորական արտահայտություններ թույլ չտան այս կամ այն գործչի հասցեին:

Բակուր Կարապետյան




Rien qu'à sa gueule on voit qu'il est grave malade, on est bien content que notre argent ne va pas engraissé ces enculés, merci Mr le Président!
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
Dikranagert



Nombre de messages : 834
Date d'inscription : 06/09/2009

MessageSujet: Re: BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT    Ven 1 Aoû - 18:51

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ, Բակուր Կարապետյան

2014-07-02-12.14Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության նախկին վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, կարգադրել է ԱՀՎԿ լրատվության պատասխանատու, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանին ազատել զբաղեցրած պաշտոնից ու փակել “Ավետիս”  լրատվա-վերլուծական պաշտոնական կայքը: Շատերը վստահորեն կարող են ասել, որ Տիգրան Փաշաբեզյանի նոր “կառավարությունը” իր ողջ կազմով չի կատարում “Ավետիս” կայքի աշխատանքի գետ մեկ տոկոսը: Առայժմ լույս է տեսնում միայն կայքի հայերեն տարբերակը: Պատրատվում ենք թողարկել կայքի թուրքերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակները: Դա ազգային լուրջ ծրագիր է իր մեջ ներառում, որից հեռու են Տիգրան Փաշաբեզյանն ու պետության… գլուխը: Ըստ երևույթին, Տիգրան Փաշաբեզյանին դուր չի եկել իմ այն նկատողությունը, որ ինքը, որպես ԱՀՎԿ վարչապետ,  սովորաբար ցերեկները քնում է, արթնանում է գիշերը ու սկսում է հոդվածներ գրել: Բայց մի”թե գործադիր մարմնի ղեկավարի գործը հոդվածներ ու սրան-նրան հեռացնելու մասին հրամաններ գրելն է: Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Թիարի /Արմենակ/ Աբրահամյանին, ապա Փարիզի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը իրեն “ազատամարտիկ” է հայտարարել, հիմք ընդունելով ժամանակին Լեոնիդ Ազգալդյանի հետ ծանոթ լինելն ու Արցախ այցելությունը: Ես ողջ հակամարտության ընթացքում /1988-1994 թթ./ թեժ կետերում ու առաջին գծերում հարյուրավոր ռեպորտաժներ եմ պատրաստել, բայց երբեք ինձ ազատամարտիկ չեմ կոչել, քանի որ իմ զենքը գրչն էր ու տեսախցիկը: Ու հայտարարում է, թե ինքը Հայոց բանակի հոգեբանական պատրաստվածության խնդրում կարևոր դերակատարում է ունեցել, սուտ է: Այդ ամենի վրա էլ կեղծ լուրեր տարածել Հայոց լեգեոնի հիմնման ու Քեսաբի ազատագրման մասին, չի կարելի: Նա ամեն կերպ ձգձգում էր Երևանում, Լոնդոնում, Բեյրութում ԱՀՎԿ ներկայացչություններ բացելու խնդիրը: Դեմ էր պաշտոնական թերթ-կայքի բացմանը: Նա, որպես պետության գլուխ, արգելել է իր ներկայությամ արտահայտել ՍՓՅՈՒՌՔ բառը, որի թոխարեն առաջարկել է ԱՐՏԵՐԿԻՐ արտահայտությունը: Իսկ Սյուռք հասկացությունը հայոց համար մի ամբողջ գաղափարախոսություն է: Թ.Աբրահամյանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի 1920 թ. Իրավարար վճռիռը Հայոց պահանջատիրութան խնդրում օգտագործելուն: Նրա կամակատարները ասում են. դե, եթե պետության գլուն ասում է, ինչ կարող ես անել: Անշուշտ, հայտնի է դարձել, թե իրականում որտեղից է կառավարվում, ստանում ԱՀՎԿ-ի գործունեությանը ամեն կերպ խոչընդոտելու հրահանգները: Եվ ահա արդյունքը այս պառակտումն է: Վերջերս “Պետության գլուխ” Թիարի Աբրահամյանը “Նոյան տապան” գործակալությունում մամուլի ասուլիս հրավիրեց և փայլեց իր ողջ անգրագիտությամբ, քաղաքական տհասությամբ: Լրագրողները ապշահար էին: Այդ մասին ռեպորտաժ գրեց “Հրապարակ” թերթը /17 հուլիս, 2014 թ./: Ու ես դիմում եմ ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորներին, Ազգային Խորհրդի նիստերի մասնակիցներին. Ինչո”ւ եք թույլ ու անկարող նախագահ ընտրել, դա ձեզ ի”նչ է տալիս: Վերջապես, հայ ժողովուրդը պետք է զարթնի նիրհից ու իրեն այսուհետ համարժեք և ունակ ղեկավարներ ընտրի: Իսկ այն մարդիկ, որոնք հոգով և սևտով կապվախ են Արևմտյան Հայաստանի պահանջատիրության իրականացման գաղափարների հետ, կարող են միանալ ԱՀՎ Նոր Կառավարությանը, որտեղ գործելու լայն հնարավորություններ կան:

Մեր այսօրվա խնդիրը ոչ թե մեր մտավոր ուժերը ծվատելն է, այլև առողջ կարողությունները ի մի բերելը, հզորանալն ու Հայոց պահանջատիրության իրականացմանը տեր կանգնելը:

Բակուր Կարապետյան

Quand on vous dit que les services turcs ont des réseaux en notre sein, en voilà la preuve!
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
Karin

avatar

Nombre de messages : 2654
Date d'inscription : 03/04/2007

MessageSujet: Re: BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT    Sam 15 Nov - 10:35

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
Karin

avatar

Nombre de messages : 2654
Date d'inscription : 03/04/2007

MessageSujet: Re: BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT    Sam 15 Nov - 10:37

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
Contenu sponsorisé




MessageSujet: Re: BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT    

Revenir en haut Aller en bas
 
BAKOUR KARAPETYAN INSULTE LE PRESIDENT
Voir le sujet précédent Voir le sujet suivant Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Le president Omar Bongo est décédé
» POUR UN PRESIDENT ELU AU SUFFRAGE INDIRECTE EN RDC.
» QUE PENSEZ VOUS DU PRESIDENT CHAVEZ QUI VEUT COUPER LES ROBINETS DE SON PETROLE AUX EUROPEENS SUITE A LEURS POLITIQUES D' IMMIGRATIONS
» LE PROBLEME DE LA NATIONALITE DU PRESIDENT
» KENGO WA DONDO, PRESIDENT DE LA RDC PENDANT LA TRANSITION LE 6 DECEMBRE 2011

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: Arménie Occidentale-
Sauter vers: