Western Armenia Forum
Vous souhaitez réagir à ce message ? Créez un compte en quelques clics ou connectez-vous pour continuer.

Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  RechercherRechercher  Dernières imagesDernières images  S'enregistrerS'enregistrer  ConnexionConnexion  
Le deal à ne pas rater :
Funko POP! Jumbo One Piece Kaido Dragon Form : où l’acheter ?
Voir le deal

 

 «Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է

Aller en bas 
AuteurMessage
viola

viola


Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

«Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է Empty
MessageSujet: «Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է   «Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է Icon_minitimeLun 1 Nov - 0:45

http://www.armar.am/?p=56891
Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի կազմակերպած մշակութային երեկոն, որի ընթացքում ներկայացվեց սցենարիստ, ռեժիսյոր, ՙԽնուս՚ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Եդեմի պարտեզը» ֆիլմը:
5 տարի առաջ ստեղծվեց Խնուս մշակութային հիմնադրամը: «Այն ժողովուրդը, որը չունի պատմական հիշողություն, չի կարող հարատևել». առաջնորդվելով այս նշանաբանով խնուսցիները հինգ տարիների ընթացքում հասցրել են իրականացնել բազմաթիվ ազգանպաստ ծրագրեր:
Նախ հրատարակվեց հայրենի երկրի` Խնուս գավառի պատմական քարտեզը: Այնուհետ, Հիմնադրամի ջանքերով հրատարակվեց Սամվելի Մհերյանի «ՙՄենավոր բազե» պատմավիպական աշխատությունը, որը ներկայացնում է Խնուս գավառի պատմությունը 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկզբը: Աշխատության հիմքում պատմական փաստեր են, իրողություններ. Ի դեպ, աշխատության շնորհանդեսը տեղի ունեցավ նաև Մոսկվայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայ համայնքներում:
Շուտով գիրքը կներկայանա նաև օտարազգի ընթերցողին:
Հիմնադրամի կողմից հրատարակման է պատրաստվում նաև Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի ամբողջական պատմությունը աշխատությունը: Այդ պատմական աշխատության հեղինակներն են պատմագիտության դոկտոր, ծագումով խնուսցի Աշոտ Ներսիսյանը և «Խնուս» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Որ կարոտի սպասումը իրականություն դառնա
«Մեր նպատակն է հայության մեջ սեր արթնացնել մեր պատմական հայրենիքի նկատմամբ, միաժամանակ հիշեցնել, որ մեր պապերի երկիրը կորուսյալ չէ, ու պետք է անպայման վերադարձվի իրական տերերին», -ասում է Էդիկ Մինասյանը: Պատմաբանը համոզված է, որ այդ բարդ ու դժվարին ճանապարհին իրականացվող քայլերից մեկն էլ պատմական հիշողության արթնացումն է: ՙԻսկ հիշողություն կարելի է արթնացնել միայն նման միջոցառումներով, որի լավագույն օրինակը Սամվել Մհերյանի «Եդեմական պարտեզ» ֆիլմի ստեղծումն ու ցուցադրումն է»:
«Ես եղել եմ իմ հայրենի Խնուսում, ու ցավով պետք է ասեմ, որ երբեմնի հայաբնակ Խնուսն այսօր դարձել է քրդաբնակ: Իսկ քրդերը փորձում են չվերհիշել, խուսափում են հայերի` այդ հողերի իրական տերերի մասին հիշողություններից, ու ներկայացնում են, թե Խնուսն իրենց հողն է, իրենց հայրենիքը: Մենք պետք է հաճախակի նման միջոցառումներ կազմակերպենք, որը միտված է հայության նոր սերնդի մեջ հայրենիքի վերադարձի գաղափարի արթնացմանը, որպեսզի կարոտի սպասումը մի օր իրականություն դառնա»:
«Եկել է մեր բոլոր իրավունքների իրականացման պահը»
Մշակութային երեկոյի հյուրն էր Ֆրանսիայից ժամանած Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն իր խոսքում նախ բարձր գնահատանքի արժանացրեց Սամվել Մհերյանի կատարված աշխատանքը: Ապա անդրադառնալով Արևմտյան Հայաստանի խնդրին նկատեց. «Որքան էլ հայությունը դժվարին ժամանակներ ապրի, միևնույն է, միշտ պետք է իր սրտում պահի սերն առ իր հայրենիքը` Արևմտյան Հայաստանը, քանի որ միայն այդ դեպքում կարող է գոյատևել արևմտյահայությունը: Արևմտյան Հայաստանը ոչ միայն հիշատակ է, ոչ միայն երազ է ու միտք, Արևմտյան Հայաստանը աղբյուր է, որի համը, քացրությունը մենք գիտենք, ու գիտենք ոչ միայն հոգեպես…
Ժամանակն է, որ մենք մեկ բռունցք դառնանք ու հայտարարենք, որ եկել է մեր բոլոր իրավունքների իրականացման պահը>,- իր ելույթը եզրափակեց Արմենակ Աբրահամյանը»:
Ապա առաջարկեց, Սամվել Մհերյանին մասնակցել Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի երրորդ համագումարին, որ տեղի կունենա նոյեմբերի 27-28-ը Ֆրանսիայում:
«Խնուս» մշակութային հիմնադրամի գործունեության 5-րդ տարելիցի առիթով.
պատվավոր անդամի կոչում շնորհվեց Արևմտյան Հայաստանի Հայերի խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանին և Հայրենակցական միությունների խորհրդի ատենապետ Ժոզեֆ Ավետիսյանին:
Մեր հայրենիքը կորուսյալ չէ
Ժոզեֆ Ավետիսյանը ողջունելով Սամվել Մհերյանի ազգանվեր աշխատանքը, նկատեց, թե այն նաև մեծ համարձակություն էր պահանջում. «Հայտնվել Խնուսի դաշտում և ու օր ու գիշեր աշխատել, նկարել հայերնիքը… դա մեծ համարձակություն է, ու մեծ արժեք ունի մեզ համար»:
Վերջինս իր ելույթում նշեց, որ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ իր բնօրրանը, քանզի նման պատգամ է ստացել իր հայրերից:
«Ես Եդեսիացի եմ. շրջել եմ գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: 2003-ին Մալաթիայում էի, ծանոթացա մի ոչ հայազգի երիտասարդի հետ: Մտերմացել էինք: Նա ոտքը ամուր խփեց գետնին ու ասաց, այս հողը ձերն է, դուք եք այստեղ, բայց դուք պետք է մտածեք ապագայի մասին, դուք այն պետք է նվաճեք ամեն օր… Ուրեմն, մեր հայրենիքը կորուսյալ չէ»:
« Ֆիլմի նկարահանումը մենք կատարեցինք ամենայն սիրով ու նվիրվածությամբ», -ասում է «Եդեմի պարտեզ» ֆիլմի սցենարիստ, ռեժիսյոր, «Խնուս»
հայրենակցական հիմնադրամի տնօրեն, Սամվել Մհերյանը: Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ իրեն ու իր ընկերներին հաջողվել է հայրենի Խնուսում գտնել հայրենի տունը. «Եվ դա մեզ մեծ ուժ է տվել, որ էլ ավելի ջերմեռանդորեն գործենք այն շարժման մեջ, որի ստեղծումը նախաձեռնեցինք դեռ հինգ տարի առաջ: Մեր նպատակներն ուղղված են մեզ համար թանկ արժեքները հետ բերելուն»:
Իսկ նման երազանք ունենալու համար, Սամվելի համոզմամբ, մեր հիմքերն այսօր շատ ամուր ու պինդ են, քանզի այն հույսը, որ. «Մենք փայփայում ենք դեպի հաղթանակ` ազնիվ ու մաքուր ակունքներից է բխում»:
«Մեր գործն արդար է, իսկ հաղթանակը վերջին հաշվով ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆՆ է»:
Մշակութային երեկոն ավարտվեց «Եդեմի պարտեզ» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:
Տեղեկություններ Արևմտյան Հայաստանի Խնուս Գավառի մասին.
Քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի էրզրումի գավառի Խնուսի գավառակում, վերջինիս կենտրոնը: Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե: Համարվել է նաև ավան կամ բերդ: Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուս գետի ափին, Բյուրակնյան լեռների արևելյան ստորոտում:
1800—1830-ական թթ Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) հայեր էին, 1830—1850–ական թթ՝ 6000 մարդու, որից 3000-ը՝ հայեր: Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է: 1909 թ. 900 տնից հայկական էր միայն 325 տունը (2163 բնակիչով): 1914 թ. Խնուսի 8000 բնակիչներից հայեր էին միայն 2000-ը:
1915 թ Մեծ Եղեռնի հետևանքով բնաջնջվեց Խնուսի հայ բնակչությունը : 1915 թ մայիսին թուրքերը Խնուսից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորականների: 1916 թ այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ: 1918 թ ռուսական նահանջող զորքերի հետ Արևելյան Հայաստան գաղթեցին Խնուսի վերջին հայ բնակիչները:
Խնուսցիները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհեստագործությամբ և առևտրով: Խնուսը բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը, ձախում` Ժամու թաղը, Խայպաշին և Պալու քիթը: Դեռևս 13—րդ դարում Խնուսը եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Խոյ-Վան-Բերկրի-Մանազկերտ-Էրզրում-Բաբերդ-Տրապիզոն ճանապարհին: Այստեղ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցիչներով: Խնուսի ամենանշանավոր կառույց-հնությունը բերդն է: Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կար նաև շուկա և մզկիթ:
ArmAr.am
Revenir en haut Aller en bas
 
«Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է
Revenir en haut 
Page 1 sur 1
 Sujets similaires
-
» Սկսվեց. Պատերազմ Թուրքիայի դե՞մ
» Կարմիր բերետի առաքելությունը
» Մի կողմից տուն են կանչում, մյուս կողմից....
» Տեր-Օհանյանը հրաժարվում է Լուվրից
» Տարբեր Երկրների պատշարներ միացեք

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: ACTUALITES :: République d’Arménie-
Sauter vers: