Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  FAQFAQ  RechercherRechercher  S'enregistrerS'enregistrer  MembresMembres  GroupesGroupes  ConnexionConnexion  

Partagez | 
 

 Attention : la réforme de législation d'école en RA

Voir le sujet précédent Voir le sujet suivant Aller en bas 
Aller à la page : Précédent  1, 2
AuteurMessage
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Ven 18 Juin - 18:31

Օտարալեզու դպրոցների բացումը թույլատրող օրինագծի դեմ բողոքի համերգը հետաձգվում է
Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծի դեմ բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ: 10-ը հունիսի, 2010թ.
18.06.2010


Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը թույլատրող օրինագծի դեմ շաբաթ օրը նախատեսված համերաշխության համերգը չի կայանա։ Ուրբաթ օրը այս մասին հայտարարեցին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամները։

Հունիսի 19-ի երեկոյան Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տասնյակից ավելի երգիչների մասնակցությամբ կայանալիք համերգի մասին իրազեկման գործընթացում նախաձեռնող խումբը խոչընդոտների է հանդիպել։

Քաղաքապետարանը քննարկել է համերգի իրականացման մասին խմբի իրազեկումը եւ պահանջել է իրազեկմանը կից փաստաթուղթ ներկայացնել Երեւանի Կենտրոն թաղապետարանի սանմաքրմամբ զբաղվող «Մաքրություն» ընկերությունից այն մասին, որ այդ ընկերությունը պարտավորություն է ստանձնում համերգից հետո մաքրել տարածքը։

«Թաղապետի տեղակալի հետ հանդիպումից հետո, երբ նա տեղեկացավ միջոցառման բովանդակությանը, սկսեցին խոչընդոտները», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Արայիկ Հարությունյանը։ - «Մի քանի ժամ հետո այդ սանմաքրման ազմակերպության ներկայացուցիչը մեզ հայտնում է, որ եթե դուք նույնիսկ 500 հազար դրամ վճարեք, մենք չենք տրամադրելու այդ թուղթը», - պատմեց Հարությունյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը պնդում է, որ քաղաքապետարանի գործողություններն ու պայմանագիր ներկայացնելու պահանջն ապօրինի են։

«Հավաքներ, ժողովներ, երթեր անցկացնելու մասին օրենքի մեջ չկա պահանջ, որ նման փաստաթուղթ պետք է ներկայացնի իրազեկողը», - ընդգծեց փաստաբանը։

«Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած վիճահարույց փոփոխությունների փաթեթը, որով հնարավոր է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը, դժգոհության ալիք է հարուցել հանրության շրջանում։


Հասմիկ Սմբատյան

http://www.azatutyun.am/content/article/2075646.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Lun 21 Juin - 12:39

Ոչ օտարալեզու դպրոցներին ՀՀ-ում

Հաղորդման հիւրը` քաղաքական գիտութիւնների դոկտոր Արմէն Այվազեանը, ներկայացնում է, թէ ինչու է օտարալեզու դպրոցների օրինականացումը վտանգում մեր երկրի ազգային անվտանգութիւնը:
http://vem.am/play_shows.php?shows_id=1586




Dernière édition par tseghakron le Lun 21 Juin - 15:15, édité 1 fois
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Lun 21 Juin - 15:15

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ - «ՀՀ-Ն ԴԺՎԱՐ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Lun 21 Juin - 15:20

Flash Mob With Tricolor Brain Against Foreign-Schools

Flash Mob avec le cerveau Tricolor contre-écoles étrangères


Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 23 Juin - 13:22

Բողոքի հերթական գործողությունը կառավարության նիստերի դահլիճի դիմաց

Այսօր ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվելու և քվեարկվելու են նախորդ քառօրյայից անավարտ մնացած մի շարք օրինագծեր, այդ թվում նաև «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը։

Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի հերթական գործողությունն էր կազմակերպել։ Բողոքի գործողությանը մասնակցում էին բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, մասնագետներ, երիտասարդական կազմակերպություններ և ուղղակի անհատներ, ովքեր եկել էին «ո՛չ» ասելու օտարալեզու դպրոցների վերաբացմանը։

Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ ցուցարարները պատգամավորներին դիմավորում էին «ամո՛թ», «կրթությունը՝ հայերեն» և այլ բացականչություններով ու պաստառներով։

«Հայ արիների միության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը «7օր»-ին ասել է, որ իրենք ողջունում են նման ցույցերը, և ազգայնական կազմակերպության անդամները ևս մասնակցում են՝ իրենց լուման ներդնելու ապազգային դպրոցների բացման դեմ ուղղված գործողություններին։

-Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ լեզուն գենի ինքնաարտահայտման միջոցն է, և լեզվի դեմ ցանկացած քայլ նշանակում է հայոց գենի, հայ տեսակի դեմ դավադիր քաղաքականություն,- ասել է Ա. Ավետիսյանը և նշել, որ պայքարելու են մինչև վերջ, որպեսզի օրինագիծը չընդունվի։-Եթե նույնիսկ օրինագիծն ընդունվի, մենք պայքարելու ենք անգամ այդ դպրոցների դեմ և այս իշխանությունների հրաժարականն իրոք պետք է պահանջենք։

Արմեն Ավետիսյանը նշել է, որ իրենք էլ հանդիպել են որոշ պատգամավորների հետ, և կարծես թե հույս կա, որ նրանք պետք է դեմ լինեն.

-Բայց գիտեք՝ հաճախ ինչպես է օրինագիծն անցնում՝ մեծամասնությունը պարզապես պարզ քվեարկությամբ անց է կացնում՝ առանց հաշվի առնելու լուրջ պատճառները։ Սակայն մենք ամեն դեպքում պայքարը կշարունակենք,- ընդգծել է նա։
http://www.7or.am/hy/news/2010-06-23/15476/
7or.am

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 23 Juin - 23:32

«Հայաստանում օտարալեզու դպրոցներ չեն բացվելու»


«Մեր պայքարը շարունակական է, և մենք ասել ենք, որ այս օրենքները տապալվելու են: Ցանկացած փուլում մենք պայքարելու ենք դրանք տապալելու համար: Այսինքն` մենք չենք համակերպվելու այդպիսի որոշման հետ` լինի դա առաջին ընթերցում, 2-րդ ընթերցում, նախագահական դեկրետ: Մեզ այդպիսի բաներ չեն հետաքրքրում»,- այսօր «Հետքին» ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը: Նախաձեռնությունը և օտարալեզու դպրոցների այլ ընդդիմախոսներ այսօր ցույց էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց:



Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ բացառում են բանակցությունները բոլոր այն պատգամավորների հետ, ովքեր կողմ կքվեարկեն օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորութուն ընձեռող օրինագծին: Միաժամանակ նա համոզված է, որ եթե անգամ օրինագիծն ամբողջությամբ ընդունվի, միևնույն է` չի իրագործվի: «Հայաստանում օտարալեզու դպրոցներ չեն բացվելու: Դա ասում ենք մենք բոլորս: Դա քննարկման ոլորտից չէ, դա բացառված երևույթ է, կարող եք համոզված լինել դրանում»,- նշեց նա:

Մոտավորապես 11:30-ից պատգամավորները սկսեցին գալ ԱԺ: Ինչպես նախորդ ցույցերին, այս անգամ ևս ցուցարարները պատգամավորին դիմավորեցին սուլոցներով, «Ամոթ», «Հայաստանում` հայերեն», «Ոչ մի զիջում` լեզվի հարցում», «Լեզուն սուրբ է, ուրացողը` դավաճան», «Զիջողները ստրուկ են», «Կրթությունը` հայերեն», «Գաղութացմանը` ոչ» և այլ վանկարկումներով: ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներին, որոնք դեմ են օրինագծին, ցուցարարները ծափահարում էին:
Ցուցարարները երգեցին ՀՀ օրհներգը, արտասանեցին հայոց այբուբենի տառերը: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն երիտասարդները հայրենասիրական երգեր երգեցին:



«Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանն ասաց. «Նրանք, ովքեր կքվեարկեն այս օրենքների փոփոխության օգտին, քվեարկում են հայոց գենի ոչնչացման օգիտին, քանզի լեզուն գենի ինքնարտահայտման միջոցն է»: Արմեն Ավետիսյանն ասաց, որ ինքը ԱԺ-ից հույսեր չունի, և եկել են զգուշացնելու, որ ոմանք ազգադավ գործունեությամբ են զբաղված:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի կարծիքով ևս բողոքի ցույցները, այս դժգոհությունն արտահայտելը իմաստ ունի:



«Սրանք այն նախապատրաստական փուլն են, որ երբ աղետը գա, և իշխանությունը կոտրած տաշտակի առջև հայտնվի, այդ ժամանակ հնարավոր լինի փրկել երկիրը: Այս պահին ես տեսնում եմ, որ վարչախումբը ուղղակի անընդունակ է որևէ եզրակացություն անելու: Ոչ մի եզրակացություն ոչ մի բանից չի արվում: Կտրված են իրականությունից տարիներ շարունակ: Տեսեք` այդ կտրվածությունը ինչպիսի արդյունքներ տվեց այսօր արդեն: Իրենք չեն զգում ոչ հայ ժողովրդին, ոչ հայոց պատմություն գիտեն, որ հայկական մշակույթ գիտեն»,- ասաց Արմեն Այվազյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն իրականում այժմ պատերազմական իրավիճակում է Ադրբեջանի հետ: Արմեն Այվազյանի խոսքերով` պատերազմական իրավիճակում իշխանության և ժողովրդի միջև այսպիսի անջրպետն անթույլատրելի է, իսկ ընդդիմությունը ձևական է ու լուրջ չէ:

Մոտ ժամը 12:55-ին սկսվեց «Լեզվի մասին» օրենքի քննարկումը: Ցուցարարների վանկարկումները շարունակվեցին ԱԺ-ի լուսամուտների տակ` քննարկմանը զուգահեռ:



Ցուցարարներից անգլերենի թարգմանիչ, իրանահայ Արամ Բայանդուրյանը «Հետքին» ասաց, որ Թեհրանում ավարտել է լրիվ օտարալեզու` իրանական դպրոց: Քանի որ իրանցիները թույլ չեն տալիս, որ իրենց երկրում օտարալեզու դպրոցներ գործեն, Արամը հայերեն անցել է շաբաթական 6 ժամ: Բացի մայրենիից` Արամը տիրապետում է անգլերենի, պարսկերենի, ֆրանսերենի, ռուսերենի, շվեդերենի:

Նա ասաց, որ բողոքի ակցիաները օրինագծի ընդունումը կանխելու ձև չեն: «Իմաստն այն է, որ քաղաքացիական հասարակությունը կոնսոլիդացվում է: Մեզ համար է սա ամենալավ միջոցառումը, ոչ թե կանխելու իմաստով»,- ասաց Արմեն Բայանդուրյանը:



Ժամը 13:10-ից պատգամավորները սկսեցին դուրս գալ ԱԺ-ից: Երբ ցուցարարներն իմացան, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը կքվեարկվի վաղը, ցրվեցին:
[ 2010/06/23 | 19:46 ]
Սոնա Ավագյան
http://hetq.am/am/politics/otaralezu-dprots-8/
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 24 Juin - 11:18





Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 24 Juin - 11:28

Ընդունվեց «Լեզվի մասին» նոր օրինագիծ
ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր քվեարկության դրվեց հասարակական լայն հնչեղություն ստացած և քննարկումների առարկա դարձած` Կառավարության կողմից ներկայացված առաջին ընթերցմամբ քննարկվող «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները, որն ընդունվեց 71 կողմ, 13 դեմ և 1ձեռնպահ ձայների քանակությամբ: Հարկ է նշել, որ Կառավարության նիստերի դահլիճի մոտ, այդ օրենսդրական նախաձեռնությունների դեմ, մի խումբ մարդիկ շարունակում են բողոքել:

http://slaq.am/am/news/ajxcontent/print/14716.htm


ՎԵՐՋԸ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԱՆՑԿԱՑՐԻՆ ԱՅՍ ԱՊՈՒՇ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 24 Juin - 20:49

«Լեզվի մասին» օրինագիծն ընդունվեց Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը

Ընդդեմ օտարալեզու դպրոցների քաղաքացիական նախաձեռնությունը խոստանում է հրապարակել պատգամավորների հետ զրույցների մանրամասներ

Այսօր Ազգային ժողովի առջև անցկացվող բողոքի ցույցի ժամանակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ այսօր Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրն է, և հենց այսօր է ԱԺ-ն քվեարկելու «Լեզվի մասին» օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել:

Ոստիկանները ցույցի սկզբում ցուցարարներին զգուշացրին, որ պատգամավորների հասցեին անձնական վիրավորանքներ չլինեն: «Եթե հասարակական կարգ խանգարեք, կհանենք ձեզ էստեղից: Ձեր ակցիան լեզվի թեմայով արեք, ոչ թե անհատական վիրավորանքներ տվեք: Անհատական բան ունեք` անհատական գնացեք, ասեք»,- ասաց ոստիկանը:

Ի պատասխան` ցուցարարները նշեցին, որ երբ հունիսի 10-ի ցույցի ժամանակ ԱԺ պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը մատների կոմբինացիայով հայհոյեց ցուցարարներին, ոստիկանները ոչինչ չարեցին:

Հենց պատգամավորները սկսեցին ժամանալ ԱԺ, ցուցարարները սկսեցին սուլել և վանկարկել «Ամոթ», «Կրթությունը` հայերեն», «Հայոց լեզվից` ոչ մի զիջում», «Լեզուն սուրբ է, ուրացող` դավաճան», «Գաղութացմանը` ոչ»: Պատգամավորները արագ մտնում էին ԱԺ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մոտեցավ ցուցարարներն: Արմեն Հովհաննիսյանը Լիլիթ Գալստյանին խնդրեց հիշեցնել մյուս պատգամավորներին, որ այսօր Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրն է: «Թող իմանան, որ սրբությունների հետ են խաղում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

ԱԺ մտնելուց առաջ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը լրագրողներին ասաց, որ առաջարկվող նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, և ինքը դեմ է քվեարկելու:

«Լրամշակումներից հետո՞ անգամ դեմ եք քվեարկելու» հարցին պատգամավորը պատասխանեց. «Խոսքը սկզբունքի մասին է: Սահմանադրության մեջ նշված է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ դա ենթադրում է, որ հանրակրթությունը նույնպես պետք է լինի հայերեն»:

Ժամը 12:00-ին պատգամավորներն արագ քվեարկեցին օրինագիծը: Այն ընդունվեց 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայնով:

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը մոտեցավ ցուցարարներին և ասաց, որ քվեարկությունից ուշացել էր 3 րոպե, բայց օրինագիծն արդեն ընդունված է եղել:

«Չուշանայիք: Բա էսօրվա օրով կարելի՞ է ուշանալ» ցուցարարի հարցին պատգամավորը պատասխանեց. «Կարելի է ուշանալ, եթե քո ձայնը ոչինչ չի որոշում: Իմ ձայնը էնտեղ ոչինչ չէր որոշում»: «Բայց կիմանայինք, որ 14-ն են, ոչ թե 13-ը: Սա անպատասխանատվություն է: Պիտի Դուք դեմ լինեիք էնտեղ, և մենք իմանայինք, որ դեմ եք»,- ասաց ցուցարարը: «Դուք իմացել եք, որ ես դեմ եմ»,- ասաց Վարդան Խաչատրյանը: «Իմացանք, որ Դուք կողմ եք: Կեղծավորություն է, որ բացակայել եք: Կարևոր հարց էր»,- ասաց ցուցարարը: «Ձեր ի՞նչ գործն է` ինչի եմ բացակայել: Մնացել էր` դու գայիր ինձ բացատրեիր կարգ ու կանոն»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Ի վերջո, ցուցարարներից մեկը վիրավորեց պատգամավորին: Պատգամավորն էլ իր հերթին պատասխանեց վիրավորանքով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ևս չէր մասնակցել քվեարկությանը: Նա ցուցարարներից իմացավ, որ օրինագիծն ընդունվել է: Ստեփան Սաֆարյանը ևս ուշացել էր քվեարկությունից: «Հանդիպում կար»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը: «Չգիտեի՞ք, որ էսօր քվեարկություն է» ցուցարարի հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Երեկոյան` գիտեի»:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ 66 կողմ ձայնը բավարար էր, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր: «Եթե մարդ չի եկել, չի քվեարկել, մեկ է այդ 66-ի մեջ չի մտնում: Ես չեմ ուզում այդ աստիճան կասկածամիտ լինել»,- անդրադառնալով քվեարկությանը չմասնակցած, օրինագծին դեմ հանդես եկող պատգամավորներին` ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Օրինագծի ընդունումից հետո ԱԺ-ից դուրս եկող պատգամավորներին ցուցարարներն ընդունում էին սուլոցներով, «Դավաճան» և այլ վանկարկումներով:

«Ինչի՞ համար եք ինձ ասում դավաճան»,- ցուցարարներին մոտեցավ անկուսակցական Մանվել Բադալյանը: «Հանրապետական չե՞ք»,- հարցրին ցուցարարները: Մանվել Բադալյանը պատասխանեց, որ առհասարակ պատգամավոր չէ և չի քվեարկել, ուստի իրեն դավաճան անվանելու կարիք չկա:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ մոտեցավ ցուցարարներին և հավաստիացրեց, որ դեմ է քվեարկել օրինագծին:

Արմեն Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ իրենք հաշվի էին առնել բոլոր` նաև օրինագծի` առաջին ընթերցմամբ ընդունվելու սցենարը: Նախաձեռնող խումբը շտապ կքննարկի իրավիճակը, պաշտոնական հայտարարություններ կտարածի:

«Այդ 71 պատգամավորի անունը մենք պաշտոնապես կվերցնենք, համապատասխան պաշտոնական տվյալները կվերցնենք, կվերլուծենք, թե ով են դրանք, բոլորի անունները կհրապարակենք: Բոլոր մեր անձնական խոսակցությունները կհրապարակենք, բոլոր վարկաբեկող տեղեկությունները, որոնք գիտենք, կհրապարակենք: Սա քաղաքացիական կռիվ է` հանուն մեր արժանապատվության, և մեր կողմից որևէ զիջում բացառվում է»,- լրագրողներին ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ այսօր օրինագիծն ընդունվեց ընդամենը առաջին ընթերցմամբ: «Մինչև սա օրենք դառնա և կիրակրկվի, ժամանակ է անցնելու, ու ժամանակը մեր օգտին է, որովհետև մենք էլ ավելի կազմակերպված, ուժգին, անզիջող, խիստ պայքար ենք վարելու այս ամենի դեմ: Մենք միավորելու ենք հասարակության բոլոր առողջ ուժերին` անկախ քաղաքական համոզմունքներից և այլ հանգամանքներից` ընդդեմ այս փոփոխությունների: Մենք բոլոր ճակատներով հարձակվելու ենք մեր հայրենիքի հայկականությունը վերականգնելու համար, և այդ դպրոցները չեն գործելու: Հայաստանում կրթությունը հայի համար լինելու է միայն հայերեն»,- ասաց նա:



Ցույցի վերջում ոստիկաններից մեկը սկսեց լուսանկարել ցուցարարներին: Ցուցարարների և ոստիկանների միջև բախում չեղավ: Միայն երբեմն ոստիկանները զգուշացնում էին, որ ցուցարարներն անձնական վիրավորանքներ չասեն:

http://hetq.am/am/politics/otaralezu-dprots-10/#more-34492
[ 2010/06/24 | 17:06 ]
Սոնա Ավագյան




















Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Ven 2 Juil - 17:31

«Ժառանգություն» խմբակցության առաջարկությունները



հասարակություն
«Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկություններ է ներկայացրել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ:

Սրտորեւ ներկայացնում ենք վերոնշյալ առաջարկությունները:

1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

- առաջին հոդվածի առաջին մասում «լեզուն գրական հայերենն է» արտահայտությունից հետո «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» արտահայտությունը փոխարինել վերջակետով:

- երկրորդ մասը ձեւակերպել նոր խմբագրությամբ`
«երկրորդ պարբերությունը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության տարածքում հայերենի հենքի վրա նաեւ օտար լեզուներով նախամասնագիտական, մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

- երրորդ մասը հանել ամբողջությամբ:

2. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել «այլընտրանքային», «փորձարարական» եւ «հեղինակային» ծրագրերի հասկացությունները` օրենքում լրացում կատարելու միջոցով:

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի երկրորդ հոդվածով լրացվող 6.1 մասի «այլընտրանքային, հեղինակային, փորձարարական եւ (կամ)» արտահայտությունը կամ լրացվող մասն ամբողջությամբ վերաձեւակերպել:
http://hetq.am/am/society/language-2/
[ 2010/07/01 | 18:18 ]
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 6 Juil - 10:52

Վարդան Պետրոսյան. «Երեխան պետք է մեծանա ազգային կրթությամբ»



«Երեխան պետք է մեծանա ազգային կրթությամբ, օտար լեզվով դաստիարակված երեխան մեծանում է հոգեկան վնասվածքներով», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանը, ով դեմ է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններին, որոնք Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Առավելապես Հայաստանի կրթական համակարգի թերություններին դերասանը թատերական արվեստի լեզվով կանդրադառնա աշնանը` իր նոր «Վարք Հայաստանի» մոնոներկայացմամբ:

«Ներկայացում, որտեղ մեր վարքը բնութագրվում է որպես մեր վերքերի արդյունք», - ասաց Պետրոսյանը:

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ից ոգեշնչված այս ներկայացումը, դերասանի խոսքով, «սուր քաղաքական ներկայացում է, որն իր տեսակով ավելի նմանվելու թատերական ակցիայի», քանի որ թատրոնի բեմ այն չի բարձրանալու:

«Ես այն խաղալու եմ սեպտեմբերից ուսանողների առջեւ, ուսանողական շրջապատում: Պատճառն այն է, որ այս ներկայացումը չափից դուրս միգուցե հանդուգն է, եւ բեմը պատրաստ չէ այդպիսի ներկայացումների», - փոխանցեց նա:

Օտար լեզվի ուսուցումը դպրոցներում ամրապնդելուն կողմ, բայց օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ արվեստագետը ասում է, որ ներկայացումը կարմիր թելի պես ուղեկցելու է հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը, ում մեծ գործը հասարակության թյուրըմբռնման արդյունքում հիշվում է ցարական Ռուսաստանը գովերգող «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխարհը մտավ» արտահայտությամբ:

Մինչդեռ նույն Աբովյանը, ինչպես հիշեցրեց Վարդան Պետրոսյանը, նաեւ ասում էր. - «Ռսին շատ չվստահեք ու էդպես թշվառ ու անտեր մնաք»:

Հասմիկ Սմբատյան
05.07.2010
http://www.azatutyun.am/content/article/2091420.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 6 Juil - 20:06

Սփյուռքահայ մտավորականները դեմ են օտարալեզու դպրոցների վերաբացմանը




Պոլսո «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճեանը, հրապարակախոս, մշակութաբան Մովսես Հերգելեանը եւ գրող Թորոս Թորանեանն այսօր «Ուրբաթ» ակումբում իրենց վրդովմունքն արտահայտեցին «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ:

Սփյուռքահայ մտավորականները շատ են զարմացել, երբ տեղեկացել են, որ իրենց հայրենիքում նման հարցի վերաբերյալ բանավեճ կա. «Այսպիսի հարցի քննարկումն էլ ավելորդ է»,- ասում է Ռոպեր Հատտեճեանը: Նա սփյուռքի օրինակով գիտի, որ հայերն օտարամոլ են, եւ օտարալեզու դպրոցների առկայության դեպքում շատերն են ձգտելու իրենց երեխաներին այդ դպրոցներ տանել:

«Պոլսի մեջ 18 հայկական վարժարան ունենք, բայց դրանց ուսուցիչների ու աշակերտների թիվը օր օրի կպակսի»,- ասում է «Մարմարա»-ի խմբագրապետն ու նշում պատճառը. Թուրքիայում ապրող հայերը ցանկանում են, որ իրենց երեխաներն օտարալեզու կրթություն ստանան:

Թորոս Թորանեանը կարեւորում է հայերեն լեզվամտածողությունը. նա թեեւ ստիպված է Սիրիայում արաբերեն խոսել, բայց մտածում է հայերեն. «Ես հայերեն միտքս կթարգմանեմ արաբերեն, մարդիկ ինձ կհասկնան»:

Բեյրութում բնակվող Մովսես Հերգելեանը նշեց, որ Լիբանանում բազմաթիվ օտարալեզու դպրոցներ կան, որոնց արդյունքում տուժում է ազգային ինքնագիտակցությունը: «Այնտեղ, երբ մարդկանց հարցնում են, թե դու ով ես, չեն ասում` լիբանանցի եմ, այլ իրենց կրոնը կամ կուսակցությունն են նշում»,- ասում է հրապարակախոսը:

Օտարալեզու դպրոցների վերաբացումով Հայաստանը եւս կթուլանա` կարծում են սփյուռքահայ մտավորականները, իսկ սփյուռքն «արդեն թույլ է», քանի որ հայերենն օրեցօր փոշիանում է:

[ 2010/07/06 | 13:10 ]
հասարակություն, սփյուռք
Արման Ղարիբյան

http://hetq.am/am/society/otaralezu-dprocner/#more-35246



Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Sam 24 Juil - 12:21

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
Dikranagert



Nombre de messages : 832
Date d'inscription : 06/09/2009

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 22 Déc - 22:29

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
Contenu sponsorisé




MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   

Revenir en haut Aller en bas
 
Attention : la réforme de législation d'école en RA
Voir le sujet précédent Voir le sujet suivant Revenir en haut 
Page 2 sur 2Aller à la page : Précédent  1, 2
 Sujets similaires
-
» Forme (bizarre)
» A étages forme carrée ou rectangle
» Réflexion sur les mouvements de forme ...
» [JEU] ANTIGEN : Attention aux méchants microbes [Gratuit/Donation]
» Attention aux mirettes : collection de fou !!

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: SOCIETE :: Education-
Sauter vers: