Western Armenia Forum

Forum de l'Arménie Occidentale
 
AccueilAccueil  FAQFAQ  RechercherRechercher  S'enregistrerS'enregistrer  MembresMembres  GroupesGroupes  ConnexionConnexion  

Partagez | 
 

 Attention : la réforme de législation d'école en RA

Voir le sujet précédent Voir le sujet suivant Aller en bas 
Aller à la page : 1, 2  Suivant
AuteurMessage
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 12 Mai - 8:25

ԱԺ-ը կքննարկի «Լեզվի եւ հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որով հնարավորություն է ընձեռնվում օտարալեզու հանրակրթական դպրոցներ հիմնել: Այս մասին են խոսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:


1. http://www.azatutyun.am/video/7402.html

2. http://www.azatutyun.am/video/7399.html

3. http://www.azatutyun.am/video/7394.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 12 Mai - 8:25

Լեզու պարտքի դիմա՞ց


http://www.hraparak.am/hodvac.php?h_id=4864


Dernière édition par tseghakron le Mer 12 Mai - 9:21, édité 2 fois
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 12 Mai - 8:26

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ

http://www.azg.am/AM/2010050520


Dernière édition par tseghakron le Mer 12 Mai - 9:03, édité 1 fois
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 12 Mai - 8:26

Ն ա խ ա գ ի ծ
---------------------
արձանագրային
«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն և լրացումներ



http://www.gov.am/files/meetings/2010/4900.pdf
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 12 Mai - 8:28

ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՊԵՏՔ ՉԷ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
http://www.armtown.com/news/am/arv/20100506/78404/
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 18 Mai - 7:27

 
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 20 Mai - 7:29

 
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 20 Mai - 7:30

Հանրային խորհուրդը դեմ է օտարալեզու դպրոցների մասին օրինագծին
19.05.2010
Գայանե Դանիելյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց, որ խորհուրդը դեմ է արտահայտվել օտարալեզու դպրոցների բացելու մասին կառավարության առաջարկած նախագծին, եւ միաձայն ընդունած որոշումը ուղարկել է Հայաստանի նախագահին:
Ըստ Մանուկյանի, Հանրային խորհրդի որոշման մեջ նշված է, որ «այդ մոտեցումները, որոնք արտահայտված են եղել այդ փաստաթղթի մեջ, չեն համապատասխանում մեր պետական եւ ազգային շահերին»:

Թե' Հանրային խորհուրդը, թե' դրա նախագահը դեմ չեն օտար լեզուների խորացված դասավանդմանը, բայց խնդիրը, Մանուկյանի խոսքով, բոլորովին այլ է, քանի որ «մեզ համար կրթական համակարգը նույնչափ կարեւոր է, որչափ եւ բանակը, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի կարեւոր». - «Եվ ուրեմն մեր պետական շահերից է բխում կրթական համակարգի բարելավումը, բայց ոչ այդ կերպ, ինչպես առաջարկում է Կրթության եւ գիտության նախարարը»:

Վազգեն Մանուկյանը նաեւ ասաց, որ Հանրային խորհուրդը գոհ չէ Հայաստանի կրթական համակարգից, եւ ժամանակին առաջարկել էր ստեղծել մի քանի աշխատանքային խմբեր, որոնք չեզոք հետազոտությունների կկատարեին ու կներկայացներին կառավարությանը, թե ինչ ուղղությամբ եւ ինչ փոփոխություններ պետք է անել, որ կրթական համակարգը համապատասխանի մեր ազգային պետական շահերին եւ միջազգային չափանիշներին:

«Այդ ժամանակ մեզ համար անսպասելի առաջարկվեց օտարալեզու դպրոցների ստեղծում Հայաստանում: Ես կարծում եմ, որ մենք փորձում էինք մի քայլ առաջ գնալ, [իսկ] դա մի քայլ է դեպի անդունդ: Ամբողջ նախկին ժամանակաշրջանում, երբ հայերը պետություն չեն ունեցել, բոլոր շարժումների ժամանակ՝ լիներ դա 88 թիվը, լիներ 19-րդ դարի սկիզբը, մեր մտավորականությունը, մեր հասարակությունը միշտ կապել է իրար հետ երկու գաղափար՝ անկախ պետություն, ազգային դպրոց: Եվ մեր հակառակորդներն էլ, միշտ մեր դեմ պայքարելիս, առաջին կետը, որով մեզ փորձել են հարվածել, դա եղել է ազգային դպրոցը: Այսինքն, պայքարը դպրոցների համար դա պայքար էր ինքնության համար, պայքար էր անկախության համար»:

Վազգեն Մանուկյանը բնավ համամիտ չէ նախագծի հեղինակների այն փաստարկներին, թե գլոբալիզացիայի պայմաններում մենք չունենք որակյալ մասնագետներ, որոնք տիրապետում են օտար լեզուների, ուստի պետք է օտարալեզու դպրոցներ հիմնել:

«Բացարձակապես սուտ», - ասաց Մանուկյանը՝ փաստարկելով, որ ամեն տարի հարյուրավոր ուսանողներ ընդունվում են լեզուների գծով մագիստրատուրա տարբեր բուհերում, սովորում Ամերիկյան, Սլավոնական համալսարաններում՝ փայլուն տիրապետելով այս կամ այն լեզվին: Տասնյակ ուսանողներ էլ, նրա խոսքով, արտասահմանյան բուհերն ավարտելով, որպես հրաշալի մասնագետներ գալիս են Հայաստան, բայց աշխատանք չեն գտնում:

«Իմ շրջապատի երեխաների մեծ մասը չեն աշխատում՝ արտասահմանում ստանալով փայլուն կրթություն: Պրոբլեմն այն է, որ Հայաստանում իրենք աշխատելու տեղ չունեն», - հավելեց նա:
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 20 Mai - 7:31

Հակադարձելով նախագծի հեղինակների հաջորդ փաստարկին, թե անգլերենին չտիրապետելը թույլ չի տալիս օգտվել ինտերնետից, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Հայաստանը այստեղ խայտառակ վիճակի մեջ է՝ 6 տոկոսն է միայն օգտվում [ինտերնետից]: Մենք հետ ենք Ադրբեջանից, Վրաստանից... Բայց պատճառն ուրիշ տեղում է՝ ինտերնետը Հայաստանում շատ թանկ է, շատ անորակ է: Բայց դրանից ավելի կարեւոր բան՝ ինտերնետը կենսական անհրաժեշտություն չի Հայաստանում»:

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է, ի վերջո, կառավարության նման նախաձեռնության պատճառը, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Մի քանի դրդապատճառներ կային միգուցե: Ես չեմ իմանում: Կներեք, ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց այս ծրագրի մեջ կա գավառամտություն: Գավառամտությունն այն է, որ դու քեզ համարում ես երկրորդ սորտի մարդ, ու գիտես, որ քո լեզվով դու ոչ մի բանի չես հասնի, պետք է դու ձեւ անես, որ անգլիացի ես, ձեւ անես, որ ռուս ես»:

Արտահայտելով ոչ միայն Հանրային խորհրդի նախագահի ու Ազգային ժողովրդավարական միության առաջնորդի, այլեւ իր անձնական կարծիքը՝ Վազգեն Մանուկյանը կոչ արեց կառավարությունը հետ վերցնել նախագիծը:

Կրթության եւ գիտության նախարարության մշակած օրինագիծը լուրջ քննարկումներ է հարուցել հասարակության մեջ: Տարբեր են նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կարծիքները:
http://www.azatutyun.am/content/article/2046706.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 20 Mai - 7:32

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՀԱՅԱԼԵԶՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
http://shahbazyan.blogspot.com/2010/05/blog-post_3716.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Sam 22 Mai - 10:54

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

http://shahbazyan.blogspot.com/2010/05/blog-post_22.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 25 Mai - 10:18

 
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 26 Mai - 12:21

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԻՃՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ

http://shahbazyan.blogspot.com/2010/05/blog-post_26.html


Dernière édition par tseghakron le Mer 26 Mai - 13:21, édité 1 fois
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
viola

avatar

Nombre de messages : 502
Date d'inscription : 24/05/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mer 26 Mai - 13:13

hetaqriqrn aynn e vor bolor erkneroum kan miayn irents lezvov MAYRENI dasavandvogh ararkaner, ev otar lezouner intchpes rouseren, italeren hayeren, germaneren les écoles bilingues (vortegh aradjnoutyoune trvoum e erkri petakan lezvin) isk mer mot amen ban hakarakn e,var orinak poushkini tchexovi dzerjinksou anvan dprotsnere voronq Hayastanoum rousamet amenaglxavor vayreyrn ein isk hima intch ... lezvametoutyan orenq en endounelu ?
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 3 Juin - 16:51

«Կորցնում ենք մեր մաշկը»

Երգահան, պոետ Ռուբեն Հախվերդյանին դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը:

«Եթե մենք կորցնում ենք հայերենը, մենք կորցնում ենք մեր մաշկը, դա մեր պաշտպանական շերտն է, հայրենիքը լանդշաֆտն ու սարերը չեն, դա մեր լեզուն է, առանց այն էլ մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը «ռուսաքծնանքով» է զբաղված»-ասում է երգահանը:

Ռուբեն Հախվերդյանը «Հայելի» ակումբում երգերի մի քանի օրինակ բերեց, որտեղ ըստ նրա` շեշտադրությունը սխալ է,և հայերենը կարծես կաղում է. «Ինչպես Կոմիտաս Վարդապետն է ասում,- երգը լեզվամտածողություն է: Հայերը չգիտեն,թե ինչ հանճարեղ բեռ են կրում իրենց ուսերին»:

Իսկ ջազային երաժիշտ Արմեն Թութունջյանը (Չիկոն) այլ կարծիքի է օտարալեզու դպրոցների մասին: Նա գտնում է, որ օտարալեզու դպրոցները չեն կարող բացասաբար ազդել հայոց լեզվի վրա, չեն կարող վնասել լեզվին:

Սակայն բանախոսները համամիտ էին հարցում, որ որակյալ երաժշտության նկատմամբ ճաշակ պետք է ձեւավորել հեռուստատության եւ ռադիոյի միջոցով ու նաեւ քաղաքականություն է օտարալեզու դպրոցների բացումը, «Եվրատեսիլը», վերջին տարիներին աշխարահռչակ կատարողների Հայաստան այցելությունը, ջազ լսելը:


«Մենք ջազային հանրապետություն ենք, ասում ենք` քաղաքը ջազ է լսում, բայց եթե պատահական մտնենք որեւէ սրճարան, կտեսնենք, որ նախընտրում են ռաբիս»,- կարծում է Արմեն Թութունջյանը:
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 8 Juin - 8:07

Օտարալեզու դպրոցների բացման մասին օրինագծի դեմ բողոքի ալիքը շարունակվում է





Ազգային ժողովի` այսօր մեկնարկած հերթական քառօրյայի օրակարգում ընդգրկված է Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը: Վիճահարույց այս օրինագծի դեմ բողոքի ալիքը շարունակվում է:
Կառավարության շենքի դիմաց (որտեղ անցկացվում է Ազգային ժողովի հերթական քառօրյան) երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել «Ֆեսսբուք» սոցիալական ցանցում ձեւավորված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շուրջ երկու հազար անդամ ունեցող խմբի ներկայացուցիչները` պահանջելով նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը:

Նախարարը, հիշեցնենք, վերջին շրջանի իր ելույթներում պնդում էր, օրինագիծը լրամշակվել ու փոփոխվել է` հաշվի առնելով քննարկումներում հնչեցված բոլոր մտահոգությունները:

Նախարարի ելույթները, այդուհանդերձ, չեն փարատել բոլոր մտահոգությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը երկուշաբթի օրը կարծիք հայտնեց, որ օտարալեզու դպրոցները կյանքի կոչվելու դեպքում «արդեն տասը տարի հետո հասարակության տարբեր շերտերի միջեւ մեծ անջրպետ է ձեւավորվելու»:

«Հասարակության մեջ մարդկանց մի խումբ [դառնում է] մեր հասարակության մնացած մարդկանցից իրենց բագաժով եւ իրենց այդ սեգմենտով զգալի չափով տարանջատվող շերտ, որի միջոցով մեր հասարակության մնացած շերտը ուղղակի պետք է ավելի նվաստացած լինի: Դրանք հասարակության մեջ, բայց հասարակությունից դուրս առանձին աշխարհներ են, եւ իրենք հենց ուզում են իրենց այս առանձին աշխարհ լինելը շեշտել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խառատյանը:

Երկրորդ, երրորդ լեզվի իմացությունը դրական երեւույթ համարելով` Խառատյանը համոզված է, որ Հայաստանում այլ լեզուներն են դառնալու «առաջին լեզու»:

«Ժողովրդի իմաստով դա շատ հասկանալի է: Ժողովուրդը հիմա, ցավոք սրտի, արտագաղթի ակտիվ պրոցեսի մեջ է: Եվ նրա տնտեսական կյանքը կողմնորոշված է դեպի երկրներ եւ լեզուներ, որտեղից ինքը ակնկալիք ունի գոյատեւման մեխանիզմներ ձեւավորել: Եվ շատ բնական է, որ այդ մարդիկ ուզում են գոնե նվազագույն ծավալով լեզուներ սովորել: Ինչ վերաբերում է այն բանին, որ մենք իշխանության մակարդակով ենք ուզում ձեւավորել, ես չեմ կարծում, որ այնտեղ ազգի դավաճաններ են նստած: Ես կարծում եմ, որ այստեղ շատ վատ հաշվարկ է», - ասաց ազգագրագետը:

«Օտարալեզու հանրակրթություն անկախ, ինքնիշխան երկրում պետք չէ բացել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միանշանակորեն պնդեց Լեզվի տեսչության նախկին պետ Լեւոն Գալստյանը: - «[Եթե] մարդիկ սկսեն մտածել օտար լեզվով, կդառնան այլ տիպի, այլ որակի հայեր»:

Video : http://flashvideo.rferl.org/Flashvideo/d/d7/d7d34abb-8b22-4fa9-8d1c-9ae80d092206.flv

Իրինա Հովհաննիսյան, Նանե Սահակյան
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 8 Juin - 8:11

Դեմ են օտարալեզու դպրոցներին

http://www.azatutyun.am/video/8115.html

http://www.azatutyun.am/video/8150.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 8 Juin - 8:15

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
Karin

avatar

Nombre de messages : 2653
Date d'inscription : 03/04/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Mar 8 Juin - 18:36

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 10 Juin - 10:27

Ազգային ժողովը սկսեց քննարկել օտարալեզու դպրոցներին վերաբերող օրինագիծը





Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը սկսեց քննարկել լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնցով, հիշեցնենք, հնարավորություն է ընձեռվում երկրում մասնավոր եւ միջպետական համաձայնագրերի հիման վրա օտարալեզու դպրոցներ բացել: Օրինագծի ընդունմանը դեմ հանդես եկող ցուցարարները «Կրթությունը` հայերեն» վանկարկումներով էին դիմավորում նիստին ժամանող պատգամավորներին:

Ներկայացնելով օրինագիծը` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, թե վերջին երկու ամիսներին անցած հանրային քննարկումների արդյունքում «հասարակական կարծիքը երկփեղկված է». - «Այս օրինագծի հետ կապված հանրային քննարկումները մեկ անգամ արդեն հանգեցրել են մեր կողմից տվյալ օրինագծի վերամշակմանը»:

Լրամշակված օրինագծում կառավարությունը հստակ ամրագրել է, որ օտարալեզու դպրոցներում Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր են լինելու հայոց լեզուն եւ հայագիտական առարկաները, որ այդ դպրոցները բացառապես գործելու են կառավարության որոշումներով միջին եւ ավագ դասարաններում:


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:.
«Սկզբունքային խնդիրը, որ դրված է այս նախագծով, դա «Լեզվի մասին» օրենքի առաջին հոդվածում առաջարկված հավելումն է` Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերը իրականացվում են գրական հայերենով` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Մնացած բոլոր դրույթները` կապված կրթական աստիճանի, դպրոցների թվաքանակի, նրանց բաշխման հետ, երկրորդական են, եւ այստեղ հնարավորություններ կան քննարկելու եւ որոշելու համապատասխան դիրքորոշումները», - ասաց նախարարը:

Այսինքն` ըստ հնչած տեսակետի, կարեւորը օտարալեզու ոչ պետական դպրոցներ բացելու հնարավորություն տալն է:

Փոփոխություններին կողմ են ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցությունները: Կոալիցիոն մյուս ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կլինի, եթե ընդունվի իրենց առաջարկը` օտարալեզու կրթությունը պետք է կազմակերպվի բացառապես ավագ դպրոցներում եւ հարկավոր է հստակեցնել, թե կոնկրետ քանի դպրոցի մասին է խոսքը: Խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե պետք է ունենալ ոչ թե 15, այլ ավելի քիչ թվով օտարալեզու դպրոցներ:

Արմեն Աշոտյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ այդ առաջարկը, հավանաբար, մասամբ կընդունվի. - «Այսինքն` ավագ դպրոցների մասով նույնպես ունենալ համապատասխան օրենսդրական դրույթ: Ես չեմ բացառում դա»:

Օրինագծին անվերապահորեն դեմ են Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները:

«Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, օրինակ, իր ելույթում հորդորեց «ականջալուր լինել հասարակության բողոքին եւ մտահոգություններին». - «Փաստ է, որ օտարալեզու դպրոցներին Հայաստանում ասում են` ոչ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններին ասում են` ոչ»:

Նախարար Աշոտյանին ուղղված Արտյուշա Շահբազյանի (ՀՅԴ) հարցը վերաբերում էր հատկապես ռուսական դպրոցների բացմանը, եւ նախարարը չբացառեց, որ կարող են լինել նաեւ ռուսական դպրոցներ` հայտարարելով, թե պետք չէ նախաձեռնությունը քաղաքականացնել եւ փնտրել արտաքին ազդեցության լծակներ:

«Իրականում այդպես չէ: Ես չեմ բացառում, որ օրենքի ընդունումից հետո մենք կարող ենք ունենալ միջպետական կամ միջկառավարական համաձայնագիր ռուսական, ֆրանսիական, անգլիական կամ որեւէ այլ կառավարության հետ միջպետական դպրոցների մասով», - ասաց Արմեն Աշոտյանը:

Քննարկումները կշարունակվեն վաղը:


«Կրթությունը` հայերեն»

Մինչ խորհրդարանականները քննարկում էին օրինագիծը, Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ (որտեղ անցնում է Ազգային ժողովի այս քառօրյան), հավաքվածները իրենց բողոքն էին արտահայտում` վանկարկելով` «Կրթությունը` հայերեն»:

Ցուցարարները հավաքվել էին դեռ նիստը սկսվելուց առաջ եւ իրենց վանկարկումներով էին դիմավորում շենք մտնող հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին:

Ցուցարարներից Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, թե օրինագիծը չի անցնի` եթե «դրսից ճնշումներ չլինեն»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, մինչդեռ, չի հետաքրքրում` կա՞ն դրսից ճնշումներ, թե՞ ոչ: Նրա խոսքով, օրինագծի պատասխանատուները Հայաստանի իշխանություններն են, եւ հարկավոր է պահանջել ոչ միայն Կրթության եւ գիտության նախարարի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը:


Ցուցարարները «Կրթությունը` հայերեն» վանկարկումներով են դիմավորում պատգամավորներին
«Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ունեն ազգային անլիարժեքության բարդույթ եւ չեն հավատում Հայաստանի ապագային: Իսահակյանը մի գեղեցիկ խոսք ունի. ասում է` մեր հայրենիքը մեր լեզուն է: Եթե նրանք սրան չեն հավատում, ուրեմն օտար լեզուներն են նրանց հայրենիքը, օտար ափերը: Զարմանալի է այդպիսի իշխանության գոյությունը անկախ պետության մեջ», - ասաց Իշխանյանը:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդա Ղազարյանը վրդովված էր, որ իրենց կողքին չեն մտավորականները. - «Ո՞ւ է Լեզվի ինստիտուտը, ո՞ւր է Ազգային ակադեմիան, ո՞ւ են համալսարանները, ո՞ւր են մեր հայ գրողները: Նրանք չե՞ն տեսնում այս արհավիրքը... Եթե մենք մեր հայկական էությունը խաթարելու ենք, ո՞վ է պահելու մեր լեզուն: Մենք շատ փոքր ազգ ենք, որպեսզի թույլ տանք մեզ այդ շռայլությունը»:

Կառավարության ներկայացրած այս օրինագծին դեմ է արտահայտվել Հանրային խորհուրդը` նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկելով իր որոշումը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ իրենց որոշումը հաշվի կառնվի:

Օտարալեզու դպրոցների բացմանը դեմ են արտահայտվել Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի, Գրականության եւ Արվեստի ինստիտուտները, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գրողների միությունները:

Ռուզաննա Ստեփանյան, Կարինե Քալանթարյան
http://www.azatutyun.am/content/article/2066816.html
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 10 Juin - 10:28

Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 10 Juin - 10:33

Ո՜չ օտարալեզու դպրոցներին ՀՀ-ում

Հաղորդման հիւրը` արուեստագիութեան դոկտոր Հենրիկ Յովհաննիսեանը, արտայայտում է իր տեսակէտը օտարալեզու դպրոցների հնարաւոր հետեւանքների մասին:
Լսել
http://vem.am/play_shows.php?shows_id=1563
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 10 Juin - 16:53

Հաղորդման հիւրը` արուեստագիութեան դոկտոր Հենրիկ Յովհաննիսեանը, արտայայտում է իր տեսակէտը օտարալեզու դպրոցների հնարաւոր
հետեւանքների մասին: 
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 17 Juin - 19:17

Conference : We are against the reopening of foreign languages schools (part I),
Conférence, "Nous sommes contre la réouverture des écoles des langues étrangères (partie I),
Конференция: Мы против открытия иностранных школ (часть I),
Համաժողով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» (Մասն Ա.),
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
tseghakron

avatar

Nombre de messages : 755
Date d'inscription : 25/09/2007

MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   Jeu 17 Juin - 19:18

Conference : We are against the reopening of foreign languages schools (part II),
Conférence, "Nous sommes contre la réouverture des écoles des langues étrangères (partie II),
Конференция: Мы против открытия иностранных школ (часть II),
Համաժողով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» (Մասն II.),
Revenir en haut Aller en bas
Voir le profil de l'utilisateur http://njdeh.free.fr
Contenu sponsorisé




MessageSujet: Re: Attention : la réforme de législation d'école en RA   

Revenir en haut Aller en bas
 
Attention : la réforme de législation d'école en RA
Voir le sujet précédent Voir le sujet suivant Revenir en haut 
Page 1 sur 2Aller à la page : 1, 2  Suivant
 Sujets similaires
-
» étoiles
» Forme (bizarre)
» A étages forme carrée ou rectangle
» Réflexion sur les mouvements de forme ...
» [JEU] ANTIGEN : Attention aux méchants microbes [Gratuit/Donation]

Permission de ce forum:Vous ne pouvez pas répondre aux sujets dans ce forum
Western Armenia Forum :: SOCIETE :: Education-
Sauter vers: